Դեյվիդ Հյում. Կիրքը, շահը և առևտրային քաղարդիությունը | Դավիթ Իսաջանյան

  Рет қаралды 3,086

:Բուն TV

:Բուն TV

8 ай бұрын

Ինչպե՞ս անել, որ հանրապետական Հռոմից վերցված քաղաքացու կաղապարը հաշտ գոյակցի ընդգրկուն կապիտալիզմի վրա հիմնված աշխարհակարգի հետ, ո՞րն է ճիշտ, ունենալ քաղաքացիներից կազմված պահակագնդե՞ր, թե՞ արհեստավարժ զինվորականներից կազմված պրոֆեսիոնալ բանակ, և արդյո՞ք շքեղությունը, որը առևտրային հարաբերությունների ակամա հետևանքն է, չարյաց մեծագույն չարիքն է:
«Պատերազմի և խաղաղության տեսություններ» գիտակարգի երրորդ թողարկման մեջ Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Դավիթ Իսաջանյանը անդրադառնում է Դեյվիդ Հյումին և շոտլանդացի այլ լուսավորիչներին, որոնք իրենց ողջ պահպանողականությամբ հանդերձ՝ եղել են փիլիսոփա-մունետիկներ՝ տեսական մտքի անխոնջ նորարարներ:
Ամբողջ շարքը կարող եք դիտել այստեղ՝ bitly.ws/WLTh
#ԲունTV #պատերազմ #խաղաղություն
© Բուն TV
Web: boon.am/
Facebook: / boontvofficial
Telegram: t.me/boon_tv
Instagram: / boon_tv
TikTok: / boon_tv
LinkedIn: / boon-tv-official

Пікірлер: 23
@armansyuneci
@armansyuneci 7 ай бұрын
Զարմանալի լեզու ունի Դավիթը։ Մե՛կ հին ու գրաբարյան է թվում, մե՛կ նոր ու ֆուտուրիստական։ Ու չես հասկանում՝ ապագա՞ն է եկել ժամանակից շուտ, թե՞ անցյալն է հետ եկել ներկա։
@ShushanikSokhikyan
@ShushanikSokhikyan 3 ай бұрын
Շնորհակալություն այս բովանդակալից ու հրաշալի դասախոսության համար։ Ու անվերջ գեղեցիկ հայերենի համար։
@user-gp7ek8ft9h
@user-gp7ek8ft9h 8 ай бұрын
Ինտելեկտուալ բերկրանք էր լսելը։ Կուռ կառուցվածքով խոսքը, դիպուկ բառերը, հոսուն շարադասությունը, գիտականը գեղարվեստորեն ներկայացնելու կարողությունը։ Մի պահ նույնիսկ շոկ ապրեցի, որ այդքան օտար թվաց այդքան հարազատ հայերենը, որովհետև վաղուց այդպես ոչ մեկ չի խոսում։
@user-gj3qx8jr1r
@user-gj3qx8jr1r 6 ай бұрын
Խորը, բովանդակալից դասախասություն է, կոռ ու ոսկեղենիկ լեզվով ու շատ գրագետ կառուցած։ Սկսում է հեռվից, տալիս է պատմական ու տեսական համայնապատկեր ու հետո նոր անցնում է իր նեղ թեմային։ Շնորհակալություն։
@user-je5fw3uo1l
@user-je5fw3uo1l 3 ай бұрын
Վերածննդի շրջանում է նաև սկսվում հումանիտար գիտությունների վերելքը։ Հումանիտար, այսինքն՝ մարդկային։ Կարծում եմ, որ պատահական չէ խոսում Ցիցերոնից, որ համարում էր միայն գրականությամբ ու մուսաների ներքո ապրող մարդն է լիարժեք։ Գրական գործունեությունը մարդու կատարելագործման գործիքներից է։ Իսկ ձեր հայերենը պարզապես գերում է։
@user-vk8rm7vz9g
@user-vk8rm7vz9g 7 ай бұрын
Հաճելի է լսել Ձեզ, ժամանակս ներելու դեպքում՝ սիրով հետևում եմ...
@user-qs4uy8mb2r
@user-qs4uy8mb2r 7 ай бұрын
Դասից դաս ավելի բացվում է թեման, նյուանսներ են ավելանում, դառնում է ավելի հասկանալի ու ավելի հետաքրքիր։ Բովանդակությունը արդիական է, հատկապես այսօր ու ներկայացվում է նրբանկատորեն ու պրոֆեսիոնալիզմով։
@user-do5mv7zi5l
@user-do5mv7zi5l 8 ай бұрын
Շատ ուրախ եմ, որ այսպիսի դասախոսություններ լսելու առիթ ունենք: Այնքան լավ է Դավիթը կառուցում խոսքը ու այնքան հետաքրքիր է բավանդակությունը, որ ավելի երկար էլ կլսեի: Ինչքան երկար, այնքան հետաքրքիր: Շատ լավ լսվում է: Արժեքավոր շարք է ու ֆունդամենտալ: Շատ է դուր գալիս լայն կոնտեքստը, պատմական իրավիճակները ներկայացնելու այս մոտեցումը: Ծավալուն ներածությունը սրում է բուն թեմայի ընկալումը:
@Brunette0777
@Brunette0777 8 ай бұрын
Ահավոր հետաքրքիր էր: Երկարությունը տեսա, ուզում էի անջատել, բայց Դավիթը պահեց: Մինչև վերջ լսեցի: Թեմաները, լեզուն, տեսքը… Փայլուն:
@mangreg3113
@mangreg3113 7 ай бұрын
apres
@user-ip4xu1fo1y
@user-ip4xu1fo1y 8 ай бұрын
Երեք հաղորդումներն էլ լսեցի: Բազմաթիվ բառեր եմ դուրս գրել: Մի քանիսը ստուգեցի, բառարաններում չկային՝ երկասյամ: Ի՞նքն է ստեղծում այդ բառերը: Տպավորված եմ: Բովանդակությունը շատ հարուստ է ու հետաքրքիր, լեզուն ուղղակի հրաշք:
@user-pt8jn8qz9l
@user-pt8jn8qz9l 8 ай бұрын
Սկզբում հայերենի իմացությամբ է հիացնում Դավիթ Իսաջանյանը, իսկ հետո նաև թեմաների բազմազանությամբ: Միայն այս դասախոսության մեջ բուն թեմայից բացի խոսեց՝ վիտա ակտիվա, վիտա կոնտեմպլատիվա, ռեսպուբլիկանիզմ, վիտա սոլիտարիում, Պետրարկա, վերածնդդի Ֆլորենցիա, լիբիդո սեսնորիում, լիբիդո դոմինանդի, Ֆր. Բեկոն, առևտրային ոգի ու այդպես շարունակ: Պետք է շատ բանիմաց լինես, որպեսզի պատմական այսպիսի լայն կտրվածքով ուսումնասաիրես հեղինակիդ: Նախ տվեց հին հռոմի կապը վերածննդի հետ, հետո վերածնդդի կապը նոր դարերի հետ, հետո նոր դարերի կապը հին Հռոմի հետ, ու նոր միայն հասավ Հյումին: Հաճելի անակնկալ է այսպիսի մասնագետի տեսնելը:
@user-ho1pz9zc5t
@user-ho1pz9zc5t 8 ай бұрын
Խոսքի անասելի գեղեցկության և գիտելիքների անսահման պաշարի դրսևորում։
@shushanaghababyan1633
@shushanaghababyan1633 8 ай бұрын
Ականջ շոյող հայերեն, շնորհակալություն
@user-pm8bh6ri7c
@user-pm8bh6ri7c 8 ай бұрын
Խնդրում եմ միայն մարդկային կրքերի հարցին վերաբերող առանձին դասախոսություն պատրաստեք: Հետաքրքիր էր այդ հատվածը, հատկապես սպառողականությունը կրքերի միջոցով բացատրելու մոտեցումը:
@AlikHakhverdyan
@AlikHakhverdyan 8 ай бұрын
Աստվածային
@user-qs4uy8mb2r
@user-qs4uy8mb2r 7 ай бұрын
Հիանալի
@user-ot1gt5iq6x
@user-ot1gt5iq6x 6 ай бұрын
Պատմական հղումները զարդարում են այս շարքը։
@heghinealeksanyan2862
@heghinealeksanyan2862 8 ай бұрын
Թեև կոնտեքստն անչափ կարևոր է, բայց փոքր ինչ երկար թվաց նախաբանն այս թողարկման մեջ: Ինչևէ, Պետրարկայից գալու մոտեցումը ու մեկնությունը նյութի շատ հետաքրքիր են:
@DavitIsajanyan
@DavitIsajanyan 8 ай бұрын
Շնորհակալ եմ մեկնաբանության համար։ Նախաբանն, իրո՛ք, երկար է, բայց օգտակար է լինելու նաև հետագա հեղինակներին հասկանալու համար։ Այդ փոխառնչությունը ավելի տեսանելի կդառնա, երբ շոտլանդացի մյուս լուսավորիչներին նվիրված բանախոսությունները դուրս գան։
孩子多的烦恼?#火影忍者 #家庭 #佐助
00:31
火影忍者一家
Рет қаралды 8 МЛН
버블티로 체감되는 요즘 물가
00:16
진영민yeongmin
Рет қаралды 80 МЛН
Women's Club 226 - STORIES
13:51
VTV
Рет қаралды 3,4 М.
Опасные облака!😱🌩
0:20
Взрывная История
Рет қаралды 2,1 МЛН
1❤️ #shorts
0:17
Saito
Рет қаралды 30 МЛН
"Қателігім Олжаспен азаматтық некеге тұрғаным”
41:03
QosLike / ҚосЛайк / Косылайық
Рет қаралды 291 М.
Пугает людей игрушкой аллигатора в воде
0:14
Короче, новости
Рет қаралды 2,4 МЛН