10. Ճիշտ վերադասավորումը և հայելիները

  Рет қаралды 10,046

Davit Avetisyan

Davit Avetisyan

Жыл бұрын

1. տարածված սխալները, որ վարորդները գործում են երթևեկության գոտիները փոխելիս.
2. թե ինչպես առավելագույն տեսադաշտ ապահովել մեքենայի շուրջ.
3. թե ինչպես պատշաճ կարգապահություն պահպանել վերադասավորելիս:
 Տարածված սխալներ, աղետալի հետևանքներ
Երբ վարորդներն անտեսում են անվտանգ վերադասավորման կարգապահությունը, նրանք ճանապարհը վտանգավոր են դարձնում բոլորի համար: Ընդհարումները հաճախ տեղի են ունենում, երբ վարորդներն ազդանշան չեն տալիս կամ չեն հետևում երթևեկության հոսքին, կամ նրանք ճիշտ չեն վերահսկում տարածությունը նոր երթևեկության գոտի մուտք գործելու ժամանակ: Ոչ անվտանգ վերադասավորումներին բաժին է ընկնում այն բախումների մինչև մեկ հինգերորդ մասը, որոնցում վարորդներն են մեղավոր, իսկ որոշ ավտովարորդներ իրենց մեղքն ընդունում են միայն այն ժամանակ, երբ արդեն չափազանց ուշ է լինում:
 Խառը ազդանշաններ
Վարորդի վարքը կանխատեսելը բավականաչափ դժվար է, իսկ սխալ ազդանշան տալն ավելի է բարդացնում իրավիճակը: Ամեն անգամ, երբ վարորդները փոխում են երթևեկության գոտիները, նրանք մուտք են գործում ճանապարհի մի հատված, որը պատկանում է այն արդեն օգտագործող ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների: Չափազանց շուտ, չափազանց ուշ ազդանշանելով կամ ընդհանրապես ազդանշան չտալով՝ վարորդներն անորոշ իրավիճակ են առաջացնում երթևեկության մեջ և վտանգավոր են դառնում իրենց շրջապատողների համար:
 Չտեսնելու տալը
Մեռյալ գոտիները թաքնված տարածքներ են մեքենայի շուրջ, որոնք չեն երևում հայելիների մեջ, և այդտեղ տեղի ունեցող իրադարձությունները կարող են արագորեն փոխվել: Իրար մասամբ վերածածկող հայելիները կրկնակի են ցույց տալիս տեսադաշտը, իսկ դրանք չափազանց լայն շրջելն ընդարձակում է մեռյալ գոտիներն ու վարորդներին ստիպում ավելի հաճախակի հայացք գցել ուսի վրայով, ինչը նրանց աչքը կտրում է առջևում ընկած ճանապարհից:
Մեռյալ գոտիները զբաղեցնելն ավտովարորդներին ենթարկում է կույր մանևրումների վտանգին, որոնք կատարում են այլ տրանսպորտային միջոցները, հատկապես խոշոր բեռնատարները:
 Տարածության անարդյունավետ վերահսկում
Վերադասավորումը միշտ էլ ռիսկային է, իսկ երթևեկության գոտին փոխելիս տարածության անարդյունավետ վերահսկումը խախտում է մյուս ավտովարորդների երթևեկության առավելության իրավունքը: «Պոչից կպած» մեքենավարող վարորդները ոչ անվտանգ վազանց են կատարում կամ զիգզագաձև սլանում են երթևեկության միջով, որպեսզի քիչ ժամանակ խնայեն՝ դրանով իսկ մեծացնելով բախման ենթարկվելու իրենց ռիսկը: Ագրեսիվ մեքենավարումը ամեն տարի բազմաթիվ մահվան ելքով բախումների պատճառ է դառնում Միջին Արևելքի ճանապարհներին:
 Կարգապահություն՝ երթևեկության գոտին փոխելիս
Հետևյալ հինգ արդյունավետ միջոցները ձեզ կօգնեն վերադասավորվել անվտանգ կերպով՝
o ճանապարհ ընկնելուց առաջ կարգավորեք ձեր հայելիները, որպեսզի ստանաք հնարավոր լավագույն տեսադաշտը.
o պահպանեք ձեր մեքենայի շուրջ եղած տարածությունը, ուր չպետք է մտնեն ուրիշ փոխադրամիջոցներ.
o նախքան որևէ տրանսպորտային միջոցի վազանցելը անվտանգ հեռավորություն հաստատեք դրա հետևից.
o ճիշտ ազդանշան տվեք և ստուգեք ձեր հայելիներն ու մեռյալ գոտիները վերադասավորման ամեն մի փուլում.
o հնարավորության դեպքում խուսափեք երթևեկության գոտիները փոխելուց:
Վիճակագրությունը
 Անակնկալի եկած
Վերադասավորման արդյունքում առաջացող բախումների մինչև 75%-ը ներառում է այն իրավիճակը, երբ վարորդը ժամանակին չի տեսնում բախման վտանգը:
 Դանդաղ արձագանքում՝ առանց ազդանշանման
Եթե վարորդները հարկ եղած կերպով ազդանշան չեն տալիս մանևր կատարելուց առաջ, մյուս ավտովարորդներից կարող է պահանջվել մինչև 3 անգամ ավելի շատ ժամանակ՝ այդ մանևրին արձագանքելու համար:
 Տարածություն՝ երթևեկության գոտին փոխելիս
80 կմ/ժ արագությամբ ընթացող ավտոմեքենան կարող է սովորական վերադասավորման ժամանակ անցնել 135 մետր տարածություն: Դա ֆուտբոլի դաշտի երկարությունից ավելին է:

Пікірлер
Չկարգավորվող հավասարազոր խաչմերուկի անցումը
8:12
ՃԵԿ - Վարիր գրագետ
Рет қаралды 41 М.
2. Անվտանգ մեքենավարում գիշերը
3:56
Davit Avetisyan
Рет қаралды 1,4 М.
World’s Deadliest Obstacle Course!
28:25
MrBeast
Рет қаралды 144 МЛН
We Got Expelled From Scholl After This...
00:10
Jojo Sim
Рет қаралды 73 МЛН
9. Խաչմերուկներ
4:28
Davit Avetisyan
Рет қаралды 7 М.
Покинуть перекресток с круговым движением на четвертом съезде
1:34
Автошкола ПРИОРИТЕТ | Ростов-на-Дону
Рет қаралды 12 М.
Շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկի անցումը
6:46
ՃԵԿ - Վարիր գրագետ
Рет қаралды 6 М.
Lրացուցիչ տեղեկատվության նշանները
7:52
Profdrive Avtodproc
Рет қаралды 45 М.
Հետադարձի կատարումըխաչմերուկում
2:31
ԱՀ ՆԳՆ Ոստիկանություն - Police NK
Рет қаралды 92 М.
Best mobile of all time💥🗿 [Troll Face]
0:24
Special SHNTY 2.0
Рет қаралды 1 МЛН