Рет қаралды 9,548
Տևական ժամանակ է՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ Հյուսիս - Հարավ մայրուղու հարևանությամբ, ընդհանուր 140 հա տարածքի վրա «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ն իրականացնում է աննախադեպ քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագիր, որի նմանը չկա ոչ միայն Անդրկովկասում, այլ նաև ԱՊՀ երկրներում: Ընդհանուր ծրագրով «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ն ունի միջազգային չափանիշներին համապատասխան հաստատված կառուցապատման գոտիավորված նախագիծ՝ միջինացված 22 % կառուցապատման մակերեսով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքի մնացած մասը կազմելու են այգի-պուրակները, ջրային մակերեսները և ճանապարհները:
Մանրամասները՝ shamshyan.com/hy/article/2023...