Рет қаралды 26,032
Carahunge - Kakavik
Քարահունջ - Կաքավիկ
Recorded in "Azgayin Hnchyun" studio , 2014
Ձայնագրվել է "Ազգային Հնչյուն" ստուդիայում , 2014
Արև բացվեց թուխ ամպերեն,
Կաքավ թըռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն՝ սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն.
կրկներգ:
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշուն կաքավիկ
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշուն կաքավիկ։
Քո բուն հյուսած ծաղիկներով՝
Շուշան, նարգիզ, նունուֆարով,
Քո տեղ լըցված ցող ու շաղով,
Քընես, կելնես երգ ու տաղով.
կրկներգ
Քո թև փափուկ ու խատուտիկ,
Պըստի կըտուց, կարմիր տոտիկ,
Կարմիր-կարմիր տոտիկներով,
Կըշորորաս ճուտիկներով.