Երեկոյան ժամերգություն առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում։

  Рет қаралды 2,774

Arman Balyan Zhorai

Arman Balyan Zhorai

4 жыл бұрын

Խորհրդակատար՝ Տեր Եսայի քահանա և դպրաց դաս։
ժամակարգություն, ծեսի և աստվածապաշտության բաղկացուցիչ հիմնական բաժիններից, հանապազօրյա պաշտոներգություն ըստ եկեղեցական օրվա տարբեր աղոթաժամերի: Ժամերգություն նշանակում է ժամ երգել, այսինքն՝ օրվա որոշ ժամերին կարգավորված (ժամակարգված) եկեղեցական արարողություն կամ պաշտամունք կատարել: Ժողվրդական լեզվով «ժամ» նշանակում է նաև եկեղեցի, այստեղից էլ՝ ժամ գնալ (ծիսական արարողությանը մասնակցել, ներկա գտնվել) արտահայտությունը, ժամվոր (Ժամերգությանը ներկա գտնվող հավատացյալները), ժամկոչ (եկեղեցու կոչնակը կամ զանգը հնչեցնող և հավատացյալներին արարողության հրավիրող), ժամատուն բառերը: Ժամերգությունների կարգավորությունը և դրանց հատուկ երգեցողությունները (աղոթքներ, քարոզներ, հոգևոր երգեր, բացառությամբ՝ շարականների) պարունակող գիրքը կոչվում է Ժամագիրք: Ժամերգությունները կազմված են Տերունական աղոթքից, սաղմոսից, մաղթանքից, քարոզից, աղոթքից, շարականից: Ժամերգության ժամանակ այս շարքը լրիվ կամ մասնակի ձևով երբեմն կրկնվում է մի քանի անգամ:
Հայ միջնադարյան մատենագրության մեջ կենցաղավարել են Ժամերգության կամ ժամակարգության մեկնություններ, որտեղ տրված են Ժամերգությունների աստվածաբանական բացատրությունները: Մեկնություններ են գրել Ստեփանոս Սյունեցին, Հովհաննես Գ Օձնեցին, Խոսրով Անձևացին, Մովսես Երզնկացին, իսկ Ժամագրքի երգեցողությունների հարստացման գործում մեծ է հատկապես Ներսես Շնորհալու ավանդը:
Հայոց մեջ տարբեր դարերում և միջավայրերում Ժամերգությունները տարբեր թվաքանակ են ունեցել՝ 6, 7, 8, ի վերջո ընդունվել է 9 ժամերգություն: Գլխավոր Ժամերգությունները յոթն են՝ համաձայն սաղմոսերգուի՝ «Օրվա մեջ յոթն անգամ քեզ պիտի օրհնեմ» (Սաղմ. 118. 164) խոսքերի, իսկ ըստ կանոնակարգի՝ ինը, քանի որ Ճաշու Ժ. իր հերթին բաժանվում է երեք մասի:
#ժամերգություն, #երեկոյանժամերգություն, #ՍուրբՍարգիս, #եկեղեցի, #ծես
Աղբյուր՝ ter-hambardzum.net

Пікірлер: 2
@gladysderhovanesian2187
@gladysderhovanesian2187 9 ай бұрын
Օրհնեալ և փառաւորեալ Սուրբ կոյս Մարիամ, մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները քո Որդուն և մեր Աստւածուն՝ Յիսոս Քրիստոսին🙏🙏🙏
@gladysderhovanesian2187
@gladysderhovanesian2187 9 ай бұрын
Արագահաս Սուրբ Սարգիս բարեխօսիր Տիրոջ առջև այս մեղաւորիս համար:
ОДИН ДЕНЬ ИЗ ДЕТСТВА❤️ #shorts
00:59
BATEK_OFFICIAL
Рет қаралды 8 МЛН
Ամեն Հայր Սուրբ
5:20
Metanoia
Рет қаралды 3,6 М.
Մարդու  միտքը նման է օդի
12:35
Հայր Միքայել Hayr Miqayel
Рет қаралды 6 М.
Խաղաղական ժամերգութիւն
35:32
Ի Հարանց
Рет қаралды 92 М.
Արևագալի ժամերգություն
31:05
Armenian Church in Moscow
Рет қаралды 19 М.