236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի համար

  Рет қаралды 11,870

A1plus

A1plus

23 күн бұрын

ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային՝ 24,2 կմ հատվածը կառուցելու համար։
🔹ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ երեք ենթահատվածների՝
1. 27.12 կմ երկարությամբ Հյուսիսային ենթահատված,
2. 8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված,
3. 24.25 կմ երկարությամբ Հարավային ենթահատված:
🔹Հարավային ենթահատվածը նախատեսվում է իրականացնել ՎԶԵԲ և ԵՆԲ համաֆինանսավորմամբ: Համաձայն ՎԶԵԲ-ի կողմից ներկայացված նախնական գնումների պլանի՝ հարավային ենթահատվածի ֆինանսավորման համար անհրաժեշտ վարկային միջոցները կազմում են 373,0 մլն եվրո, որից 236 մլն եվրոն նախատեսվում է ներգրավել ՎԶԵԲ-ից, իսկ մնացած 137 մլն եվրոն՝ ԵՆԲ-ից:
🔹Այսպիսով՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային ենթահատվածի կառուցման ֆինանսավորման նպատակով ՀՀ-ի ու ՎԶԵԲ-ի միջև նախատեսվում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրի կնքում՝ 236 մլն եվրո արժողությամբ:
🔹Համաձայնագրի շրջանակներում կառուցվելու է 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը մինչև 100 կմ/ժ-ի, կբարձրացվեն երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։ Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը և տուրիզմի զարգացմանը:
🔹Ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները ներառում են.
• ասֆալտբետոնե պատվածքով 11.1մ լայնությամբ (այդ թվում՝ նաև ամրացված կողնակներ), 3 երթևեկելի գոտիներով (3.30մ) ճանապարհի կառուցում,
• 5 թունելների, 11 կամուրջների, 68 հեղեղատների, 43 հենապատերի կառուցում,
• անվտանգ երթևեկությունն ապահովող այլ աշխատանքների իրականացում:
🔹Համաձայնագրով ֆինանսավորվող Հարավային ենթահատվածի ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից․
• Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցում (Նախագծման փուլ),
• Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցում (Շինարարության փուլ),
• Ինժեներական վերահսկողություն,
• Ծրագրի կառավարման խորհրդատու։
🔹Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2032թ․ նոյեմբերը (շինարարության կանխատեսվող ավարտ՝ 2030թ․ նոյեմբեր, թերությունների համար պատասխանատվության ժամկետի ավարտ՝ 2032թ․ նոյեմբեր)։

Пікірлер: 16
@user-yh8sw2si7f
@user-yh8sw2si7f 18 күн бұрын
Աստված տա տենց լավ ու շուտ ստացվի, մենակ թե ռուսը ու ռուսամետ բոզերը չխաթարեն մեր երազանքը որ արդեն երկար տարիներ խաթարում են մեր երկրի զարգացմանը ու անկախությունը!!!
@user-uy8je3ug7f
@user-uy8je3ug7f 21 күн бұрын
Bravo
@user-oq2yk9ob6s
@user-oq2yk9ob6s 20 күн бұрын
ՔԱՅԼ ԱՐԱ ՄԵՐԺԻՐ ԳԺԻՆ!!! ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՀՈՂԱՏՈՒՆԵՐԻ!!!
@vahhak9989
@vahhak9989 21 күн бұрын
Ապրեք!
@user-dn8nw9vp7s
@user-dn8nw9vp7s 21 күн бұрын
apreq shattt
@tammacmillan1803
@tammacmillan1803 21 күн бұрын
Стройте сразу ЖД, дешевле и выгоднее.
@jamesaharon8653
@jamesaharon8653 20 күн бұрын
Нет.
@my.unconventional_life
@my.unconventional_life 18 күн бұрын
2gnacox 2 ekox gceric mnac mek mek hat?
@surenpetrosyan5626
@surenpetrosyan5626 17 күн бұрын
Когда начнется работа?
@user-yj6tm3td2x
@user-yj6tm3td2x 20 күн бұрын
Ինչպես Երևանում մետրոն սարքեցին , հիմա սա, հերթական նիկոլի ստերը։
@user-tc5gy7co5o
@user-tc5gy7co5o 17 күн бұрын
inch es animast xosum, hyusis haravy ays pahin amenaaktiv shinararakan u naxagcman puluma gtnvum 2009 tvic i ver. Nsti meqenad gna qo achqov shin hraparaknery nayi.
@arthuryaghubyan3319
@arthuryaghubyan3319 16 күн бұрын
​@@user-tc5gy7co5o...ո՞ր գնա,եղբայր..օրինակ դու կարողես Գորիսից գնաս Քափան,որիշին ասումես գնա։
@surenbayadyan9458
@surenbayadyan9458 21 күн бұрын
Apreq. Misht araj.✌️
@user-yj6tm3td2x
@user-yj6tm3td2x 20 күн бұрын
Գնաց ստերի շարքը։
@user-ie9cj5ys3h
@user-ie9cj5ys3h 21 күн бұрын
👍👍👍👍
Eccentric clown jack #short #angel #clown
00:33
Super Beauty team
Рет қаралды 16 МЛН
Be kind🤝
00:22
ISSEI / いっせい
Рет қаралды 15 МЛН
Համեղ բուլկիների բաղադրատոմս : Рецепт вкусных булочек ! Bulki: Bulku xmor
3:13
Տնական բաղադրատոմսեր Домашние рецепты
Рет қаралды 50
գյուղ Չոբանքյարա
8:34
ShoghakatTVcompany
Рет қаралды 33 М.
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը
18:52
Փախուստ ամենավախենալու բանտից
23:05
Sona Abrahamyan
Рет қаралды 173 М.
Հարցազրույց Արմեն Գրիգորյանի հետ
28:23
Լուրեր
Рет қаралды 114 М.
Eccentric clown jack #short #angel #clown
00:33
Super Beauty team
Рет қаралды 16 МЛН