Ի՞նչ է UX դիզայնը | PIXEL IT School

  Рет қаралды 17,478

PIXEL Design Academy

PIXEL Design Academy

Күн бұрын

🤔 Երբևէ մտածե՞լ եք, որ մեզ շրջապատող ամեն ինչ փոխկապակցված է UX-ի հետ՝ սկսած սուրճից, որն ըմպում ենք առավոտյան, մինչև վերելակը, որով երեկոյան վերադառնում ենք տուն։
🚀 Մեր տեսաալիքում սկսում ենք UX դիզայնի թութորիալների շարքը, որտեղ PIXEL IT Company-ի և PIXEL IT School-ի հիմնադիրը՝ Դիանա Հակոբյանը, կպատմի ամեն ինչ UX-ի մասին։
🟧 Այս ուսուցողական հոլովակում միասին կբացահայտենք՝
✔️ Ի՞նչ է UX դիզայնը,
✔️ Ի՞նչ ընդհանուր գաղափար է ընկած UX-ի հիմքում,
✔️ Քայլերի ի՞նչ հաջորդականությամբ է իրականացվում այն,
✔️ Ինչպե՞ս ստանալ դրական արդյունք,
✔️ Ինչո՞ւ սովորել UX դիզայն,
✔️ Ի՞նչն է դարձնում UX դիզայնը լավը կամ վատը։
🤩 Այս և շատ այլ հետաքրքիր հարցերի պատասխաններ կգտնեք մեր UX թութորիալում։
Եթե Ձեզ մոտ հարցեր կառաջանան հոլովակը դիտելիս, նշե՛ք մեկնաբանություններում, մենք սիրով կպատասխանենք դրանց: 🧡
🔸 UX-ը (user experience) ամբողջ փորձի գաղափարն է, որ օգտատերը ստանում է պրոդուկտի հետ շփվելիս։
Կատարյալ UX-ը պետք է լինի՝
🔸 Օգտակար,
🔸 Օգտագործելի,
🔸 Ցանկալի։
🟧 Սակայն, User experience-ն այսքանով չի սահմանափակվում, այն ավելի խորքային է, ունի ոչ միայն ֆունկցիոնալ, այլև հոգեբանական կողմ։
Օպտիմալ կատարված UX-ն իր մեջ ներառում է նաև՝
🔸 Օգտատիրոջ ընտրությունը,
🔸 Օգտատիրոջ վարքագծի ուսումնասիրությունը,
🔸 Ստացված արձագանքի վերլուծությունը։
😍 Հետաքրքիր է, չէ՞։
Դե ուրեմն՝
🔊 Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին․ այստեղ PIXEL IT School-ի պրոֆեսիոնալներն իրենց ունեցած փորձն ու գիտելիքները լիովին փոխանցում են Ձեզ,
🔔 Սեղմե՛ք զանգակի նշանը, բաց մի՛ թողեք նոր ուսուցողական հոլովակները,
🤓 Կիսվե՛ք ընկերների հետ, որ նրանք ևս բաց չթողնեն մեր օգտակար հոլովակները,
😊 Եվ միշտ հիշե՛ք՝ մարդիկ անտեսում են այն դիզայնը, որն անտեսում է մարդկանց!
🦄 Եթե հետաքրքրված եք UX/UI դիզայնով, մասնակցե՛ք PIXEL IT School-ի դասընթացներին ու դարձե՛ք ոլորտի առաջատար մասնագետ։
Timecodes:
0:00 - Intro
0:26 - Ծանոթություն Դիանա Հակոբյանի հետ
0:44 - Tutorial-ի հիմնական կետերը
1:15 - Tutorial-ի սկիզբ/UX Դիզայն
1:20 - UX-ի հապավումը
1:43 - Սուրճի օրինակ
2:55 - UX-ի լավ և վատ տարբերությունները
4:34 - Վատ UX՝ Վերելակի կոճակների օրինակ
5:33 - UX դիզայնի ընթացքի մասին
6:57 - Ինչու՞ սովորել UX դիզայն
7:35 - Վերջաբան
8:04 - Կիքսեր :D
Որտե՞ղ կարող եք գտնել մեզ 👇
Վեբ կայք 👉 pixelitschool.com/
Ֆեյսբուքյան էջ 👉 / pixelitschool1
Ինստագրամյան էջ 👉 / pixel_it_school
Տելեգրամ ալիք 👉 t.me/hellopixelitschool
Լինքդին 👉 / pixel-it-school
📌 Հասցե՝ ք․ Երևան, Նաիրի Զարյան 1, 73/1 շենք (Ազատության պողոտայի խաչմերուկ)

Пікірлер: 89
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy 3 жыл бұрын
Ողջու´յն ☺️ Իսկ դուք ի՞նչ կցանկանայիք իմանալ UX դիզայնի մասին 🤔 Գրե´ք մեկնաբանություններում ⬇️ և մենք սիրով կպատասխանենք 👩‍💻👨‍💻
@gayanedavtyan9714
@gayanedavtyan9714 3 жыл бұрын
Ձեր ձայնը եւ տեսքը շատ հաճելի են,դա անչափ կարեւոր է դիտելու համար: Ես թեեւ հեռու եմ ոլորտից, բայց շատ հետաքրքիր է դիտել թե ինչպես է այս ամենը ի վերջո կատարվում, հսկայական աշխատանք է, ձեզ ուժ ու կորով:
@dianahakobyan4137
@dianahakobyan4137 3 жыл бұрын
Անչափ շնորհակալ եմ նման դրական և մոտիվացնող արձագանքի համար։ 🤗💛
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy 3 жыл бұрын
Շատ շնորհակալ ենք սիրելի Գայանե արձագանքի համար ինչպես նաև դիտելու 🤗❤️
@MissArtisticSasnuhy
@MissArtisticSasnuhy 3 жыл бұрын
Անհամբեր սպասում ենք ❗️❗️❗️
@naremardanyan3352
@naremardanyan3352 2 ай бұрын
Բարև ձեզ,ո՞րքան օգտակար կլինի ծրագրավորման իմացությունը UI UX դիզայնի համար։
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy 2 ай бұрын
Բարև Ձեզ։ ծրագրավորման իմացությունը ավելի օգտակար են UI-ի համար, քան UX դիզայնի համար, քանի որ UI-ն կենտրոնանում է տեսողական տարրերի տեխնիկական իրագործելիության և դրանց փոխազդեցության վրա, մինչդեռ UX-ը վերաբերում է ընդհանուր օգտագործողի փորձին և հետազոտություններին:
@tateviksargsyan2420
@tateviksargsyan2420 3 жыл бұрын
Շնորհակաություն վերջապես հայերեն լեզվով շատ հասկանալի և ուսուցողական հոլովակի համար։ Կասե՞ք՝ որքան ժամանակ է անհրաժեշտ UX -ին տիրապետելու համար։
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy 3 жыл бұрын
Տաթևիկ ջան, շնորհակալություն նման դրական արձագանքի համար։ 💛 Կոնկրետ ժամկետներ դժվար է նշել, սակայան UX-ի գրագետ հիմք ունենալու համար 6-8 ամիսը բավարար է։ Թեև սա շատ ինդիվիդուալ ժամանակահատված է, քանի որ ոլորտը ամեն օր զարգանում է, պետք է պարբերաբար հետևել ոլորտի նորություններին, ինքնակրթվել և շարունակ սովորել: 🦄
@nareratevosyan5249
@nareratevosyan5249 2 жыл бұрын
Շնորհակալություն Դիանա ջան այդքան հաճելի կերպով բացատրելու համար ։👍👍👍
@tigrankharatyan6798
@tigrankharatyan6798 3 жыл бұрын
👍👍👍 Բայց անցումները(переходи) ահաաավոր շատ էին։ Տեսանյութը նայելուց հետո, ամենաշատը անցումները տպավորվեցին։
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy 3 жыл бұрын
Շնորհակալ ենք կարծիքի համար: 🙂
@arthurhovh9
@arthurhovh9 3 жыл бұрын
Դիանա ջան, շատ օգտակար, օգտագործելի ու հաճելի թութորիալ էր։ Շնորհակալություն :)
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy 3 жыл бұрын
Շնորհակալություն Արթուր ջան նման դրական արձագանքի համար։ 💛
@dianahakobyan4137
@dianahakobyan4137 3 жыл бұрын
Շնորհակալ եմ Արթուր ջան 🤗
@melinemamyan5381
@melinemamyan5381 2 жыл бұрын
Շատ լավ և օգտակար թութորիալ էր: Եթե հնարավոր է, շատ կցանկանայի լսել journey map-ի և empathy map-ի մասին ավելի մանրամասն: Շնորհակալ եմ նախապես
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy 2 жыл бұрын
Շնորհակալ ենք մոտիվացնող արձագանքի համար։ Անպայման կխոսենք։ 💜
@artavazdhovsepyan6338
@artavazdhovsepyan6338 2 жыл бұрын
Բարև ձեզ, կասեք 3Dմոդելավորումը, ինտերյեր դիզայնը առնչություն ունի փոխկապակցվածա տվյալ UX/ UI դիզայնի հետ?
@nareratevosyan5249
@nareratevosyan5249 2 жыл бұрын
Ողջույն Դիանա ջան ,միացել եմ Ձեր ալիքին և հետեւում եմ բոլոր totorial ներին անխտիր մեծ հաճույքով,կխնդրեմ ինձ որպես սկսնակ շատ կցանկանայի որ տեղադրեք totorial թե ինչպես տեղադրեմ վիդեոնյութ figma յում ֆրեյմի վրա։Շնորհակալ կլինեմ շատ🙋💋🙏։
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy 2 жыл бұрын
Ողջույն, Նարե ջան։ Ուրախ ենք, որ միացել եք մեզ 😊: Figma-ի frame-ում վիդեո տեղարել և դրա հետ աշխատել հնարավոր չէ ցավոք․ կարող եք տեղադրել gif-եր։
@nareratevosyan5249
@nareratevosyan5249 2 жыл бұрын
@@PIXELdesignacademy լավ էլի շնորհակալություն 🙋🤗
@Anna-un1yw
@Anna-un1yw 3 жыл бұрын
Որն է graphic design-ի և UX design-ի տարբերությունը❓❓
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy 3 жыл бұрын
Շնորհակալ ենք հարցի համար 💛 UX դիզայները ստեղծում և զարգացնում է համակարգեր՝ ինտերակտիվ պրոդուկտների համար (կայքեր, հավելվածներ)։ UX-ի նպատակը օգտատիրոջ փորձը բարելավելն է։ Գրաֆիկ դիզայները ստեղծում է ինֆորմատիվ, ոգեշնչող ու գրավիչ վիզուալ կոնցեպտներ՝ մարդկանց հետ հաղորդակցության մեջ մտնելու համար։ Գրաֆիկ դիզայնը բաժանված է երկու հիմնական ճյուղի՝ կոմերցիոն և սոցիալական։ Կոմերցիոնը ներառում է ընկերության վաճառքների խթանում դիզայնի միջոցով, բրենդինգի ստեղծում (լոգո, կորպորատիվ ոճ, սոց․ մեդիայի բաններներ), սոցիալականն ավելի շատ ուղղված է դեպի տեսակետների ու նոր ինֆորմացիայի լուսաբանումը։
@Anna-un1yw
@Anna-un1yw 3 жыл бұрын
@@PIXELdesignacademy այսինքն UX դիզայնը մեզ հանդիպում է միայն տեխնիկական սարքավորումների էկրաններին❓
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy 3 жыл бұрын
@@Anna-un1yw UX-ն ամենուր է, հոլովակում էլ ենք նշել 😊 Սակայն, եթե պետք է պատրաստել վեբ կայք կամ հավելված, UX դիզայների առաքելությունը օգտատիրոջ փորձը բարելավելն է, որպեսզի օգտատերն իրեն այնքան լավ զգա վեբ կայքում/հավելվածում, որ չցանկանա դուրս գալ այնտեղից: Եվս մեկ անգամ կարող եք նայել հոլովակը՝ UX-ի գաղափարը, նպատակը և փուլերն ավելի լավ պատկերացնելու համար: 💛
@elinavardanyan9860
@elinavardanyan9860 3 жыл бұрын
Դուք լավագույնն եք 💙✨
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy 3 жыл бұрын
Շնորհակալություն կարծիքի համար սիրելի Էլինա ☺️
@user-xe9wc9wm1f
@user-xe9wc9wm1f Жыл бұрын
Կներեք իսկ կա՞ն հատուկ նախատեսված կայքեր, որով սկսնակները կարող են freelance աշխատանք գտնել?
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy Жыл бұрын
Բարև Ձեզ: 1. Upwork: [www.upwork.com/](www.upwork.com/) 2. Freelancer: [www.freelancer.com/](www.freelancer.com/) 3. Toptal: [www.toptal.com/](www.toptal.com/) 4. 99designs: [99designs.com/](99designs.com/) 5. Fiverr: [www.fiverr.com/](www.fiverr.com/)
@karinealexanyan1227
@karinealexanyan1227 2 жыл бұрын
Barev dzez , Shnorhakalutyun vizual kerpov nyut@ matucelu hamar, ete hnaravor e kaseiq inch cragreric inch havelvacneic karelia ogtvel ev sovorel (sksnak makardakum)
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy 2 жыл бұрын
Բարև Ձեզ։ 💜 Շնորհակալ ենք դրական և մոտիվացնող արձագանքի համար։ Այստեղ կարող եք տեսնել մեր գրառումը՝ UX լավագույն բլոգների մասին և KZfaq յան թութորիալների մասին։ 👇facebook.com/pixelitschool1/photos/pcb.450461993421674/450461266755080 facebook.com/pixelitschool1/photos/pcb.400075425126998/400075258460348/
@astghikshahgaldyan3842
@astghikshahgaldyan3842 3 жыл бұрын
💜💜💜
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy 3 жыл бұрын
🤗🤗🤗
@cool389
@cool389 Жыл бұрын
Շնորհակալ եմ՞պարզ և լակոնիկ տեսանյութ❤
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy Жыл бұрын
Շնորհակալ ենք 🫶
@nonnaalaverdian8818
@nonnaalaverdian8818 11 ай бұрын
UX դիզայնի պրոցեսի երրորդ կետը՝ վերլուծությունը ինձ համար մի փոքր բարդ թվաց կարելի՞ է իմանալ ինչպես է դա կատարվում։
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy 10 ай бұрын
User persona ի մասին ինֆոն կարող եք կարդալ այստեղ www.hotjar.com/blog/user-personas/#
@mariamsemirjyan7525
@mariamsemirjyan7525 3 жыл бұрын
❤️❤️❤️
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy 3 жыл бұрын
😍🤗
@satenikmelqonyan6901
@satenikmelqonyan6901 2 жыл бұрын
Ուզում եմ հասկանալ միայն Figma -ն բավարա՞ր է ,կայքի տեսքը/դիզայնը ստանալու համար ,թե զուգահեռ նաև html,css ենք գրում ։ Շնորհակալ եմ։
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy 2 жыл бұрын
Ֆիգման բավարար է: html css-ը նախատեսված է ծրագրավորման փուլի համար:
@grishedigaryan9994
@grishedigaryan9994 2 жыл бұрын
Իսկ ընդանուր դիզայնի վեբ դիզայնի համար անհրաժեշտ է Html և Css,Freamwork-էր?
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy 2 жыл бұрын
Բարև Ձեզ: Շնորհակալություն հարցի համար: Եթե ցանկանում եք խորացնել Ձեր գիտելիքները միայն վեբ կայքերի պատրաստման մեջ, ապա ցանկալի է:
@grishedigaryan9994
@grishedigaryan9994 2 жыл бұрын
@@PIXELdesignacademy Իսկ միայն ֆիգմա սովորելով հնարավոր է դառնալ Ui/Ux դիզայներ?և մոտավորապես ինչքան կարող է կազմել դիզայների աշխատավարձը?
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy 2 жыл бұрын
Ողջույն, միայն ֆիգմա սովորելով UX մասնագետ դառնալ չեք կարող․ (գործիքին տիրապետելը տալիս է մասնագիտական որոշակի հմտություն, բայց միայն դրա իմացությունը չի կարող մասնագետ լինելու գրավական համարվել)։ Սկսնակ դիզայների աշխատավարձը կազմում է մոտավորապես 100.000-150.000 դրամ, սակայն այն կախված է տվյալ կազմակերպությունից և Ձեր մասնագիտական հմտություններից։
@grishedigaryan9994
@grishedigaryan9994 2 жыл бұрын
@@PIXELdesignacademy Իսկ էլ ինչ ծրագրեր են հարկավոր? և ամենաբարձր չափը ինչքան կարող է լինել(մաքսիմալը)
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy 2 жыл бұрын
@@grishedigaryan9994 Վարձատրության մաքսիմալ սահմանված չափ գոյություն չունի․ դա ևս ուղղակիորեն կախված է և՛ կազմակերպությունից, և՛ մասնագետից ու որակներից։ Իսկ անհրաժեշտ ծրագրերի և հմտությունների մասին ընդհանուր պատկերացում կարող եք կազմել մեր դասընթացի ծրագրին այս հղումով ծանոթանալու միջոցով ՝ bit.ly/3sMD3CB ։
@cool389
@cool389 Жыл бұрын
Շնորհակալ եմ հոլովակի համար❤, իսկ ուսման ավարտից հետո ինչպես աշխատանք գտնել , եթե սկնակ մասնագետ ես և աշխատանքային փորձ չունես:
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy Жыл бұрын
Շնորհակալ ենք դրական արձագանքի համար։ Աշխատանք գտնելու համար պետք է ունենաք շատ լավ և հագեցած պորտֆոլիո։ Գրագետ ռեզյումե և կարողանաք ճիշտ ներկայացնել Ձեր գիտելիքները։ Եթե փորձ չունեք կարող եք որպես ինթերն ընդունվել և փորձ ձեռք բերել։ 💜
@gayanepoghosyan6326
@gayanepoghosyan6326 2 жыл бұрын
Nereghutyun UI-masin erb kxoseq?🥰
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy 2 жыл бұрын
Շուտով Գայանե ջան💜
@ChannelArm
@ChannelArm 3 жыл бұрын
UX-ը չգիտեմ ինչ ա, բայց վիդեոն բացեցի սիրուն աղջկա համար ՃՃՃ
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy 3 жыл бұрын
Անչա´փ շնորհակալ ենք 😀😍
@tigrankharatyan6798
@tigrankharatyan6798 3 жыл бұрын
Հարց։ UX դիզայները ծրագրավորում պիտի իմանա թե պարտադիր չի???
@ArmenianArthurBoy
@ArmenianArthurBoy 3 жыл бұрын
պետք չի
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy 3 жыл бұрын
Պարտադիր չէ, բայց պետք է ուսումնասիրել և հասկանալ, թե դիմացինը ինչ գործընթաց է կատարում, որպեսզի կարողանաք գրագետ դիզայն փոխանցել:
@aliksargsyan2782
@aliksargsyan2782 7 ай бұрын
Ծրագրավորման տեսանկյունից վատ ինկապսուլիացիայի արդյունք 😊
@aghvanmanukyan4733
@aghvanmanukyan4733 2 жыл бұрын
Խնդրում եմ պատասխանեք
@zakaryan__4802
@zakaryan__4802 2 жыл бұрын
Եթե հնարավոր է մուտ պատասխանեք էլի։ Նախապես շնորհակալություն։ Կներեք մի հարց կա, Web դիզայների ու Web ծրագրավորման, համար աշխատավարձը ինչքան է մոտավոր էլի հիմնականում ինչքան է, հնարավոր է վեբ ծրագրավորման շնորհիվ լավ գումար աշխատել, ինչքան, և հետարքրքում է վեբ դիզայների աշխատավարձը։
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy 2 жыл бұрын
Բարև Ձեզ։ Վեբ դիզայների աշխատավարձը կախված է կազմակերպությունից։ Եթե աշխատում եք փոքր և սկսնակ agency-ներում, ապա սկսնակների համար նապատեսված աշխատավարձը կազմում է մոտավորապես 150.000-200.000 Դրամ։ Սկսնակ Վեբ ծրագրավորողի աշխատավարձը՝ 200.000-250.000 Դրամ։ Եթե ցանկանում եք զարգացնել Ձեր հմտությունները , ապա անպայման գնացեք աշխատեք այնտեղ, որտեղ կլինեն մենթորներ, ովքեր Ձեզ կուղղորդեն և կսովորեցնեն նոր հմտությունների։
@zakaryan__4802
@zakaryan__4802 2 жыл бұрын
@@PIXELdesignacademy Շնորհակալություն։❤️
@user-function-break
@user-function-break 2 жыл бұрын
իսկ բարցր է Վեբ դիզայների աշխատավարձը
@zakaryan__4802
@zakaryan__4802 2 жыл бұрын
Կպատասխանեք? ինձելա հետարքրքրում
@aghvanmanukyan4733
@aghvanmanukyan4733 2 жыл бұрын
Ողջույն կցանկանայի իմանալ ինչ առարկա է հարկավոր այդ մասնագիտության համար
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy 2 жыл бұрын
Ողջույն 💛 UX դիզայնի համար, որպես էդպիսին, առարկա գոյություն չունի, սակայն պետք է տիրապետել որոշ հմտությունների, օրինակ. ✔️Հաղորդակցական հմտություններ ✔️Անալիտիկ մտածողություն ✔️Թիմում աշխատելու ունակություն։
@yurighazaryan1348
@yurighazaryan1348 2 жыл бұрын
հիմա օգտագործելիություն՞ թե օգտագործունելիություն՞ վիդեոն օգտակար էր...
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy 2 жыл бұрын
Օգտագործելիություն: Շնորհակալ ենք:
@levonqaxchrikyan538
@levonqaxchrikyan538 Жыл бұрын
Barev dez isk inch Anrajesht Gitenal Tatematik Hanrahashiv Qimya Erkrachaputyun te urish ban
@user-gf9ob3ey3q
@user-gf9ob3ey3q Жыл бұрын
Բարև ձեզ, ես մի քանի հարց ունեմ, ինչպե՞ս կարող եմ կապվել ձեզ հետ
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy Жыл бұрын
Բարև Ձեզ: Մեր դպրոցի հասցեն և հեռ. համարը կարող եք գտնել մեր կայքում` pixelitschool.com
@grishedigaryan9994
@grishedigaryan9994 2 жыл бұрын
Այսինքն UI/UX դիզայնով մենք դիզայնավորում ենք կայքի ձևը և տալիս ենք ծրագրավորողին կայքը նույն ոճով ստեղծելու համար?
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy 2 жыл бұрын
Վեբ կայք կամ հավելված ստեղծելուց հետո , դիզայնը փոխանցում եք ծրագրավորողին։ Ծրագրավորողը ապահովում է Ձեր պատրաստած դիզայնի գործընթացը այնպես ինչպես դուք եք նախատեսել։ Դրական արդյունք ստանալու համար դուք պետք է լինեք հետևողական և մինչև վերջ սերտորեն համագործակցեք ծրագրավորողի հետ։ Շատ դիզայներներ այս գործընթացին չեն հետևում ինչի արդյունքում տուժում է պրոդուկտը։
@grishedigaryan9994
@grishedigaryan9994 2 жыл бұрын
Իսկ դրա համար պետք չի չէ կոդ գրել?
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy 2 жыл бұрын
@@grishedigaryan9994 Կոդը գրում է ծրագրավորողը։
@grishedigaryan9994
@grishedigaryan9994 2 жыл бұрын
Այսինքն մենք HTML,CSS ով ստեղծում ենք կայքը,տալիս ենք դիզայն,նոր տալիս ենք ծրագրավորողին?Ուղղակի ուզում եմ հասկանալ մենք առանց ինչ-որ բանի պետք է դիզայներական ծրագրով ուղղակի մեր պատրաստած դիզայնե տանք ծրագրավորողին ու վերջ?
@grishedigaryan9994
@grishedigaryan9994 2 жыл бұрын
Անհրաժեշտ է HTML և CSS, թե կարող ենք օրինակ Figma-ի ֆունկցիաներով ստանալ կայքը?????
@goharmkrtchyaan6479
@goharmkrtchyaan6479 Жыл бұрын
Ես շատ բան սովորեցի
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy Жыл бұрын
😍💜
@1001Vodeo
@1001Vodeo 3 жыл бұрын
Ողջու՛յն, graphic design ուսումնասիրելու,սովորելու,և մասնագետ դարնալու համար, խորհուրդ կտաք սովորել UX/UI ? և արհասարակ ինչից սկսել
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy 3 жыл бұрын
Բարև Ձեզ 🙌 Գրաֆիկ դիզայնը և UX/UI դիզայնը երկու միանգամայն տարբեր ոլորտներ են: UX/UI դիզայները ստեղծում և զարգացնում է համակարգեր՝ ինտերակտիվ պրոդուկտների համար (կայքեր, հավելվածներ)։ Նպատակը օգտատիրոջ փորձը բարելավելն է։ Գրաֆիկ դիզայները ստեղծում է ինֆորմատիվ, ոգեշնչող ու գրավիչ վիզուալ կոնցեպտներ՝ մարդկանց հետ հաղորդակցության մեջ մտնելու համար։ Գրաֆիկ դիզայնը բաժանված է երկու հիմնական ճյուղի՝ կոմերցիոն և սոցիալական։ Կոմերցիոնը ներառում է ընկերության վաճառքների խթանում դիզայնի միջոցով, բրենդինգի ստեղծում (լոգո, կորպորատիվ ոճ, սոց․ մեդիայի բաններներ), սոցիալականն ավելի շատ ուղղված է դեպի տեսակետների ու նոր ինֆորմացիայի լուսաբանումը։
@lilitshadunc5875
@lilitshadunc5875 Жыл бұрын
Բարև Ձեզ: Դուք դասընթացներ վարու՞մ եք:Եվ ի՞նչ արժե:
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy Жыл бұрын
Բարև Ձեզ։ Դասընթացի մանրամասները կարող եք գտնել մեր վեբ կայքում pixelitschool.com/courses/ux-ui-%d5%a4%d5%ab%d5%a6%d5%a1%d5%b5%d5%b6-beginner-%d5%a3%d6%80%d5%a1%d5%b6%d6%81%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%a2%d5%a1%d6%81-%d5%a7/
@adidasnike7141
@adidasnike7141 Жыл бұрын
Այս ինչքան անգլերեն բառեր օգտագործեցիք երևի ես նախ անգլերեն լեզուն ուսումնասիրեմ նոր էս տեսանյութը նայեմ։ Թե չէ ոչինչ չհասկացա
@PIXELdesignacademy
@PIXELdesignacademy Жыл бұрын
UX ը առանց անգլերենի մինիմալ իմացության չեք կարողանա հասկանալ: Անգլերեն տերմինները չեն թարգմանվում:
@ar60948
@ar60948 Жыл бұрын
Իսկ դուք որտե՞ղ եք սովորել
@dianahakobyan4137
@dianahakobyan4137 Жыл бұрын
Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանում: 😊
Вечный ДВИГАТЕЛЬ!⚙️ #shorts
00:27
Гараж 54
Рет қаралды 14 МЛН
Alat Seru Penolong untuk Mimpi Indah Bayi!
00:31
Let's GLOW! Indonesian
Рет қаралды 14 МЛН
Ի՞նչ է Figma-ն 💡 | TUTORIAL | PIXEL IT School
8:27
PIXEL Design Academy
Рет қаралды 6 М.
#2 Գերմանիայում ապրելու խնդիրների մասին
1:13:53
Профессия UI/UX-дизайнер - путь в нищету?
29:57
Юзкейс | Use Case
Рет қаралды 71 М.
💻 Ի՞նչ է Software testing-ը
14:53
Deana Sargsian
Рет қаралды 7 М.
Գրաֆիկ դիզայն։ Գունատեսություն
5:16
Aram Atyan
Рет қаралды 4,8 М.
Вечный ДВИГАТЕЛЬ!⚙️ #shorts
00:27
Гараж 54
Рет қаралды 14 МЛН