«Ակունք» անսամբլ - Համշենա հարսանեկան (Armenian folk)

  Рет қаралды 14,980

ԱՅԳԱԲԵՐ

ԱՅԳԱԲԵՐ

8 жыл бұрын

Համշենի հայությունից ավանդված հարսանեկան երգ է՝ «Ակունք» անսամբլի կատարմամբ: Պատկերը և ձայնագրությունը վերցված են www.armenianmusic.am կայքից:
Սա տղայի և աղջկա ազգականների երկխոսություն է: Առաջինը, կարծես թե խոսում է աղջիկը, պատմելով, որ այգաբացին վեր կենալով տեսնում է, որ մայրը, ամեն օրվա պես կուտ է տալիս հավերին: Այսինքն այդ օրը ոչ մի առանձնահատուկ բանով չէր տարբերվում, սովորականի պես բացված առավոտ էր: Մեկ էլ իրենց տուն են գալիս խնամախոսները և աղջկա ծնողներին առաջարկելով ութսուն կորիգ փարա, խնդրում են իրենց դուստրերից մեկնումեկի ձեռքը: Սա հավանաբար հիշատակությունն է այն հնագույն սովորույթի, ըստ որի տղայի ծնողները հարսնացուի ծողներին գլխագին էին վճարում: Հիշենք, օրինակ, Արտաշեսի և Սաթենիկի առասպելը, երբ Հայոց արքան պատվիրակներ է ուղարկում ալանաց արքայի մոտ՝ նրա գեղանի դստեր ձեռքը խնդրելու, ալանաց արքան ասում է.
«Եւ ուստի՞ տացէ քաջն Արտաշէս հազարս ի հազարաց և բիւրս ի բիւրուց ընդ քաջազգւոյ կոյս օրիորդիս ալանաց», այսինքն՝ Արտաշեսը, իբրև գլխագին, որտեղի՞ց պիտի տա հազար հազարներ ու բյուր բյուրեր՝ Սաթենիկին կնության առնելու համար:
Այսպիսով, այդ ութսուն կորիգ փարան, կարծում ենք, հարսի գլխագնի հիշատակությունն է:
Եվ այստեղ ամեն մեկն սկսում է իր զավակին գովել: Աղջիկների ծնողներն ասում են, թե իրենց այն ա ղջիկը, որին մտադիր են ամուսնացնել, նման է նարի: «Նար»-ը հնդեվրոպական լեզուներում եղել է ջրային ոգու անունը և առկա է հայկական մի շարք անուններում, ինչպես օրինակ՝ Նարինե կամ Ծովինար: Այս վերջինը բառացի կլինի ծովերի ջրային ոգի և հայ հեթանոսական դիցաբանության մեջ եղել է ծովերի, լճերի ու գետերի աստվածուհին, սակայն նա իշխանություն է ունեցել նաև անձրևի ու կարկուտի վրա, ուստի հեթանոս հայերը ծիսական արարողություններով ձգտում էին հաճոյանալ Ծովինարին և նրանից ստանալ բարեբեր անձրևներ և ոչ թե արտ ու այգի կոտորող կարկուտ:
Այսպիսով, ծնողներն աղջկան համեմատում են դիցուհու կամ գեղատեսիլ լճի, ծովակի հետ, իսկ փեսայի հարազատներն էլ ասում են, որ իրենք էլ սարի պես տղա ունեն, այսինքն՝ գետնին ամուր կանգնած, որին հեշտ չէ կռվում հաղթելը, և կարող է սարի պես հովանի լինել իր կնոջն ու ընտանիքին: Վերջում միասին երգում են, թե թող իրար առնեն սրտով սիրած յարի պես:
Հնում հաճախ ամուսնությունը տեղի է ունեցել այնպիսի զույգերի միջև, որոնք իրար չեն էլ ճանաչել, հարազատների միջոցով իմացել են, որ այսինչի որդին լավ տղա է, այնինչի դուստրը լավ աղջիկ է, և ծնողներն են գործը գլուխ բերել: Կարծես թե սա էլ այդ դեպքն է, և մաղթում են, որ ջահելներն ամուսնանան, ինչպես վաղուց իրար սիրահարված տղան ու աղջիկը:
Ապա հարսնացուի հարազատները սկսում են, այսպես ասած, «թանկացնել», կատակով ասելով, թե իրենց թավան ծակ է ու ոչ էլ յուղ ունեն, անգամ տանը տեղ չունեն, որ փեսան նստի, մի խոսքով՝ դեռ պատրաստ չեն հարսանեկան խնջույքին: Ապա մեկն էլ կողքից ավելացնում է, թե պետք չէ փեսային շատ երես տալ: Մեկն էլ ասում է, թե փեսային գին չկա, այսինքն՝ լավ տղա է, իրենց աղջկան՝ արժանի: Այստեղ խոսք է առնում փեսան, թե «գլխիս փայտով էլ խփեք, երկաթով էլ խփեք, ես երկու քրոջ հետ ամուսնացողը չեմ»: Այսինքն խոսքն այնպես է շուռ տալիս, որ աղջկա ծնողները ոչ թե ուզում էին ձգձգել ամուսնությունը, դեռ ավելին, իրենց երկու դուստրերն էլ տունն են մնացել և հազիվ մի փեսացու է հայտնվել, մի անգամից ուզում են երկուսին էլ իր հետ ամուսնացնել: Եվ առաջարկում է, թե՝ «որ այդքան շատ եք ուզում ձեր մյուս աղջկան էլ ամուսնացնել, նրան էլ կնության տվեք իմ ընկերոջը»:
Երգի վերջին հատվածում, հավանաբար խոսում է հարսնացուի քույրը, մորը դժգոհելով, թե ինքն այս տարի էլ մնաց տունը, իր հետ ոչ ոք չուզեց ամուսնանալ: Սակայն, ինչպես երևում է, փեսացուի ընկերը, հավանել է հարսնացուի քրոջը, և նրան սիրտ է տալիս, թե նրա ճերմակ ճակատին ոսկե զարդեր է շարելու: Տղան իր մասին հայտնում է, որ մանգաղը սրել ու ցորենի արտը հնձել է, ասել ուզելով, որ դաշտի գործերն արդեն ավարտել է և կարող է հանգիստ կերպով հարսանիքի պատրաստություն տեսնել: Իսկ հարսանքավորները նույն խոսքերով այս անգամ էլ գովերգում են նոր ձևավորվող այս հարսանեկան զույգին՝ նրանց նմանեցնելով գեղատեսիլ ծովի ու բարձր սարի:
Armenian folk wedding song from Hamshen. Performs "Akounq" ensemble.
Երգի խոսքերը՝
1.
Էկվնցու յոր վիր ելիմ,
Մերս հավերուն կուտ կուտա,
Աս տարի բարաբ օնցավ,
Կալխկին մուտ կուտա:
Ինա վերցի թագ դոնձի,
Դերա մուրիքդ կոնձի,
Ութսուն կորիգ փարա դոմ,
Աղջկոնց մեգը տուր ինձի:
Միր աղջիկը նարին պես,
Միր տղան ալ սարին պես,
Թողեք թող իրար առնուն,
Սեյդով սիրած յարին պես:
2.
Թավեն ծակ ա, եղ չիգա,
Փեսան էկավ, տեղ չիգա,
Փեսին շատ էրես միք տալ,
Փեսին էյթիբար չի գա:
Էրկըթով տուր, փետով տուր,
Ես չեմ առնի էրկու քուր,
Տըվողիցն ալ մեկը տուր,
Մեկն ալ ընկերոջըս տուր:
Միր աղջիկը նարին պես,
Միր տղան ալ սարին պես,
Թողեք թող իրար առնուն,
Սեյդով սիրած յարին պես:
3.
Օյ մարիգըս, մարիգըս,
Կատուն կոդրավ նանիգըս,
Ես այս տարի մընացի,
Չայծի առնուն զանիգըս:
Մոնգաղը ես սըրեցի,
Ցոյնի արտը քաղեցի,
Աղջի, ճերմակ ճակատիդ
Օսկիները շարեցի:
Միր աղջիկը նարին պես,
Միր տղան ալ սարին պես,
Թողեք թող իրար առնուն,
Սեյդով սիրած յարին պես:
Էգվընցու - կարծես թե այգաբաց բառն է, էգուց, այսինքն վաղը
կանուխ
Յոր վիր ելիմ - որ վեր կացա
Դոմ - տամ, կտամ
Սեյդ - սիրտ
Էյդիբար - կամ էյթիբար՝ գին
Մոնգաղ - մանգաղ
Ցոյն - ցորեն

Пікірлер: 10
@anahitphahlevanyan9600
@anahitphahlevanyan9600 3 жыл бұрын
Շնորհակալություն,շատ գեղեցիկ և հետաքրքրր կատարում էր․․․․․․
@tatev5469
@tatev5469 2 жыл бұрын
Հայկականոտ տաղերը ուրիշ են 🤍
@mehtapatac3051
@mehtapatac3051 Жыл бұрын
l love Armenian music very much. Hello everyone from Turkey.
@Aygaber
@Aygaber Жыл бұрын
Hello, Mehtap, greetings from Armenia.
@armangrigoryan7919
@armangrigoryan7919 6 жыл бұрын
Տեքստը կգրե՞ք
@Aygaber
@Aygaber 6 жыл бұрын
Արման, տեքստը նայեք նկարագրության մեջ, հենց վիդեոյի տակ:
@user-wk9vm1qb5s
@user-wk9vm1qb5s 5 жыл бұрын
@@Aygaber Յոր վիր ելիմ - որ վեր կացա . Правильно որ վիր ելիմ
@user-wk9vm1qb5s
@user-wk9vm1qb5s 5 жыл бұрын
Յոր- քամակ
@Aygaber
@Aygaber 4 жыл бұрын
Շնորհակալ եմ, Արտյոմ ջան։ Կներեք, նոր տեսա։
@hamsecihaji4503
@hamsecihaji4503 5 ай бұрын
@@user-wk9vm1qb5sнеправда յօր - որ յօռ - քամակ А вообще, в тексте очень много ошибок.
Dance of Tigranakert
2:58
Norayr Kartashyan - Topic
Рет қаралды 3 М.
012 ՙՎաղարշապատի պար՚, Կոմիտաս
2:07
MARI HRATARAKCHUTYUN
Рет қаралды 849
Я обещал подарить ему самокат!
01:00
Vlad Samokatchik
Рет қаралды 8 МЛН
Пранк пошел не по плану…🥲
00:59
Саша Квашеная
Рет қаралды 6 МЛН
No empty
00:35
Mamasoboliha
Рет қаралды 9 МЛН
Ձայն մը հնչեց Էրզրումից
2:24
Арташесиды
Рет қаралды 6 М.
Ari Sirun Gna Sirun
3:53
Alla Levonyan - Topic
Рет қаралды 43 М.
Madmoned mona
3:30
Norayr Kartashyan - Topic
Рет қаралды 9 М.
Я обещал подарить ему самокат!
01:00
Vlad Samokatchik
Рет қаралды 8 МЛН