Рет қаралды 14,057
Կանանց ու երեխաների գյուղ դարձած Գանձակի բնակիչների համար ՈՒֆա և Սամարա քաղաքներն ամենահարազատն են, քանի որ այնտեղ են իրենց հայրերն ու ամուսիները: 4000 բնակիչ ունեցող Գանձակ գյուղի կոմունիստ գյուղապետ Վանիկ Հարությունյանը նշեց, որ տարեցտարի գյուղը դատարկվում է, և առնվազն հազար մարդ այսօր դրսում է. բոլորը գնում են արտագնա աշխատանքի: