Рет қаралды 2,639
00:00 - intro
00:34 - Ինչպե՞ս պետք է պետությունը երկխոսություն վարի քաղաքացիների հետ, որ վերջիններիս արտաքին քաղաքականության հետ կապված միֆերից զերծ պահի։
07:51 - Ինչպիսի՞ն էր տեղեկատվության տրամադրման տրամաբանությունը 44-օրյա պատերազմի ժամանակ, ի՞նչ հակասություններ կային Հայաստանի պետական մարմինների և Արցախի պետական մարմինների ներկայացրած իրավիճակների միջև։ Պատերազմական իրավիճակներում արդյո՞ք ողջունելի է բացահայտ և անկեղծորեն քաղաքացիներին ծանր իրավիճակը ներկայացնելը։
13:04 - 44-օրյա պատերազմին ՊՆ-ի տրամադրած պաշտոնական տեղեկատվությունը ինչպե՞ս է անդրադարձել ՊՆ-ի վարկանիշի վրա։
14:44 - Վարչապետի գրասենյակի, Պաշտպանության նախարարի գրասենյակի, գլխավոր շտաբի միջև հաղորդակցության խնդիրները հայ հասարակության մեջ ի՞նչ թյուրընկալումների տեղիք տվեցին պատերազմի շրջանում։
17:44 - Ղարաբաղյան հարցում և բանակի մարտունակության հարցում պաշտոնական խոսույթը ինչպիսի՞ հանրային տրամադրություններ ստեղծեց նախապատերազմյան Հայաստանում։
21:50 - Կա՞ր արդյոք պատերազմից խուսափելու հնարավորություն, եթե հետհեղափոխական լեգիտիմ իշխանությունը քաղաքացիների հետ անկեղծ երկխոսության գնար։
24:31 - Ովքե՞ր են տասնամյակներ շարունակ մեր հասարակությանը միֆերով կերակրելու հիմնական պատասխանատուները։
«Քաղաքացի-պետություն» փոդքասթում զրուցում են Դանիել Իոաննիսյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
Ինչպիսի՞ն են պետության և քաղաքացիների հարաբերությունները Հայաստանում: Ո՞ր գլխավոր սկզբունքների շուրջ պետք է կառուցվեն այդ հարաբերությունները և ինչպե՞ս կարելի է մեծացնել այդ հարաբերությունների արդյունավետությունը: Հենց այս հարցերի քննարկման է նվիրված «Քաղաքացի-պետություն» հաղորդաշարը։
Շարքի մյուս թողարկումները կարող եք դիտել այստեղ՝ bit.ly/3K6yddF
#բունtv #քաղաքացի #պետություն #danielioannisyan #ԱրեգՔոչինյան
© Բուն TV
Web: boon.am/
Facebook: / boontvofficial
Telegram: t.me/boon_tv
Instagram: / boon_tv
TikTok: / boon_tv
LinkedIn: / boon-tv-official