Рет қаралды 212,362
Արցախյան պատերազմում զոհված կրտսեր սերժանտ Վահե Եղիկյանը 2019 թվականի հուլիսի 11-ին էր զորակոչվել բանակ։ Նա ինքնակամ ընտրել էր Արցախում ծառայել, այնուհետև որոշել էր, որ պետք է Վարազաթմբի (Լելե Թեփե) դիրքը պահի․ «Իր ընտրությունն է եղել, առանց մեզ ոչինչ ասելու, արդեն արել վերջացրել էր, նոր ասաց։ Դիրքն էր կահավորել, մատուռն էր կառուցել, ծաղիկներ էր տնկել»,- պատմում են Վահեի ծնողները։
Վահեն զինակցի ձեռքերում է զոհվել, արնաքամ է եղել, վերջին խոսքերը եղել են․ «Չէր կարող սենց բան լիներ, ոնց որ երազ լինի, իմ հետ չպիտի սենց լիներ»։
Վահե Եղիկյանը ծնվել է 2001 թվականի մայիսի 9-ին, զոհվել է 2020 թվականի սեպտեմբերի 30-ին։
©2020 ԻՐԱՎԱԲԱՆ.NET Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը IRAVABAN.NET-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի և ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց IRAVABAN.NET-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
▶Փնտրեք և հետևեք մեզ`
Facebook՝ / iravabannet
Instagram՝ iravaban.ne...
Telegram` t.me/iravabannet1
▶ Բաժանորդագրվեք iravaban.net-ի youtube-յան ալիքին, սեղմեք զանգակը, որպեսզի բաց չթողնեք հետագա տեսանյութերը:
▶ Հարցերի դեպքում գրեք մեզ
info@iravaban.net