«Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ / Արսեն Սաֆարյան

  Рет қаралды 103,977

Nazeni Hovhannisyan

Nazeni Hovhannisyan

Күн бұрын

«Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ / Արսեն Սաֆարյան
0:00 Սկիզբ
01:05 Սաթենիկի հետ 22 տարվա ամուսիններ ենք
04:01 Ես չպիտի խնդրեմ, որ ինձ կոչում տան
06:00 Ես սկսել եմ իմ երաժշտական գործունեությունը Ամադեուս կենտրոնից
11:17
Բայց դու չես գալիս․․․
17:00 Մեր սիրո աշունը․․․
18:26 Ինձ համար շատ կարևոր է, թե ինչ եմ երգում
23:50 Արթուր Սաֆարյան․ Երգի խոսքերը ծնվում են ինքնաբերաբար
27:20 Հետվիրահատական շրջանը բարդ էր
32:06 Հիմա շատ եմ զգում Արթուր Գրիգորյանի ներկայության կարիքը
35:57 «Օգնիր ինձ, Մարիա՜մ» երգը ծնվեց հենց իր ժամանակին
4:19 Շատ եմ կարոտում Գանձասարը
44:02 90-ականներին Արցախում կյանքը այլ բանի մասին էր
45:55 Պարոնայք, սպաներ․ Այն այլևս ոչ թե տեսահոլովակ էր, այլ իրականություն
51:08 Իմ հին օրեր, անցած․․․
53:16 Ես զգում էի, որ Սաթենիկն իմ կինն է լինելու
54:56 Ձյունը գալիս է դանդաղ․․․
58:12 Հայրս ինձ համար մոտիվացիայի աղբյուր է․ Արթուր Սաֆարյան
1:00:56 Քո անունը․․․
1:02:30 Պատերազմի դաշտում 1 գավաթ սուրճն ամեն ինչ էր
1:07:04 Հերոս տղերք
1:12:50 Երգի պետական թատրոնի տարիներին ոչինչ չի փոխարինի
1:22:29 Սկզբում շատ կոմպլեքսավորված էի
1:31:57 Հայկոյի հետ շատ մտերիմ էինք
1:35:44 Կյանքս կտամ․․․
1:37:46 Վերջաբան․ Յարը մարդու յարա կուտա
«Կամուրջներ» հաղորդաշարի թիմը՝ Նազենի Հովհաննիսյան, Սոֆի Մխեյան, Նվեր Ղազարյան, Լուսինե Դանիելյան Լևոն Բարթիկյան, Սերգեյ Դավթյան, Աշոտ Ավետիսյան, Հովհաննես Դելիկյան Արամ Ստեփանյան
Նազենի Հովհաննիսյան:
Facebook | / nazenihovhannisyanoffi...
Instagram | / nazenihovhannis. .
Telegram | t.me/nazenhovhannisyan
Tiktok | / nazeniofficia. .
Համագործակցության համար զանգահարել /մենեջեր +37493452198 Lusine D.

Пікірлер: 525
@NazeniHovhannisyanOfficial
@NazeniHovhannisyanOfficial 3 ай бұрын
«Կամուրջներ»- ում ամեն նոր հյուրի հետ Նորից ապրում եմ կյանքի բերկրանքը, նորից ոգևորվում և ուժ ստանում. ապրելու, ստեղծելու և ՀԻՇԵԼՈՒ: Բոլորն եմ սիրում իմ «Կամուրջների», արդեն ստեղծվածներին ու դեռ նույնիսկ չծնվածներին, բայց քիչ է լինում, երբ նկարահանման ընթացքում փոթորկվում եմ այդքան, ծիծաղում լիաթոք ու հուզվում սրտանց, ու բոլորը նույն ուժով! @arsensafaryanofficial - ի հետ այդ ՍԻՐՈ ու կարոտի՝ Երաժշտական մի սքանչելի կամրջով անցանք, նրա շնորհիվ, նրա ընտանիքի , կնոջ ու եղբոր, զավակների... Երեք սերունդ Հայրենիք էր պատմում, Սեր էր շնչում ու կյանք ստեղծում հնչյունի, խոսքի ու անկեղծության մեջ: Պատմելով չեմ կարող նկարագրել)) նայել է պետք! 💜Սիրո էդ ալիքները թող ձեզ էլ խաղաղություն ու ժպիտ պարգևեն, ու մի քիչ թթվածին, որ դիմանանք աղտոտված իրականությանն ու փոքրոգիներին: հ.Գ. ես երազում եմ, որ մի օր Բոլոր ճանապարհները տանեն ոչ թե դուրս, այլ ՆԵՐՍ բերեն, հային հետ բերեն ու ՍԵՐԸ հետ բերեն... Արսենը հիշեցրեց, որ երգերը սիրուց են ծնվում... Շնորհակալ եմ💜
@h.hayarpi
@h.hayarpi 3 ай бұрын
Ձեր ուրախությունը և հուզմունքը նկատելի էր (համենայն դեպս ես նկատեցի)։ Եվ իսկապես, թող մի օր մեզ՝ օտարության մեջ ՀԱՄԱԿԵՐՊՎԱԾ ապրողներիս հետ բերի Հայրենիք։ Անչափ կարոտով նայում էի Երևանի փողոցներին, շենքերին...
@user-un6hp3ge2t
@user-un6hp3ge2t 3 ай бұрын
Ես պարզապես հաճույք ստացա այս , որտեղ ամփոփվեցին իմ մանկության ամենագեղեցիկ հուշերը , որոնք ամեն անգամ արթնանում են ,երբ լսում եմ Սաֆարյանի երգերը ։ Մի տեսակ ձայն ունի ինքը,որը ոչ ոք չունի ❤ Նազենի ջան շնորհակալ եմ , որ ինձ էլ կամրջեցիք ձեզ 🫂 Իրոք պետք է գնահատել մեր Մեծերին , քանի դեռ նրանք կան և քայլում են մեզ հետ ։ Նրանք արժանի են հի՜մա վայելելու մեր սերն ու հարգանքը ❤❤❤ Շնորհակալ եմ …. 👌
@1895231
@1895231 3 ай бұрын
Հիանալի , սիրտս լցվեց ջերմությամբ ։ Աչքերս փակում ու մտովի տեղափոխվում եմ կարոտած Հայրենիք, անհոգ տարիներ՝ Արսենի երգերի հնչյունների ներքո։ Իսկ Սրսենի երգերը չեն հնանում: ❤💙🧡
@user-bt8nz7zm1m
@user-bt8nz7zm1m 3 ай бұрын
Հոգիս փառավորվեց Արսենին և երեխաներին տեսնելով , դեռ շատ վաղուց էր , երբ լսում էինք Արսենի երգերը , հոգու երգերը , որոնք տալիս էին սեր , հույզեր , ջերմություն : Որքան տեղին էր այցելել երգի թատրոն , շատ սիրուն էր վերանորոգումից հետո : Արսենի երգերը , որքան անգամ եմ լսել ու ապրել իր երգերով : Շնորհակալություն Ձեզ Նազենի , մի կամուրջ էլ ստեղծեք Վարդուհի Վարդանյանի ընտանիքի հետ , նա անցյալում չէ , ներկա է իր երգերով :Ձեր կամուրջները , թող լինեն ամուր և երկար:
@nnersisyan8413
@nnersisyan8413 3 ай бұрын
Ամենա Նազենիիի ջաննն ուրիշ հաղորդում էր Արսեն Սաֆարյան իմ մանկության պատանեկության ու հիմիկվա ամենասիրելի երգիչը շատտտ ուրիշ հաղորդում է որակով ճաշակով սիրով հուզմունքով հրաշալի Մարդ Ընտանիք երգիչ❤️❤️❤️❤️❤️
@rozabaghdasaryan1052
@rozabaghdasaryan1052 3 ай бұрын
Նայում ու հասկանում եմ, թե ինչքան ենք կարոտ մնացել որակով մարդկանց, հայեցի ու գրագետ խոսքով մարդկանց ու, հատկապես, Հայաստանում ❤❤❤ Շնորհակալություն, շնորհալի՜ Նազենի, Դուք ՍԵՐ եք🥰 իսկ Արսենը... հավերժ երիտասարդ ու սիրելի💙
@qnarikbulghadaryan6733
@qnarikbulghadaryan6733 3 ай бұрын
Հարգում եմ Արսեն Սաֆարյան ՀԱՅԻՆ։Առողջություն սիրելի երգչին։Նազենի....սիրում եմ Ձեր գրագետ խոսքը❤❤
@MarinaMartirosyanOfficial
@MarinaMartirosyanOfficial 3 ай бұрын
Արսեն Սաֆարյան֊ հրաշալի ու տաղանդավոր հայ։🧡🧡🧡🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🌟🌟🌟🌟👏👏👏👏👏👏
@armineshaxkulyan1831
@armineshaxkulyan1831 3 ай бұрын
Անփոխարինելի Նազենի և միշտ մեր Արսեն Սաֆարյան
@HASMIK-mq7mi
@HASMIK-mq7mi 3 ай бұрын
Հուզառատ եթեր։ Հիացած եմ։ Նազենի ջան սրտանց ցանկանում եմ երջանկություն Ձեզ։ Ձեր տեսակը պիտի ունենա շարունակություն։💞💞💞
@melanyagasparyan249
@melanyagasparyan249 3 ай бұрын
Բազմակողմանի զարգացած Նազենի ջան, քեզ սիրում է քեզ հասկացողը, քեզ գնահատողը և միշտ հետևում ենք քո "կամուրջներին", հիանալի է, շատ սիրում ենք նաև Արսեն Սաֆարյանին։
@haiuhaiastan
@haiuhaiastan 3 ай бұрын
Որքան լուսավոր մարդ է Արսենը, միշտ եմ սիրել եւ սիրում իր երգերը,բռավո սիրուն ,համերաշխ ընտանիք ու եղբայրներ Նազենի ջան հրաշք եք❤
@l.a.7498
@l.a.7498 3 ай бұрын
Մեր սիրելի երգիչ, Արսեն Սաֆարյան: Ձեզ առողջություն, միշտ մնացեք մեր կողքին Ձեր քաղցր ձայնով ու ճաշակով երաժշտությամբ❤❤❤
@haikushoveyan6111
@haikushoveyan6111 3 ай бұрын
Արսեն Սաֆարյան ջան դուք շատ լավ մարդ եք և լավ երգիչ, մենք սիրում ենք Ձեզ😍
@ruzanmnacakanyan681
@ruzanmnacakanyan681 3 ай бұрын
Առհասարակ ԱրսԵնի ԵրգԵրը մԵկը մԵկից շԵդԵվռ է....ու իր ձայնի տԵմբռը շատ շատ յուրահատուկ է ու անզուգական .....Աստված ՁԵզ Պահապան 🙏🙏🙏🙏զուսպ համԵստ ու շատ շատ հաճԵլի մարդ ❤💋 ԱրսԵն Սաֆարյսնին նայԵլով մԵր Հայկոի կարոտնԵմ առնում 😢💔🙏
@daisymaggy
@daisymaggy 3 ай бұрын
Ամենասիրելի երգիչ, բոլոր երգերը մեկը մյուսից լավն են💐
@arpinejanibekyan9606
@arpinejanibekyan9606 3 ай бұрын
Անչափ հուզիչ ու անկեղծ զրույց ❤️❤️❤️ Շնորհակալ եմ շատ❤❤❤
@hasgrigoryan4186
@hasgrigoryan4186 3 ай бұрын
Ես ուղղակի զարմանում եմ մի բանի վրա` ինչիցա, որ նմանատիկ հետաքրքիր, շատ հայկական, շատ դաստիարակչական, բայց մարդիկ չեն նայում, իսկ ինչ որ տգետ ու անիմաստ սերիալները հազարավոր դիտում ունեն🤔 Նազենի ջան միշտ շարունակի դու անկրկնելի ես ❤️❤️❤️👏👏
@user-jw8oj8gp7b
@user-jw8oj8gp7b 3 ай бұрын
Шат чишт эк асум
@anahitbabayan4813
@anahitbabayan4813 3 ай бұрын
Սիրտ տաքացնող ու գրկող րոպեներ էին։ Բոլորիդ շնորհակալություն կատարած աշխատանքի ու Սիրո համար, որ անհոգնել ու անշահախնդրորեն տարածում եք։ -ին երկար կյանք, իսկ Ձեզ ՝ սիրելիագույն Նազենի, թող վերադառնա Ձեր սփռած սիրո ու բարության հազարապատիկը․․․ Սերը այնպես հանդարտեցնի, որ էլ էկրանից այս կողմ չզգացվի հոգու փոթորիկը։ ❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤ ❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤
@user-xv1ni6yq7b
@user-xv1ni6yq7b 3 ай бұрын
Հրաշալի շփում է ,հաճելի է դիտել ձեզ։Հպարտ եմ,որ այսպիսի հայեր ունենք, թող շատ լինեն իսկական հայեր,երազում եմ Հայաստանը տեսնել ազատ,անառիկ ու շատ տաղանդավոր, հայրենասեր,նվիրված,աշխատասեր հայերով բնակեցված։Շենացնենք մեր հայրենիքը,հպարտ լինենք, որ հայ ենք, լուսապսակ ճակատ ունենք։Սիրում եմ ձեզ։
@h.hayarpi
@h.hayarpi 3 ай бұрын
Բան ու գործ թողած Ձեզ եմ լսում։ 😄 Բավականություն ստացա։ ❤
@mariannaalaverdyan3729
@mariannaalaverdyan3729 3 ай бұрын
Մի շնչով դիտեցի, հուզվեցի, փշաքաղվեցի, կարոտեցի, հիացա,ջերմացա …շնորհակալ եմ անչափ նման զգացողությունների համար 👏👏👏
@narinerushanyan244
@narinerushanyan244 3 ай бұрын
Արսեն Սաֆարյան ամենա սիրված, ամենասիրելի, իմ մանկության հրաշք երգիչ ❤ տաղանդավոր, յռւրահատռւկ երգիչ❤
@marusmkoyan7685
@marusmkoyan7685 3 ай бұрын
Նազենի ջան շաատ շնորհակալ եմ, ինչ հաճելի պահեր ապրեցի, Արսեն Սաֆարյանը լավագույներից լավագույն երգիչը, մարդ հայրենասեր, հպարտ եմ որ իմ հայրենակից է։ Մեծ բավականություն ապրեցի❤❤❤
@liasargsyan6433
@liasargsyan6433 3 ай бұрын
ՆԱԶԵՆԻ՜ Ձեզ շատ սիրում եմ սիրում, որպես հայկական շոուբիզնեսի առանձին ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ!!! Միշտ արդի, հաճելի ու անչա՜փ հայեցի ստեղծագործ մարդ! Բառընտրության հարցում բավականին խոհեմ… Իսկական հայի կոչմանն արժանի ՄԱՐԴ…
@homecooking8552
@homecooking8552 3 ай бұрын
Մեծ բավականություն ստացա,հրաշք եք❤️❤️❤️հին օրեր🫠🫠🫠
@satpoghosyan8348
@satpoghosyan8348 3 ай бұрын
Սքանչելի, վայլչական րոպե-ը սկսեցին։ Հետ ենք գնալու, հիշելու ենք, արտասվելու ենք, կառուցվելու ենք, ջերմանալու ենք , եւ խաղաղվելու ենք մեր միջավայրով , մեր մարդկ-ն արժեք-վ, եւ սկսելու ենք ապրել ։ Օրհնվե՛ն պրոյեկտի ստեղծման նպաստող-ը։ Սիրեեեեեեեեմ❤️
@anahitghurshudyan6564
@anahitghurshudyan6564 3 ай бұрын
Նազենի ջան շնորհակալեմ քո մայրիկին որ դու կաս մեր կյանքում։Անչապ տաղանդավոր, աստված քեզ պահապան
@samomanukyan9362
@samomanukyan9362 3 ай бұрын
Ուրեն էս տեսակ գեղեցիկ,ճաշակով երգիչները ու երգերը❤❤❤❤❤❤,շնորհակալ ենք որ դուք կաք
@anjela8965
@anjela8965 3 ай бұрын
Ոչ մի անգամ Կամուրջները դիտելիս էսքան չեմ հուզվել, հուզվելը որն է, մի կուշտ լացել եմ. ԿԱՐՈՏԻՑ
@user-vi2ss7nj1c
@user-vi2ss7nj1c 3 ай бұрын
Անչափ շնորհակալ ենք ՝այսչափ գեղեցիկ հաղորդման համար... պարզապես խոսքերն ավելորդ են❤❤❤
@arginehgevorgyan8774
@arginehgevorgyan8774 3 ай бұрын
Այս հաղորդումից հետո ավելի շատ սիրեցի Արսեն Սաֆարյան արտիստին: Մեկ շնչով դիտելու հրաշալի զրույց:🤌
@shushannayenkoyan9922
@shushannayenkoyan9922 3 ай бұрын
Այնքան նրբանկատ է ձեր կողմից՝ պատումները մատուցել առանց երաժշտության և դրանով իսկ դիտորդին հնարավորություն ընձեռնելը սեփական երաժշտություն լսել հաղորդման ընթացքում
@liasargsyan6433
@liasargsyan6433 3 ай бұрын
Սաֆարյանները… իսկական ԱՐՑԱԽՑԻՆԵՐ!!! Շնորհակալ եմ Ձեզ արմատներին կառչած լինելու համար…
@elizabethter-sahakyan6692
@elizabethter-sahakyan6692 3 ай бұрын
Երգի նամակ լինելը նորություն էր։ Բոլոր էն աղջիկները, ովքեր էս 30 տարի սպասել են, արտասվել են, կորցրել են...❤😢
@angelnavasardjan5229
@angelnavasardjan5229 3 ай бұрын
Արսենը ամենա _ամենա պոզիտիվ, ամենա լավ գիթառով ստեղծագործող, և երգհան, շաաաատ եմ սիրում❤❤❤🎉🎉🎉🇦🇲🇨🇭
@user-jb4oc7eg3w
@user-jb4oc7eg3w 3 ай бұрын
Արսեն Սաֆարյանը ոնց որ հին ու լավ ընկեր լինի, ում միշտ ուրախ ես տեսնել ու լսել ❤️❤️❤️❤️
@melanyaparonyan678
@melanyaparonyan678 3 ай бұрын
Հրաշք անձնավորություն Աստված պահապան Ձեր ընտանիքին Արսեն ջան։ Ջերմ բարևներ Նազենի ջան
@syuzannaheqimyan8312
@syuzannaheqimyan8312 3 ай бұрын
Միակ հաղորդումներ ,որ առանց առաջ տալու մինչև վերջ հիացմունքով նայել եմ Էլենը ճիշտ է մեր Արսեն Սաֆարյանը լսվում է ու կլսվի❤❤❤ Առողջ եղեք
@naranikoxosyan5875
@naranikoxosyan5875 3 ай бұрын
Իրական հայրենասեր, տաղանդավոր, համեստ- Արսեն Սաֆարյան
@MariamMkrtchyan-zp7nt
@MariamMkrtchyan-zp7nt 3 ай бұрын
Արսենի երգերից չկա ու էլ չի լինի՝ խորը, մարդկային, էնքան բան կա ասելու, շնորհակալություն հայտնելու🫶🫶🫶🫶
@ruzanvaragavan5856
@ruzanvaragavan5856 3 ай бұрын
Նազենի ջան ինչպես միշտ քո հաղորդման նիշը պահում ես ամենաբարձր կետում։ Իսկ Սաֆարյանի «Հերոս տղերքը» երգից հոնգուր-հոնգուր մի լավ լացեցի։ Մենք հեռվից մեր հայրենիքը գուրգուրում ենք մեր ամենօրյա մտքերում
@ashxenkhalafyan4010
@ashxenkhalafyan4010 3 ай бұрын
Նազենի ջան շատ լավ հյուր ես ընտրել , Արսենը Սաֆարյան մի մարդ է , որ բարություն է սփռում , նույն զգացողությունը ես ոնեյի Հայկոյի հանդեպ։ Արսենին առողջություն և երկար բեղմնավոր աշխատանք։
@dianaeminyan3814
@dianaeminyan3814 3 ай бұрын
Հաճույք ստացա։ Շնորհակալ եմ Նազենի ջան ❤❤
@Nare..sargsyan..
@Nare..sargsyan.. 3 ай бұрын
Անչափ շնորհակալ եմ հաճելի հյուրերի եւ հիասքանչ հաղորդման համար ❤❤❤
@AnjelaShahnazaryan-yg6bc
@AnjelaShahnazaryan-yg6bc 3 ай бұрын
Սրտակարգ կամուրջ էր, պարզության, ազնվության, մաքուր ու տաք հուշերի, ցավի ու կորստի, մի խոսքով, շնորհակալություն Ձեզ և չծերացող բայց հին Սաֆարյանին💙
@user-vy3dj8dn4v
@user-vy3dj8dn4v 3 ай бұрын
Նազենի՜ և Արսե՛ն, էս ի՜նչ կարոտախտ արթնացրեցիք հին ու բարի օրերի հանդեպ... Արսենի երգերն ասոցացնում եմ իմ պատանեկության հետ... Արդեն հասուն, բայց միշտ երիտասարդ Արսեն Սաֆարյան, գրագետ, խորը, մե՛ր Նազենի Հովհաննիսյան, կեցցե՜ք։ Անմիջական ու ջերմ հանդիպում էր։
@ruzannatovmasyan446
@ruzannatovmasyan446 3 ай бұрын
Մեծ բավականություն եմ ստացել։ Մեր մանկության երգիչ սիրելի’ Արսեն Սաֆարյան ջան, առողջ եղեք ու շատ ստեղծագործեք։ 🙏🏼❤️
@sarahhakobyan480
@sarahhakobyan480 3 ай бұрын
Սիրելի Արսեն Սաֆարյան❤❤❤❤❤առողջ եղեք և խաղաղ երկնքի տակ🤍
@annamarkosyan5914
@annamarkosyan5914 3 ай бұрын
Արսենը իմ պատանեկության երգիչն է, ում մինչև հիմա սիրում եմ լսում եմ։ Նույնիսկ Ձեր հետ նկար ունեմ, ձեր երգերի դիսկը ունեմ։ Շատ եմ Ձեզ սիրում, ընդմիշտ երիտասարդ ու ակտուալ երգիչ, Արսեն ջան։ Գերմանիայից գալու եմ ու անպայման Ձեր ակումբային համերգին գամ։ ❤❤❤❤❤❤❤
@user-ll1tp6if5c
@user-ll1tp6if5c 2 ай бұрын
Ի՜նչ հրաշք ընտանիք է։ Սաֆարյան եղբայրներ դուք հրաշք եք ձեր տաղանդի եւ համեստության մեջ։
@anushsafaryan9038
@anushsafaryan9038 3 ай бұрын
Հաճելի հիշողություններ,սակայն շատ ափսոս որ չճանաչեցինք Արսենի կնոջը։Մեկ հարց էլ ինձ հուզեց ինչո՞ւ է տղայի անունը դրել իր եղբոր անունը։
@nairadunamalyan8443
@nairadunamalyan8443 3 ай бұрын
Այնքան կարոտ կար այս տեսանյութում շշմելու ինչպես կասի Նազենին ❤բոլորս գնում ենք ու Սաֆարյանի յութուբում բաժանորդագրվենք❤
@Armine_Bag
@Armine_Bag 3 ай бұрын
Շնորհակալություն լավ հաղորդման համար, դիտում եմ Մոսկվայից և լցվում սիրով իմ Հայ ազգի նկատմամբ ❤❤
@qristineharutyunyan1867
@qristineharutyunyan1867 3 ай бұрын
Շնորհակսլ եմ այս հրաշք հաղորդման և այս հույզերի համար որ մեզ եք պարգևում❤😊 Ձեզանով հիանում եմ Նազենի ջան🥰
@AelitaHovsepyan
@AelitaHovsepyan 3 ай бұрын
Շնորհակալություն, ինչքան սիրուն հանդիպում է՝ջերմ, բարի,սիրով լի։ Լսում ենք ,ժպտում,թախծում,վայելումու երազում,որ նորից կգան ավելի լուսավոր օրեր ….
@varsenikmkhitaryan2723
@varsenikmkhitaryan2723 3 ай бұрын
Աստված իմ ,ես չգիտեի, որ ես այսքան շատ երգ գիտեմ Սաֆարյանի երգացանկից։❤
@user-fl1cb3oj1v
@user-fl1cb3oj1v 3 ай бұрын
Համեստ և հաճելի երգիչ։
@lianaaa_chka
@lianaaa_chka 3 ай бұрын
Նազենի ջան՝ անչափ շնորհակալություն հոգիներս նորից լցնելու համար և հիշեցնելու, որ մեր էս լավ տեսակն էլ կա❤
@BlackIce8768
@BlackIce8768 3 ай бұрын
Mer shat sireli Arsen Safaryan ❤ Ehhh mankutyun, shat karotac 🥺😢
@mariambaghdassaryan3782
@mariambaghdassaryan3782 3 ай бұрын
Արսեն ջան ես 27 տարեկան եմ, իմ մանկությունից մինչ օրս մեծ սիրով լսում եմ ձեր երգերը, ձեր ձայնի ֆենոմենն անհավանական է, պարզապես Աստվածատուր ձայն ունեք❤❤❤
@ruzannaagajanyan4645
@ruzannaagajanyan4645 3 ай бұрын
Շնորհակալություն Նազենի ջան, Արսեն Սաֆարյանը իրոք եզակի երգիչներից է իր առանձնահատուկ ձայնով և իր մարդ տեսակով, մեծ հաճուքով եմ նաել ու վաելել , ապրեք։
@marinamartirosyan4495
@marinamartirosyan4495 3 ай бұрын
Հրաշալի "կամուրջներ" 👏👏👏👏🧡🧡🧡🧡🧡🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲👍👍👍👍👍
@narinekirakosyan7914
@narinekirakosyan7914 3 ай бұрын
35 տարի առաջ մեր ընկերական հավաքներն այսպիսի որակ ունեին. ինչը չկա իմ երեխաների շրջապատում։ Չեմ ուզում հավատալ, թե 50 տարի հետո սա կդիտեն որպես արխիվային նկարահանում' ինչես են մարդիկ շփվել հյուրերի հետ։ Կեցցեք։ Շնորհակալություն' ինձ ինձ վերադարձնելու համար։
@viktoriagrigoryan4618
@viktoriagrigoryan4618 3 ай бұрын
Տարիքի հետ ավելի ես սկսում սիրել ու գնահատել մեր ու ուրիշ երգիչներին ❤
@angelmir4295
@angelmir4295 3 ай бұрын
Շնորհակալություն Ձեզ, միշտ եղեք շարունակական❤
@varduhimkrtchyan3697
@varduhimkrtchyan3697 3 ай бұрын
Կոչում պետք չէ քեզ Արսեն Սաֆարյան ջան,դուք և ձեր եղբայրը այնքան վաստակ ունեք մեր երգարվեստում։Դուք ամենաժողովրդականն եք ու վաստակավորն եք
@arusiknavoyan5705
@arusiknavoyan5705 3 ай бұрын
Ինչքան համեստ, ինչքան ներդաշնակ, ինչքան բարեհոգի , միևնույն ժամանակ բացառիկ տաղանդավոր 👏👏👏մի տեսակ խաղաղություն կա իր մեջ❤բացառիկ մարդ , որ չարացած չէ🫂
@editasimonyan6999
@editasimonyan6999 3 ай бұрын
Շնորհակալ եմ, Նազենի ջան, նաև այս Կամուրջների համար։ Արսեն Սաֆարյանը Մարդ է`ներդաշնակ ու շատ հոգևոր։ Այո', միշտ արդիական է։ Շատ գնահատում եմ, որ գիթառն անընդհատ ձեռքին է , ու հենց իր ցանկությամբ երգում է շատ ներդաշնակ իր խոսքի շարունակությունը երգն է։ ❤❤❤
@lilitsogood8830
@lilitsogood8830 3 ай бұрын
Արսեն Սաֆարյան,ձեր կոչումը մենք ենք տալիս."Դուք մեր վաստակավորն եք "։Ամեն ժամանակների երգիչ ։
@lilitazaryan9983
@lilitazaryan9983 3 ай бұрын
Իմ ամենա-ամենա-ամենասիրելի Արսեն, ինչպես միշտ հիասքանչ եք և անկրկնելի❤️❤️❤️🥰🥰🥰😍😍😍
@vergineavetyan4950
@vergineavetyan4950 3 ай бұрын
Շունչս պահած նայեցի շատ եմ սիրում ձեզ ուզում եմ գոռալ այդ սիրո մասին դուք իմ ամենասիրելի մարդիք
@LiannaHambaryan
@LiannaHambaryan 3 ай бұрын
Արսենը Սաֆարյան`անզուգական ու անկրկնելի❤
@metaksyagevorgyan931
@metaksyagevorgyan931 3 ай бұрын
Շատ հետաքրքիր զրույց էր, ամբողջովին նոստալգիայի մեջ էի։ Շնորհակալ եմ Նազենի ջան մեր տաղանդավոր, համեստ Արսեն Սաֆարյանին նորովի բացահայտելու համար❤։
@aidaaghakhanyan6357
@aidaaghakhanyan6357 3 ай бұрын
Սիրելի Նազենի ջան շատ ջերմ և հուզառատ ելույթ էր, սիրում և հետևում ենք "կամուրջներ" հաղորդաշարը և մեծ բավականություն ստացա, իսկ մեր շատ սիրելի Արսեն Սաֆարյանին առողջություն և մեծ բեմեր❤❤ 1:43:31 ❤❤❤🎉🎉
@user-gc8tk3ny6j
@user-gc8tk3ny6j 3 ай бұрын
Վախխ Արսեն Սաֆարյան ջան❤🎉 ամենաշատն էի սպասում
@user-sf1yz9pj1y
@user-sf1yz9pj1y 3 ай бұрын
Իրապես ՀԱՐԳԱՐԺԱՆ հայրենակիցներ, ՎԱՌ մարդիկ ու շաաաաատ շնորհաշատ, մի'շտ սպասելի❤❤❤
@BarseghyanSona
@BarseghyanSona 3 ай бұрын
Գերագույն հաճույք ստացա, ինչ հրաշալի արտիստ, գեղեցիկ ընտանիք, հիասքանչ Նազենի❤❤❤❤
@naraarmiyanka7829
@naraarmiyanka7829 3 ай бұрын
Ողջույն Մոսկվայից, Նազենի ջան հաճույքով դիտում եմ ձեր բոլոր կամուրջները(և ոչ միայն)Արսեն Սաֆարյանին շատ եմ սիրում❤❤❤Շնորհակալ եմ ձեզ դրական էմոցիաների համար
@no_name3655
@no_name3655 3 ай бұрын
Սիրելի, միշտ լսելի, անսահման տաղանդավոր Արսեն Սաֆարյան👏👏👏💐Նազենի ջան դուք յուրահատուկ կիրթ մարդու տեսակ եք , որին չսիրել անհնարին է💋♥️🌹🌹🌹
@annakhanzadyan
@annakhanzadyan 3 ай бұрын
Ոչ մի բառով հնարավոր չէ ճիշտ գնահատական տալ Արսեն Սաֆարյանի 2000-ականների ամեն մի կատարման....💖 Դրանք ուղղակի արյան պես շնչառությամբ մտել են մեր սրտերը ու հասել մինչ այսօր.... Շնորհակալություն լուսավոր օրեր վերադարձնելու համար...💖
@Alicia1ml
@Alicia1ml 3 ай бұрын
Իմ պատանեկության սեր❤։ Շնորհակալ եմ հաղորդման համար, մոռացել էի, որ ունեցել եմ կուռք։ Էլենի աչքերն էլ են հոր աչքերի պես մշտասիրահար։ ❤❤❤
@user-zf9ew1zp2t
@user-zf9ew1zp2t 3 ай бұрын
Ես գժվում եմ Արսեն Սաֆարյանի և իր սերնդակից բոլոր ԱՐՏԻՍՏՆԵՐԻ համար. Իրենք ուրիշ էին,ուրիշ են, և միշտ ուրիշ կլինեն ❤❤😘😘🙏🙏👏👏👏👏👏👏
@axyntovmasyan7930
@axyntovmasyan7930 3 ай бұрын
Պարոն Առսեն Սաֆարյան,սիրելի Նազենի անչափ շնորհակալ ենք ձեզ ձեր հյուրերին հյուրըկալելու համար, ինքն շատ սիրուն ասեց այտ հիասքանչ բժիշկի համար իր կազմով մեծատառով մարդ պարոն Բդոյան,մեծ պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչելու Աստվածածին մարդ սիրելի Հարութ, երբեք չեմ մոռանա ձեզ
@goharghuk2978
@goharghuk2978 3 ай бұрын
Շաաա՜տ կարգին մարդ👍🏻👍🏻👏🏻👏🏻 Մեծ բավականություն ստացա♥️ Կեցցես, Նազենի ջան🥰
@nellinersisyan1017
@nellinersisyan1017 3 ай бұрын
Ես էլ Ձեզ եմ շնորհակալ Նազենի ջան, էս ինչ լավն է Արսեն Սաֆարյանը, նոր բացահայտումներ, հաճելի էմոցիաներ, հուշեր արթնացան, ընտիր ախպեր, գեղեցիկ զավակներ, ջան
@gayanemanukyan838
@gayanemanukyan838 3 ай бұрын
Միշտ սիրելի, միշտ երիտասարդ, միշտ հայրենասեր, միշտ շատ համեստ մեր Արսեն Սաֆարյան եղիր միշտ առողջ եւ անսպառ👏👏👏👏
@aniarmenia9297
@aniarmenia9297 3 ай бұрын
Կուզենայի մի քանի ժամ ավել լիներ այս հաղորդումը, շատ հաժելի և սիրված երգիչներ։
@nairamkhitaryan2386
@nairamkhitaryan2386 3 ай бұрын
Բոլոր ժամանակների Արսեն Սաֆարյան իհարկե շատ սիրելի ու սպասում ենք նորանոր երգերի❤❤❤
@user-vg2hw4co7n
@user-vg2hw4co7n 3 ай бұрын
Երգի պատմությունը իմանալուց հոտո վերաիմաստավորվում է ամեն ինչ։ Բայց դու չես գալիս......
@harutharutyunov8769
@harutharutyunov8769 3 ай бұрын
Taxandawor, hamest , hayrenaser shat sireli Arsen Safaryan! Geraguyn hachuyq staca dzer haxordumoc! Shat huzich er❤️
@mariammartirosyan6394
@mariammartirosyan6394 3 ай бұрын
Հրաշք եք ուղղակիիի
@narinemkrtchyan3982
@narinemkrtchyan3982 3 ай бұрын
Շնորհակալ եմ շատ հուզիչ , հիանալի հաղորդման համար❤
@marinestepanyan1408
@marinestepanyan1408 3 ай бұрын
Ամենա Արսեն Սաֆարյան ջան դուք իսկապես յուրահատուկ եք, մակությունից միշտ սիրել եմ ձեզ ու ձեր խորիմաստ երգերը❤❤❤❤
@eliza4745
@eliza4745 3 ай бұрын
Հաճույք ստացա հաղորդումից,հարգելի ու սիրելի մեր Արսեն Սաֆարյան,առողջ ու երջանիկ ապրեք❤️❤️❤️❤️
@user-hv7ei1bv5i
@user-hv7ei1bv5i 3 ай бұрын
Շնորհակալություն Նազենի ջան այս գեղեցիկ հաղորդումը կազմակերպելու համար, իրոք կարոտել ենք մեր երգիչ երգահաններին, կարոտել ենք անկեղծ մաքուր գրագետ խոսքը
@alisavb2406
@alisavb2406 3 ай бұрын
Արսեն Սաֆարյանը ոչ միայն հրաշալի երգիչ է ,այլ նաև մեծ հարստության տեր Մարդ ,ով նման երեխաներ է մեծացրել ՝ տաղանդ ու համեստություն ... Աստված Ձեզ մեծ հաջողություններ տա և շատ կարևոր ՝ գտնեք Ձեր տեսակին ,գեղեցիկ ընտանիքներ կազմեք ,որ ավելացնեք Ձեր տեսակը ։❤
@snezanamerkurova1355
@snezanamerkurova1355 3 ай бұрын
Ստեղ են ասում մի աչքով լացա ,մեկով ծիծաղեցի❤❤ Գերագույն հաճույք ստացա։ Շնորհակալ ենք Նազենի ջան ։
@lusineigityan8041
@lusineigityan8041 3 ай бұрын
Ընտիր էր, ամենագրավիչը ծնող֊երեխա լուռ փոխհարաբերությունն էր❤
@irinagabrielyan5188
@irinagabrielyan5188 3 ай бұрын
Արսեն ջան հիանալի է քո մարդ տեսակը։Շատ եմ սիրում քո {հին օրեր} երգը։ Հրաշալի երեխաներ ունես։Դստերդ խոսքերից հուցվեցի,շատ հասուն դատողություն ունի։Շնորհակալություն նայև նման սերունդ տալու համար։❤❤❤❤❤❤❤❤
@user-yl7wi1zs3n
@user-yl7wi1zs3n 3 ай бұрын
Հետաքրքիր էր երգի ստեղծման պատմությունը, շնորհակալություն ԱՐԹՈՒՐ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ, մեզ նման երգեր պարգևելու համար։
@lusinehovhannisyan86
@lusinehovhannisyan86 3 ай бұрын
Միշտ տարբերվող Արսեն Սաֆարյան արտիստ, երգիչ Երբեք աստղայինով չտարվեց, ու սիրված իր անկեղծ ու բարի մարդկային արժեքներով ❤❤❤
@MaryMary-zn5zi
@MaryMary-zn5zi 3 ай бұрын
Արսեն Սաֆարյանը իմ սիրած ամենա տաղանդավոր արտիստնա։Շատ կուզեմ Բրուսել գա Արսենը այստեղ էլ շատ սպասողներ կան❤
@lucieghazarian1583
@lucieghazarian1583 3 ай бұрын
Հիանալի էր Նազենի ջան։ Արսեն Սաֆարյան հայրենասեր տաղանդավոր արտիստ ❤
Բենեֆիս. Արսեն Սաֆարյան
1:15:43
Armenian Public TV
Рет қаралды 18 М.
В ДЕТСТВЕ СТРОИШЬ ДОМ ПОД СТОЛОМ
00:17
SIDELNIKOVVV
Рет қаралды 4,2 МЛН
Неприятная Встреча На Мосту - Полярная звезда #shorts
00:59
Полярная звезда - Kuzey Yıldızı
Рет қаралды 3,2 МЛН
Whyyyy? 😭 #shorts by Leisi Crazy
00:16
Leisi Crazy
Рет қаралды 20 МЛН
Is it Cake or Fake ? 🍰
00:53
A4
Рет қаралды 19 МЛН
Nazeni Hovhannisyan /Hayko / Interview - 2017
40:34
Nazeni Hovhannisyan
Рет қаралды 219 М.
Deep Parenting | ՆԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
1:06:32
Parenting School Armenia
Рет қаралды 15 М.
В ДЕТСТВЕ СТРОИШЬ ДОМ ПОД СТОЛОМ
00:17
SIDELNIKOVVV
Рет қаралды 4,2 МЛН