Ինչպե՞ս ներել, երբ ներելն անհնար է թվում. Մայր Թերեզա և Նելսոն Մանդելա

  Рет қаралды 7,326

Կայզեն TV

Կայզեն TV

5 жыл бұрын

Ինչպես ներել, երբ ներելն անհնար է թվում. 5 օգտակար խորհուրդ լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանի կողմից: Ներելու մասին իմաստուն մտքեր և աֆորիզմներ շատ կան: Ահա մի չինական ասացվածք՝ նա, ով վրեժի է ձգտում, երկու գերեզման է փորում։ Մայր Թերեզայի և Նելսոն Մանդելայի օրինակները հիշեցնում են, որ քո երջանկությունը քո ձեռքերում է:
Թեև ներելու ունակությունը այնպիսի հմտություն չէ, որի համար երեխային կարելի է գնահատական դնել, սակայն ներելու ունակությունը շատ ավելի լավ կարող է կանխատեսել անհատի կյանքի որակը, քան բոլոր գերազանց գնահատականները միասին վերցված։
Չէ՞ որ ներել նշանակում է բաց թողնել այն հսկայական բեռը, որ մենք կրում ենք մեր ուսերին տարիներ, երբեմն տասնամյակներ շարունակ ու, քանի դեռ կրում ենք այդ բեռը, մենք չենք կարողանալու լիաթոք շնչել, ապրել լիարժեք կյանքով ու մեր լավագույնով հանդես գալ աշխարհում:
Մինչև չսովորեք ներել ու բաց թողնել այն ամեն ցավն ու վիրավորանքը, որ կա Ձեր սրտում, Դուք անխնա վատնելու եք Ձեր էներգիան՝ անցյալը հիշելու վրա, գուցե նույնիսկ վրիժառության մտքեր ունենաք:
Դժվար թե ինչ-որ մեկն իր կյանքի վերջում կարող է երջանիկ ու բավարարված լինել այն մտքից, որ ամբողջ կյանքում շղթայված է եղել վիրավորանքով, բարկությամբ կամ ցավի կապանքներով։ Այդ ժամանակ արդեն չափից ուշ կլինի շղթաներից ազատվելու համար։
Այն ժամանակ, երբ կարողանաք ներել նրան, ով աններելի է Ձեզ համար, կյանքը միանգամայն ուրիշ կլինի, այն միանգամայն ուրիշ երանգներ, ուրիշ համ ու հոտ կունենա, կյանքը պարզապես ավելի լավը կլինի Ձեզ համար։
Իհարկե, ներելու մասին շատ ավելի հեշտ է խոսել, քան իրականում ներել։ Ներելը մի վայրկյանում տեղի չունենում. այն պահանջում է ժամանակ, այն պահանջում է շատ ջանքեր, բայց ներելուն ուղղված մեր ջանքերը անհետևանք չեն մնալու, ու ժամանակի ընթացքում ներելու շնորհիվ մենք կարողանալու ենք ամոքել այն վերքերը, որոնք մեզ հետ են պահում լիարժեք կյանքով ապրելուց:
_________________________________________________________________
Շնորհակալություն ենք հայտնում «MansArt» արվեստի կենտրոնին ( / mansartstudio ) մեր նկարահանումներին ջերմորեն աջակցելու համար:
_________________________________________________________________
Կայզեն TV-ի հաղորդումներում Դուք կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար:
Արեւիկ Հայրապետյանը Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի համահիմնադիրն է և պրոֆեսիոնալ քոուչ։
Տարիներ շարունակ նա ուսումնասիրել է աշխարհի ամենահաջողակ բիզնես գործիչների, առաջատար մարզիկների, արվեստագետների և առհասարակ մեծ ձեռքբերումների հասած անհատների հաջողության պատմությունները և նրանց հաջողության բանաձևերը:
Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի պաշտոնական կայքը՝
www.kaizenmastery.com/
Հետևե՛ք մեր օգտակար խորհուրդներին և տեղեկացե՛ք մեր առաջիկա միջոցառումների մասին (թրեյնինգներ, սեմինարներ) սոցիալական մեդիայի հետևյալ էջերում՝
Facebook: / kaizenmastery
LinkedIn: / arevikhayrapetyan
Instagram: / kaizenmastery
Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար: Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:
Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)
Ձգտե՛ք Կատարելության․․․
Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

Пікірлер: 33
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 6 ай бұрын
💚ԿայզենTV-ի նոր թողարկումը՝ ❤Ո՞րն է անձնական կյանքում խնդիրների իրական պատճառը (ռոմանտիկ հարաբերությունների մասին) 👉kzfaq.info/get/bejne/Z7KZjMiJqdbJfGQ.html
@onemanstudio13
@onemanstudio13 2 жыл бұрын
Հրաշք ♥️😘
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 2 жыл бұрын
:)
@kristinabuniatyan4948
@kristinabuniatyan4948 5 жыл бұрын
Շնորհակալություն Արեւիկ ջան նորանոր հմտությունների եւ մեր կյանքը իմաստավորելու համար
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 5 жыл бұрын
Սիրելի Քրիստինա, շնորհակալ ենք նաև Ձեզ՝ Ձեր դրական խոսքերով մեզ հետ կիսվելու համար:
@nvard.gukasyan
@nvard.gukasyan 2 жыл бұрын
Բարև Արևիկ ջան քեզ ուզում եմ մի հարց տալ ինչպես կարող եմ հարստանալ
@nelliarustamyan5722
@nelliarustamyan5722 9 ай бұрын
Baner kan vor chen nervum petkel chi nerel takanknerin
@user-mk1di3zz1o
@user-mk1di3zz1o 5 жыл бұрын
Բարև ձեզ, Արևիկ ջան ձեր տեսանյութերը շատ եմ հավանում, ապրեք ձեր ջանքերի համար։
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 5 жыл бұрын
Ողջույն, շնորհակալ եմ շատ մեր թիմի աշխատանքը գնահատելու համար: Ջերմորեն՝ Արևիկ
@name335
@name335 2 жыл бұрын
Ինչքա՜ն հաճելի ու հետաքրքիր է Ձեզ լսելը🤗
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 2 жыл бұрын
անչափ շնորհակալ եմ, Շուշան ջան :)
@germanyandgerman4158
@germanyandgerman4158 5 жыл бұрын
1.25 արագությամբ շատ լավ լսվում է 👍👍😍😍 գեղեցիկ ալիք է
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 5 жыл бұрын
Շնորհակալ ենք շատ: :)
@ArmanBalyanZhorai
@ArmanBalyanZhorai 5 жыл бұрын
Շատ լավն էր։ Կարծում եմ ներելով առաջին հերթին մեզ ենք փրկում, իսկ դիմացինի գլխին ինչպես Աստվածաշնչում է ասվում կրակի դեզեր են կուտակվում։
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 5 жыл бұрын
Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով "կրակի դեզեր":
@ArmanBalyanZhorai
@ArmanBalyanZhorai 5 жыл бұрын
@@KaizenMasteryTV Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 12.19֊21 գրված է այդ մասին։
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 5 жыл бұрын
Շնորհակալություն, Արման: Ցանկացած դեպքում եկեք ներենք դիմացինին՝ վերջինիս միմիայն լավը ցանկանալով: Արևիկ
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 5 жыл бұрын
Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)
@ruzan4990
@ruzan4990 5 жыл бұрын
Asaceq xndrem hargeli Arevik inchpes karox enq kapvel dzez het
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 5 жыл бұрын
Հարգելի՛ Ռուզան, Ձեր հարցումները կարող եք ուղարկել մեր կայքի միջոցով: Շնորհակալություն: www.kaizenmastery.com/contact-arm
@lusinesahakyan3323
@lusinesahakyan3323 Жыл бұрын
Երաժշտոթյունը շատ է խանգարում
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV Жыл бұрын
ճիշտ եք, էլի մարդիկ կան, ովքեր նույն կարծիքին են, շնորհակալություն ամեն դեպքում թողարկումը դիտելու համար ։)
@herminemanukyan9423
@herminemanukyan9423 3 жыл бұрын
Ձեր խոսքը լավն էր, բայց երաժշտությունը ուղեղ էր սղոցում, չկարողացա մինչև վերջ լսել
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 3 жыл бұрын
Շնորհակալություն Ձեր կարծիքով կիսվելու համար:
@dayanamatevosyan6832
@dayanamatevosyan6832 3 жыл бұрын
Իսկ եթե կրկին սխալը կրկնում է
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 3 жыл бұрын
Դայանա, մարդ կարող է իր սխալը կրկնել երկու հիմնական պատճառով՝ կա՛մ նա չի հասկացել, որ սխալ է գործել, ցավ է պատճառել դիմացինին կա՛մ նա հասկացել է, որ սխալ է գործել, բայց չի ցանկանում փոփոխություն անել իր վարքագծում: 1-ին դեպքում կարևոր է այդ մարդուն բացատրել իր արած քայլի հետևանքները և հնարավորություն տալ ուղղել սեփական սխալը: 2-րդ դեպքում՝ պետք է հիշել, որ Դուք չեք կարող փոխել դիմացինին կամ ստիպել, որ նա անի այն, ինչ Դուք եք ուզում: Նման դեպքում Դուք պետք է որոշեք արդյոք ուզում եք շարունակել այդ մարդու հետ հարաբերությունը, թե ոչ: Դա Ձեր իրավունքն է: Ջերմորեն՝ Արևիկ
@dayanamatevosyan6832
@dayanamatevosyan6832 3 жыл бұрын
@@KaizenMasteryTV Shat shnorhakal em❤️❤️❤️
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 3 жыл бұрын
@@dayanamatevosyan6832 սիրով :))
@svetlanaxachatryan4128
@svetlanaxachatryan4128 3 жыл бұрын
Արևիկ ջան դուք այնքան դրական էներգիա եք փոխանցում ինձ ձեզ շատ սիրով եմ լսում
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 3 жыл бұрын
Ուրախ եմ իմանալ, որ հաճույքով եք դիտում տեսանյութերը, Սվետլանա ջան: :) Ջերմորեն՝ Արևիկ
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 4 жыл бұрын
Ձեզ կարող են հետաքրքրել նաև ԿայզենTV-ի հետևյալ թոփ տեսանյութերը` Ինչպե՞ս հասնել նպատակներին և դառնալ հաջողակ (5 պարզ քայլ) kzfaq.info/get/bejne/mpipdZt-19zaaIk.html Ինչպե՞ս սիրել ինքդ քեզ. 3 oգտակար խորհուրդ kzfaq.info/get/bejne/mZhgm7d1mt2bmas.html Ինչպե՞ս հավատալ ուժերիդ և լինել ինքնավստահ, երբ ոչ ոք չի հավատում քեզ kzfaq.info/get/bejne/fdxxd8eZmqfIYH0.html Ի՞նչ անել, երբ Ձեր հույսերն ու սպասումները չեն իրականանում kzfaq.info/get/bejne/ad2IpLd_yt2Wh40.html Ինչպե՞ս ազատվել պատրվակներից, գործի անցնել ու դառնալ հաջողակ kzfaq.info/get/bejne/pbZzh5R2rL6-g58.html Ինչպե՞ս բարձրացնել ինքնագնահատականը և լինել ինքնավստահ (5 պարզ քայլ) kzfaq.info/get/bejne/aauZrJWKp9WnpXU.html 3 oգտակար խորհուրդներ մոտիվացվելու համար kzfaq.info/get/bejne/qN6IfKurztHFmmw.html Ի՞նչ մասնագիտություն ընտրել, երբ շատ հոբբիներ ունես kzfaq.info/get/bejne/gsWCa5efvdW6gKM.html Ինչպե՞ս հավատարիմ լինել ինքդ քեզ, արժեքներիդ ու ներքին ձայնիդ kzfaq.info/get/bejne/hMennbOdq9CrXWQ.html Ինչպե՞ս ստեղծել ներդաշնակ հարաբերություններ (5 օգտակար խորհուրդ) kzfaq.info/get/bejne/eZZipKhqqJ7YmKs.html
小路飞姐姐居然让路飞小路飞都消失了#海贼王  #路飞
00:47
路飞与唐舞桐
Рет қаралды 95 МЛН
WHY DOES SHE HAVE A REWARD? #youtubecreatorawards
00:41
Levsob
Рет қаралды 35 МЛН
100😭🎉 #thankyou
00:28
はじめしゃちょー(hajime)
Рет қаралды 37 МЛН
Тяжелые будни жены
00:46
К-Media
Рет қаралды 5 МЛН
Այս խորհուրդները կօգնեն հարստանալ
10:16
Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan
Рет қаралды 59 М.
小路飞姐姐居然让路飞小路飞都消失了#海贼王  #路飞
00:47
路飞与唐舞桐
Рет қаралды 95 МЛН