Рет қаралды 359,538
Հաղորդման ամբողջական տարբերակը հասանելի է միայն Լրատվական ռադիոյի մուլտիմեդիա հարթակի բաժանորդներին: Բաժանորդագրության համար այցելեք lratvakan.am/subscribe/
Հարցերի համար զանգահարեք +374 11 28 00 00
Հայաստանը մեր տարածաշրջանի միակ երկիրն է, որ զրահատեխնիկա չի արտադրում: Իրանն ու Թուրքիան վաղուց են զբաղվում այս խնդրով: Առաջինի ազգային տանկը՝ «Զիլֆուղարը», կարծես, պատրաստ է, երկրորդինը՝ «Ալթայը», «ճանապարհին է»: Ավելի թեթև դասի զրահատեխնիկա արտադրում են նաև Ադրբեջանն ու Վրաստանը: Վրացիները նույնիսկ մի խմբաքանակ արդեն արտահանել են Սաուդյան Արաբիա: Մեր երկիրը դեռ դոփում է տեղում, բայց այնպես չէ, որ հարևաններին հասնելու հնարավորությունն անդառնալիորեն կորած է: