Рет қаралды 261,494
▶️Լրահոսին կարող եք հետեւել Տելեգրամի մեր ալիքում 👉t.me/GALA_tv_news
Տղա՞ ես, թե՞ աղջիկ. Գարինե (Պապլավոկ) Պետրոսյանին ամենահաճախն այս հարցն են տալիս:
Այս հարցը տվեցին նաեւ հայրենի Արցախից հեռանալիս, այս անգամ ադրբեջանցիները: Տղամարդիկ պետք է իջնեին մեքենաներից եւ անցնեին տեսախցիկների տակով:
Գարինեն ներկայանում է այսպես՝ Պապլավոկ Պետրոսյան:
Իր կյանքում երկրորդ ամենաշատը հնչած հարցն է՝ իսկ ինչու՞ Պապլավոկ:
12 տարեկան հասակից է Գարինեն սովորել տրակտոր վարել...Հետո արդեն 54-ամյա կինը պետք է մասնակցեր 4 պատերազմի: Կամավորագրվել է եւ առաջնագծում խրամատներ փորել՝ ամենաթեժ կետերում...Ով վախեցել է, թե հակառակորդի թիրախի տակ չի մտնի առաջնագիծ, գնացել է ինքը, որ զինվոր չզոհվի...
Չի էլ հիշում՝ քանիսի կյանքն է փրկել, քանի վիրավոր տղայի է դուրս բերել առաջնագծից...
Հետո ստացվել է այնպես, որ հանդիպել է այդ տղաներին:
Անվերադարձ հեռացածներին չի կարող այցելել: Թշնամու գնդակից չվախեցած կինը Եռաբլուր մտնելուց է վախենում:
Գարինեն աշխատել է ամբողջ կյանքում, ծառայել պաշտպանության բանակում: Վիրավորանք կա, որ չեն գնահատել: Իր պաշտելի Արցախում, որի յուրաքանչյուր բնագծի տեղն ու ձեւը գիտի, իր տունը չի ունեցել երբեք: 35 տարի Ստեփանակերտում վարձով է ապրել:
Իր տեղը չունի նաեւ Հայաստանում...