Рет қаралды 732
Հետևեք նաև մեր ֆեյսբուքյան էջին․
/ %d4%bd%d5%b8%d5%b5-kho...
Ճերմակ չախե կաթագու, [Ճերմակ անձրև է կաթում,]
Իմ սիրդաին փաթագու, [Իմ սիրածին փաթաթում,]
Արդեցուքաս ջոնփանում, [Արցունքոտած ճամփեքին,]
Քեզու մեդե քալագու: [Տեսնես ում հետ է քայլում:]
Գարմի աղջիկ, գարմի մոնչ [Կարմիր աղջիկ, կարմիր տղա(մանչ)]
Սրտիս մեջը գոլագու: [Սրտիս մեջ այրում է:]

Խոխողելիու էրթա գոչ: [Բուի նման մնանք և չգնանք:]
Լուսին մեջե լուսնի կա [Լուսի մեջ լուսին կա]
Թուն քեզի այե շաշ տղա: [Ինքդ արի խենթ տղա:]
Մեջինոքդ գարմի չա [Ներսդ կարմիր չէ]
Լուսին էդեիթիան գնա: [Լույսի հետևից գնա:]
Գարմի աղջիկ, գարմի մոնչ [Կարմիր աղջիկ, կարմիր տղա(մանչ)]
Սրտիս մեջը գոլագու: [Սրտիս մեջ այրում է:]
Գարմի աղջիկ, գարմի մոնչ [Կարմիր աղջիկ, կարմիր տղա(մանչ)]
Խոխողելիու էրթա գոչ: [Բուի նման մնանք և չգնանք:]
Նիազիս քավուն աղավ, [Երազիս գարուն եղավ,]
Աշխարհս ցեմեռա [Աշխարհս ձմեռ է]
Գարմի աղջիկ ինչ աղավ [Կարմիր աղջիկ ինչ եղավ]
Խաքի ծաղիկե աղավ: [Ուրիշի ծաղիկը եղավ:]