Рет қаралды 70,896
ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐՈՒՄ ՀՆՉԱԾ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ, ՈՐ ՀԱՄԸՆԿՆԵՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻ ՀԵՏ։
Քաղաքական անցուդարձից ու արդի խնդիրներից փոքր-ինչ շեղվելու համար առաջարկում ենք տեղափոխվել Լոռի, ավելի կոնկրետ՝ Անտառամուտ: Այնտեղ բնակվող 82- ամյա Լուսվարդ տատիկը երջանիկ տարիների հիշողություններով ու կարոտով է ապրում: Սակայն այժմ ցավ է ապրում՝ տեսնելով դատարկվող գյուղն ու ընտանիք կազմել չցանկացող երիտասարդներին: Համեմատելով անցյալն ու ներկայիս իրողությունները, Լուսվարդ տատը վստահաբար ասում է՝ առաջ լավ էր քանի հիմա: