Երևանի Կարմիր կամուրջը՝ Հրազդանի կիրճի ուրվականը:

  Рет қаралды 1,916

Մեր Պատմությունը

Մեր Պատմությունը

Жыл бұрын

Շուրջ երեք դար անընդմեջ Հրազդանի կիրճում գտնվող Կարմիր կամուրջը ժամանակակից բառապաշարով ասած՝ Երևանն Արարատյան դաշտի հետ կապող ամենակարևոր տնտեսական ու ռազմաքաղաքական կրիտիկական ենթակառուցվածքն էր, պարսկական տիրապետության շրջանում Արևելյան Հայաստանի կառավարչական կենտրոն և պարսից խաների նստավայր հանդիսացող Երևանի բերդի անքակտելի մասն էր: Այս կամուրջն են 16-18-րդ դարերի թուրք-իրանական պատերազմների ժամանակ պարսկական զորքերը պաշտպանել օսմանյան հարձակումներից, 1827թ.-ին այս կամուրջով է Պասկևիչի ղեկավարած ռուսական բանակն անցել Հրազդան գետն ու մտել Երևանի բերդ, ի վերջո՝ 1918թ.-ի մայիսյան հերոսամարտերի շրջանում այս կամուրջով է հայկական բանակը Երևանից շարժվել դեպի Սարդարապատ ու փրկել նորաստեղծ Հայաստանի Առաջին Հանրապետությունը կործանումից: Ուշագրավ է, որ հայկական կոնյակի համաշխարհային բրենդ դառնալու գործում նույնպես Կարմիր կամուրջը նշանակալի դեր է ունեցել: Երբ 19-րդ դարի վերջերին հայ մեծահարուստ Թահիրյանը, այնուհետև ռուս արդյունաբերող Շուստովը Երևանի բերդի տարածքում սկսեցին գինի և կոնյակ արտադրել, ալկոհոլի հումքը, նույն ինքը՝ խաղողի բերքը, Դալմայի այգիներից, Աշտարակից և Արարատյան դաշտավայրից գործարան տեղափոխելու թերևս միակ ճանապարհն անցնում էր Կարմիր կամուրջով: Ի դեպ, խորհրդային տարիներին կամրջի վերանորոգման համար գումար էր հատկացվել, աշխատանքներն էլ սկսվել էին, բայց 1988-ից հետո աշխատանքները դադարեցվեցին, կամրջի նորոգումը հետաձգվեց, ու արդեն ՝ շուրջ 30 տարի: Ըստ որոշ հաշվարկների՝ կամրջի վերանորոգման համար անհրաժեշտ է մոտ մեկ միլիոն դոլար գումար, որն այդպես էլ չի գտնվում ու չի գտնվում: Երևանի պատմության այս կենդանի վկան արժանի չէ այսպիսի ճակատագրի...

Пікірлер: 3
@khachsah2635
@khachsah2635 9 ай бұрын
Այդ տղային լրջություն մաղթենք, իսկ քաղաքային իշխանությանը խոհեմություն, որ կամուրջը վերանորոգեն։
@goharmartirosyan9193
@goharmartirosyan9193 Жыл бұрын
Կարմիր կամուրջը կոչվել է նաև Խոջա-Փիլավի կամուրջ, կամրջի կառուցման մեկենաս վաճառական Խոջա-Փիլավի անունով:
@martmartyan5730
@martmartyan5730 2 ай бұрын
Ho humor chi...kamurch qandox e.
Գայանյանց կույսերը, Խենթն ու Մախլուտոն
20:21
Մեր Պատմությունը
Рет қаралды 3 М.
Pray For Palestine 😢🇵🇸|
00:23
Ak Ultra
Рет қаралды 33 МЛН
WHY IS A CAR MORE EXPENSIVE THAN A GIRL?
00:37
Levsob
Рет қаралды 12 МЛН
Հեռանկար բանավեճ / Herankar Debate / Հաղորդում 02
41:11
ՄԵՋՔԻ ՑԱՎ ԵՎ ՈՂՆԱՇԱՐԻ ԽՆԴԻՐՆԵՐ. ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆ
25:50
Medical Center after Vladimir Avagyan
Рет қаралды 136 М.
Pray For Palestine 😢🇵🇸|
00:23
Ak Ultra
Рет қаралды 33 МЛН