Рет қаралды 25,921
ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐՈՒՄ ՀՆՉԱԾ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ, ՈՐ ՀԱՄԸՆԿՆԵՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻ ՀԵՏ։
Գյուլագարակ խոշորացված համայնքի Հոբարձի գյուղը վերջին տարիներին առավել հայտնի է դարձել իր ջերմոցային արտադրությամբ: Գյուղում տարեցտարի ավելանում է ջերմատների քանակը ,բայց քչերը գիտեն, որ այսօր Հոբարձիում կա նաև ծաղկային մշակություն: Մասնագիտությամբ ռադիոլոգ, իսկ այսօր արդեն հաջողված գյուղատնտես Վահագն Սարգսյանն իր ընտանիքի հետ միասին փորձում է ծաղիկների արտադրությունը Հոբարձիում դարձնել որպես այցեքարտ: