Հայր Միքայել։

  Рет қаралды 2,571

Arman Balyan Zhorai

Arman Balyan Zhorai

Жыл бұрын

Քարոզիչ՝ Հոգեշնորհ Տ. Միքայել վարդապետ Գևորգյան։
Տաթևի վանքի վանահայր։
Հանդիպում հավատացյալների հետ հարավ արևմտյան թաղամասի Սուրբ Երրորդություն եկեղեցուն կից սրահում։
Ինչպե՞ս աղոթել, ե՞րբ աղոթել, որքա՞ն աղոթել, որտե՞ղ աղոթել, ո՞ր դեպքում են աղոթքները ընդունելի և ո՞ր դեպքում՝ ոչ: Այս և նմանատիպ հարցերի պատասխանները կարող ենք գտնել կայքի «Խրատներ հայրերից» բաժնի «Աղոթքի մասին» ենթաշարքում: Եկեղեցու հայրերը իրենց հոգևոր փորձառությամբ մեզ են փոխանցում աղոթքի հետ կապված մի շարք հոգեշահ խրատներ:
Աստծուն սիրող և հավատացող յուրաքանչյուր անձ կարիք ունի Աստծո հետ զրուցելու, աղոթելու: Սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է, որ առանց աղոթքի հոգևոր կյանքը թոշնում է, ծարավում ու մեռնում: Նույնիսկ բազում հոգսեր ունեցող աշխարհիկ մարդն էլ շատ հեշտությամբ կարող է աղոթել: Եթե անհնար է եկեղեցի գնալ, կարելի է աղոթել ամենուրեք, ոչ այնքան խոսքն է կարևոր, որքան միտքը, ոչ այնքան մարմնի դիրքը, որքան սրտի տրամադրվածությունը: Շատերի համար աղոթքի արգելք չեն եղել ո՛չ վայրը, ո՛չ ժամանակը, ո՛չ լռության բացակայությունը:
Աղոթելու վայրի մասին Սբ. Հովհան Ոսկեբերանը հետևյալ օրինակներն է բերում. կինը խոհանոցում կամ կար անելիս, տղամարդը արհեստանոցում կամ ճանապարհին, շուկայում կամ ծառայության մեջ կարող է ջերմեռանդ աղոթել: Հիշենք, ինչպես բանտախցի հատակին պառկած աղոթեց Սբ. Պողոսը, և սասանվեց բանտը, սարսափեց բանտապետը և ի վերջո մկրտվեց: Եզեկիան, որ պառկած էր հիվանդ, այդ վիճակում ջերմորեն աղոթեց, ու Աստված փոխեց Իր վճիռը և առողջացրեց նրան: Ավազակը եկեղեցում ծնկի չէր իջել, այլ գամված էր խաչին և Երկնքի Արքայությանն արժանացավ: Իր այս խրատին Սբ. Հովհան Ոսկեբերանը ավելացնում է և՛ եկեղեցում, և՛ տանը ջերմեռանդ աղոթողը միշտ օգուտ կստանա:
Կարևորը աղոթքի խոսքին միանան նաև սիրտն ու միտքը: Աղոթքը դեղ է և սփոփանք տրտմության, տարակուսանքների և վշտերի:
«Անդադար աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք»,-ասել է մեր Տերը: Անդադար աղոթել չի նշանակում ամբողջ օրը կանգնել սրբապատկերների առջև և աղոթել, թեև դա անհրաժեշտ է որոշակի ժամերի: Այլ անհրաժեշտ է բոլոր գործերի ընթացքում աղոթել:
Ըստ Տերունական պատվերի՝ անդադար աղոթելու ոչ մի խոչընդոտ չկա. «Թեպետ այլ առաքինությունների համար չափ և սահման ունենք, այսինքն՝ պահոց պնդությունն ու մարմնի ճնշումը ըստ կարողության են, իսկ ողորմությունը՝ ըստ ունեցվածքի և ժամանակի պատշաճության, սակայն աղոթքի պտուղը Աստված պահանջում է ամեն ժամ և ամեն տարիքում ու դիպվածում» (Խոսրով Անձևացի):
«Տե՛ր ողորմիր», «Ողորմիր ինձ, Աստված», «Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստծո՛ Որդի, ողորմիր ինձ` մեղավորիս» տարածված կարճ աղոթքներ են, որոնց միջոցով մարդը կարող է անդադար աղոթական վիճակի մեջ գտնվել:
Հայրերը խրատում են նաև, որ չանտեսենք սաղմոսերգությունը, որոնցով հոգուց վանում ենք նենգ ոգիներին և ներբնակեցնում Սուրբ Հոգուն:
Սբ. Հովհաննես Սանդուխքը խրատում է, որ աղոթելիս նախ գոհություն հայտնենք, հաջորդը խոստովանենք և զղջանք և ապա որևէ բան խնդրենք Տիրոջից:
Կազմեց Կարինե Սուգիկյանը
Աղբյուր՝ surbzoravor.am
#հայրմիքայել #քարոզ #աղոթք #ինչպես #ինչպեսաղոթել #եկեղեցի #qaroz #qarozner #hayrmikayel

Пікірлер: 20
@annamuradyan7968
@annamuradyan7968 Жыл бұрын
Աստված Օգնական Հայր Սուրբ
@ripzham3426
@ripzham3426 Жыл бұрын
ՏԵՐ ՈՂՈՐՄԵԱ, ՏԵՐ ՈՂՈՐՄԵԱ, ՏԵՐ ՈՂՈՐՄԵԱ։ ՏԵՐ փրկիր և ողորմիր ազգս Հայոց։ Ամեն։
@arminebaghdasaryan3461
@arminebaghdasaryan3461 Жыл бұрын
Փառք ամենակարող Տիրոջը🙏 Փառք Աստծուն մեր սիրելի տեր հոր համար🙏
@jemmaxachatryan5618
@jemmaxachatryan5618 Жыл бұрын
Աստված օգնական Հայր Սուրբ ✝️✝️✝️
@meruzhangamer6867
@meruzhangamer6867 Жыл бұрын
Ամեն հայր Սուրբ ջան նվիրված մաքուր Սուրբ կյանքով ապրող հոգեվորական էք Աստված ձեզ երկար Արեվշատություն պարգեվի ջ միշտ Կատարյալ առողջ լինեք մենք Ձեր նմանների կարիքը շատ ունենք շատ շատ եմ աիրում Քեզ Հայր Սուրբ ջան Քեզանից եմ սովորել ես հոգեվոր կյանքը Ամեն
@yesemyesem1049
@yesemyesem1049 Жыл бұрын
Աստուած պահապան ըլլայ ձեզ։ Ամէն
@user-tg4jw2xk2m
@user-tg4jw2xk2m Жыл бұрын
Տիրոջ օրհնութիւնը մեր հետ է-այս է վկայում Հայր Սուրբի բերանով արուած սքանչարար քարոզը։Օրհնեալ է հոգէսէր Տէրը յաւիտեանս։Ամէն
@ripzham3426
@ripzham3426 Жыл бұрын
ԱՍՏՎԱԾ օգնական, հարգարժան Հայր Սուրբ ջան։ Փառք եմ տալիս ԱՍՏԾՈՒՆ, որ արժանացրել է ինձ լսելու և' հոգուս մեջ գրանցելու ԱՍՏԾՈ Խոսքը Ձեր քարոզների և հոգևոր զրույցների շնորհիվ։ ԱՍՏՎԱԾ Ձեզ քաջառողջություն և երկար կյանք տա։ Շնորհակալություն Ձեզ։ Փառք ՀԻՍՈՒՍԻՆ հավիտյանս հավիտենից ամեն։
@user-ql3iz6yc6e
@user-ql3iz6yc6e Жыл бұрын
Շատ եմ հարգում Հայր Միքայելին
@margaritahambaryan2747
@margaritahambaryan2747 Жыл бұрын
Այո', յուրահատուկ է Հայր Սուրբը, բայց մեր բոլոր հոգևորականներն են գովեստի արժանի։ Ես նրանց մեջ միայն լավն եմ տեսնում։
@user-lg7ne2kb4r
@user-lg7ne2kb4r Жыл бұрын
Ինչքա՜ն լավ է, երբ շատանում են տարեց տարի լսողները🙏🏼Աստված իմ, մեր շա՜տ սիրելի վարդապետին կատարյալ առողջություն շնորհիր🙏🏼 շնորհակալ եմ Արման ջան տեսագրության համար🙏🏼 փառք մեր Աստծուն ամեն ինչի համար🙏🏼
@narinedataleyants6665
@narinedataleyants6665 Жыл бұрын
Աստված Օգնական Հայր Սուրբ ջան։ Շնորհակալություն հրաշալի քարոզի համար։ Տերը Օրհնի և Պահապան լինի Ձեզ։
@anushgrigoryan5817
@anushgrigoryan5817 Жыл бұрын
Amen!!!
@angelasayadyan5473
@angelasayadyan5473 Жыл бұрын
Ամեն🕊🙏🙏🙏🕊
@romankash9644
@romankash9644 Жыл бұрын
Ամեն
@jasmenajanyan1945
@jasmenajanyan1945 Жыл бұрын
Շնորհակալություն Ձեզ
@user-tg4jw2xk2m
@user-tg4jw2xk2m Жыл бұрын
Շնորհակալութիւն☀️
@jasmenajanyan1945
@jasmenajanyan1945 Жыл бұрын
Ամեն
@annamkrtchyan5368
@annamkrtchyan5368 Жыл бұрын
Ամեն
@annamuradyan7968
@annamuradyan7968 Жыл бұрын
Ամեն
Տաթևի ձայները
13:33
ShoghakatTVcompany
Рет қаралды 7 М.
Ինչ է  ծուլությունը
6:39
Հայր Միքայել Hayr Miqayel
Рет қаралды 4,9 М.
Always be more smart #shorts
00:32
Jin and Hattie
Рет қаралды 47 МЛН
Alat Seru Penolong untuk Mimpi Indah Bayi!
00:31
Let's GLOW! Indonesian
Рет қаралды 15 МЛН
Children deceived dad #comedy
00:19
yuzvikii_family
Рет қаралды 9 МЛН
I wish I could change THIS fast! 🤣
00:33
America's Got Talent
Рет қаралды 119 МЛН
Աղոթող  ձեռքերը
5:24
Հայր Միքայել Hayr Miqayel
Рет қаралды 6 М.
Արթնանալ  աղոթքով
10:37
Հայր Միքայել Hayr Miqayel
Рет қаралды 7 М.
Երիտասարդ՝  երից տասան
7:24
Հայր Միքայել Hayr Miqayel
Рет қаралды 4 М.
Ընտանիքի  նավապետը
5:57
Հայր Միքայել Hayr Miqayel
Рет қаралды 3,4 М.
"Հայր մեր" աղոթքի բացատրություն
34:27
Դավիթ քահանա Գիշյան
Рет қаралды 286 М.
07.07.2024թ. Պայծառակերպություն
35:11
Anahit ereckin
Рет қаралды 174
Տ. Նշան քահանա Ալավերդյան
18:14
ShoghakatTVcompany
Рет қаралды 1,5 М.
Always be more smart #shorts
00:32
Jin and Hattie
Рет қаралды 47 МЛН