«Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ /Մարջան Ավետիսյան/ 2023 թողարկում 6

  Рет қаралды 228,444

Nazeni Hovhannisyan

Nazeni Hovhannisyan

Күн бұрын

#kamurjner #NazeniHovhannisyan #MarjanAvetisyan
Nazeni Hovhannisyan on Facebook / nazenihovhannisyanoffi...
nazenihovhannis...
t.me/nazenhovhannisyan
www.tiktok.com/@nazeniofficia...
00:00 սկիզբ
00:35 Ինչպե՞ս Մարջանը եկավ Թատերական ինստիտուտ։
2։22 Երեւանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտն ու Մարջանենց կուրսի լսարանը։
4։36 Ուսանողական տարիներին ու՞մ հետ էր մտերիմ Մարջան Ավետիսյանը։ մ
6:15 Ո՞ւ անունն էր մոռացել։
8:19 Ինչպե՞ս էր սովորում Մարջանը։
9:48 Ո՞ւմ կուրսից էին Մարջանն ու Արտաշեսը։
11։23 Ինչպե՞ս էր վերաբերում Վահե Շահվերդյանը Մարջանին։
13։05 Ինչու՞ է Մարջանը շնորհակալ Երվանդ Մանարյանին ու Կիմ Արզումանյանին։
13։47 Լիանա Վանոյանը միանում է զրույցին։
15:00 Ի՞նչ էր ասում Վահե Սուրենիչը Մարջանի մասին։
15։58 Շահվերդյանի հատուկ վերաբերմունքը Նազենիի նկատմամբ։
19:20 Ինչո՞ւ Շահվերդյանը Մարջանին չէր թողնում խաղալ թատրոնում։
22:14 Մարջանի լավագույն դերը թատրոնում։
34:44 Անակնկալ հանդիպում գրադարանում։
36:31 Լուսանկար հայելիում
36:54 Երկու Մարջանների միջեւ
37:33 Ի՞նչ է երջանկությունը։
39:47 Ի՞նչ է կատարվում աշխարհում ու ինչպե՞ս են դրա արդյունքում կորցնում արմատներն ու արժեքները։
41:41 Ո՞ր դեպքում հայրը կարող է դառնալ հաղթող։
43:21 Միսաք Մեծարենց. Ուրախութիւն անանձնական
44:52 Ինչպե՞ս է արժեզրկվում մարդու կյանքը։
47:47 Ինչու՞ է վաստակավոր մի գործիչ ծաղրում որդեկորույս մորը։
50:53 Չի վախենում խոսել իր սիրո մասին։
55:49 «Արջուկ, սիրում եմ քեզ» գերմաներեն
56:53 Ի՞նչ էր ու ի՞նչ է հիմա Արցախը Մարջանի համար։ Առաջին այցը Դադիվանք։
58:56 Ինչու՞ էր հուզված Ալենը պատերազմից հետո, եւ որտե՞ղ էր այդ ժամանակ Նազենին։
1:00:37 Առաջին, հաղթանակած պատերազմի մասին «Եվա» ֆիլմը, նկարահանումներն Արցախում, Շուշին...
1:05:30 Մարջան Ավետիսյանի ամենահիշվող կերպարը` Թամարան։ (Ֆուլ հաուս)
1:08:00 Իտալական ֆիլմն ու Մարջանը
1:11:23 Ամենաազդեցիկ կերպարը. մայրը «Գարուն ա» ֆիլմից
1:15:13 Հիմա՞ էլ է պատրաստ դերի համար անել ամեն ինչ։
1:16:47 Ի՞նչ է փորձում ասել Մարջանն իր դերերով։
1:17:47 Աշխարհի ֆիլմարտադրության մեջ պատկերացնու՞մ է իրեն։
1:19:15 Գլխավոր դերում Դմիտրի Նագիեւի հետ. Непрощенные:
1:25:04 Մարջանի մայրական հոգատարությունը
1:32:02 Սգո օր չունենք ողբերգական օրերի համար, որ կարողանա դուրս գալ դրա միջից։
1:33:24 Արվեստագետներից շատերը որոշել են, որ չեն ուզում լինել ստացողի դերում, այլ ուզում են ապրել սեփական կյանքով։
1:35:14 Ինչի՞ց էր վախենում հեռվից։ Ու ի՞նչ խոսքի էր սպասում Երեւան ժամանելիս։
1:37:06 Նախընտրում եմ իմ եկեղեցու մրոտ պատերը...
1:40:57 Ինչու՞ մերժեց բոլորին, բայց հարցազրույց տվեց Նազենիի Հովհաննիսյանին
«Կամուրջներ» հաղորդաշարի թիմը՝
Նազենի Հովհաննիսյան, Սոֆի Մխեյան ,Լևոն Բարթիկյան
Աշոտ Ավետիսյան
Հովհաննես Դելիկյան
Արամ Ստեփանյան Նոյեմի Անդրեասյան,Լուսինե Դանիելյան, Հովիկ Միտոյան

Пікірлер: 826
@MarjanAvetisyan834
@MarjanAvetisyan834 Жыл бұрын
Սիրելի մարդիկ, շնորհակալ եմ «Կամուրջներ» -ին այսչափ ջերմ արձագանքելու համար: Շնորհակալ եմ գնահատականների,բարեմաղթանքների ու անսահման սիրո համար❤ Նազենիին առանձնահատուկ եմ ուզում շնորհակալություն հայտնել իր նրբանկատության, իր գրագետ խոսքի, ինձ իր անկեղծությամբ զինաթափելու ու ինձ ձեզ սիրուն մատուցելու համար: Նա այն բացառիկներից է, ովքեր ինձ գովելու համար մի ստորակետ չեն խնայում: Նաև մեծ շնորհակալություն ողջ ստեղծագործական կազմին, ովքեր կադրում տեսանելի չլինելով, դիտողի մի փշուր վայելքի համար անում են անհնարինը: Շնորհակալ եմ մարդիկ♥️💋
@NazeniHovhannisyanOfficial
@NazeniHovhannisyanOfficial Жыл бұрын
Մարջս, հոգիս, քեզ վրա որևէ բան խնայել Ո՞նց կարելի է: Դու անխնա տալիս ես Սերդ, շնորհդ ու վերաբերմունքդ՝ մեզ, բոլորիս: Տեղովդ մեկ Աստվածատուր տաղանդ ես, սիրտ ես ու Հայրենիք: Փխրուն ու նուրբ էությանդ մեջ այդքան թափանցիկ ու այդքան զորեղ: ❤️Եղիր՜՜՜
@MarjanAvetisyan834
@MarjanAvetisyan834 Жыл бұрын
@@NazeniHovhannisyanOfficial Իմ Նազու էլի անխնա բաշխում ես ♥️Շնորհակալ եմ քեզ ամպիիիի չաաափ💋
@hov-grig
@hov-grig Жыл бұрын
Մենք ենք շնորհակալ Ձեզ, և այո, շատ ճիշտ եք Մարջան ջան, մեր ճանապարհը շատ երկար է, որ սրանց նմանները կասեցնեն, ընդհատեն.... մենք կհառնենք, դա միանշանակ տեսնելու ենք բոլորս, և երջանիկ կլինեմ և կյանքս իզուր ապրած չեմ լինի.... Շնորհակալ եմ ձեզնից: Հաղորդումը երեք անգամ եմ նայել, այ էդքան տպավորիչ էր:
@givigghofcdct6282
@givigghofcdct6282 Жыл бұрын
Մաջան Ավետիսյան ❤❤❤ շաաատ բան կա գրելու բայց որ կարդալն էլ ժամանակար կլինի հրաշք բարի խելացի ու հայեցի,իսկ մեր Նազենին ուղակի բառիս բուն իմաստով գփղեցկության սինվոլ ❤❤❤Նազենի ջաաաաննն❤❤❤ դե Լիաննաի մասին ուղակի բառերն են ավելորդ❤❤❤❤
@gayanemesropyan9867
@gayanemesropyan9867 Жыл бұрын
Շնորհակալություն ձեզ նույնպես, իմ սիրելի անսահման սիրով հայուհի ջան։ Անչափ շնորհակալ եմ, ձեր այս անկեղծ, սրտանց, հաճելի....... ու շատ գեղեցիկ հարցազրույցի համար։ Առողջություն և կանացի ու մայրական երջանկություն եմ ցանկանում Ձեզ՝ սիրելի ու օրինակելի կին։ Իսկ Նազենիին՝ առանձին շնորհակալություն, բարի ու սրտանց մաղթանքներով լի, այսպիսի գեղեցիկ հաղորդաշարի համար։ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՁԵԶ։
@NazeniHovhannisyanOfficial
@NazeniHovhannisyanOfficial Жыл бұрын
Մարդուն ջուր է պետք՝ ապրելու համար, Արվեստագետին՝ մի կում Սեր գոնե...որ Ապրի: Մարջան Ավետիսյանը Սեր է, ՏԱՂԱՆԴԱՎՈՐԱԳՈՒՅՆ մի դերասանուհի և արվեստագետ: Մի մեղադրեք նրան իր անհուն սիրո համար, իր ցաված սրտի ու վիրավոր, դեռ չսպիավորված էության համար: Մարջանին ՍԵՐ տվեք, ԳՐԵՔ էդ սիրո մասին էստեղ, մեկնաբանեք, ողողեք ձեր էջերն իրենով ու, վստահ եմ, որ այդ Սերը մի գեղեցիկ օր ՀԱՍՏԱԲՈՒՆ ԾԱՌԻ պես վեր է խոյանալու՝ առողջացնելով ու սիրո հիմքով ԿԱՄՐՋԵԼՈՎ մեզ իրար: Մեզ՝ Հայերիս: Մեզ՝ կարոտածներիս, մեզ՝ իրար փնտրող ու գտնողներիս...❤
@sofaaleksanyan5848
@sofaaleksanyan5848 Жыл бұрын
նայեցի մի շնչով,կարոտով,արցունքներով,ու հիմա այնքան լիքն եմ ու այնքան բան կունենամ գրեմ,բայց ուզում եմ լռել ու մտածել,իսկապես ուր ով ենք մենք և ուր ենք գնում💔
@kristinajan8239
@kristinajan8239 Жыл бұрын
@@sofaaleksanyan5848 🤮🤣
@allagalstyan5995
@allagalstyan5995 Жыл бұрын
Sireli Nazeni mer jamankneri mecutyun, du es inch urish es , du es inch lavn es, inchqan tarbervox, ❤❤❤
@user-ng4fc7ns7c
@user-ng4fc7ns7c Жыл бұрын
❤❤❤❤❤❤❤❤❤❤
@user-zj2ge9rz9y
@user-zj2ge9rz9y Жыл бұрын
​@@kristinajan8239 оре😢 15:21
@NazeniHovhannisyanOfficial
@NazeniHovhannisyanOfficial Жыл бұрын
Ես ամբողջ անկեղծությամբ գտնում եմ, որ Մարջանն իր տաղանդի ու շնորհի կիսով չափ անգամ դեռ չի ներկայացել ... Բազմաշերտ, շնորհաշատ Դերասան է ու ՄԱՐԴ ...շատ խորն ու լեցուն՝ իր ասելիքով : Հայուհու ամենաչքնաղ էությամբ ու որակներով 💜 Հուսամ կգա նրա իրական ժամանակը!❤
@alr3250
@alr3250 Жыл бұрын
Ձեզ՝երկու հիասքանչ կանանց, լսելով սփոփվում եմ, որ դուք եք իսկական, խելացի, մաքրամաքուր, կիրթ, գեղեցիկ, զգայուն հայ կինը և հուսադրվում եմ, որ ձեզնով է նաև մեր ազգն անվախճան։ Ձեզ երջանկություն եմ մաղթում...
@SofiMkheyanOfficial
@SofiMkheyanOfficial Жыл бұрын
Շնորհավորում եմ ևս մեկ ստավցած,անկեղծ, շատ ազնիվ,անհավանական հուզիչ և մեկ շնչով նայելու «Կամուրջներ» ♥️♥️♥️
@anihartounians4189
@anihartounians4189 7 ай бұрын
Շնորհակալ եմ ձեր մատուցած հոգևոր սննունդի համար։ Տերը օրհնի ձեզ, և ձեր ձեռքի գործը❤🙏❤
@arpinepaloyan3173
@arpinepaloyan3173 Жыл бұрын
Երկու գեղեցիկ և տաղանդավոր կին-արվեստագերտներ ❤️ Աստված երկուսիդ զավակներ պարգևի, որ ձեր շարունակությունը մնա ։🌞
@MrHovoArm
@MrHovoArm 9 ай бұрын
Այո!
@lilitas84
@lilitas84 Жыл бұрын
Շատ անկեղծ, հուզառատ զրույց էր։ Իսկական հայուհիներ❤ ձեր տեսակը այս դժվարին օրերին մեզ շատ է պետք❤❤❤❤
@user_resu109
@user_resu109 Жыл бұрын
Արտաշես Բաղդասարյանը պարզապես հայտնություն էր՝ հայ իրականության մեջ եզակի բարեկիրթ, զուսպ, գրագետ, համեստ անձնավորություն💗💗💗
@An-qg1nm
@An-qg1nm Жыл бұрын
Աստված իմ,Մարջանի հետ լաց եղա,հայրենասեր,հրաշք մարդ,ո՞նց եմ Ձեզ հասկանում՝հիացած եմ,սիրում եմ Ձեզ💕
@qnarikzargaryan6303
@qnarikzargaryan6303 Жыл бұрын
@qnarikzargaryan6303
@qnarikzargaryan6303 Жыл бұрын
Ձեզ շատ սիրում եմմմմմ
@kristinajan8239
@kristinajan8239 Жыл бұрын
Լուրջ եք ասում ։
@nayirimanoug3685
@nayirimanoug3685 Жыл бұрын
Ողջոյներ Գանատայից.❤❤
@annagasparyan4722
@annagasparyan4722 Жыл бұрын
😢😢❤
@haykushavagyan4566
@haykushavagyan4566 Жыл бұрын
Շատ հուզիչ էր😢 չհուզվել անհնար էր ։Հրաշք և անկրկնելի դերասանուհի Մարջաննն ջանն❤շնորհակալ եմ Նազենի ջան նման անկրկնելի հաղորդման համար և մեկը մեկից լավ հյուրերին էլ ավելի բացահայտելու համար😘
@juliastepanyan8098
@juliastepanyan8098 Жыл бұрын
Երկու հրաշք անձնավորություն...Մարջանի վերադարձը ուղղակի հրաշք է բոլորիս համար, սիրված անձնավորություն և տաանդավոր դերասանուհի❤❤💋💋
@animeliqsetyan3570
@animeliqsetyan3570 Жыл бұрын
Մեծ բավականություն ստացա ձեր այդքան գեղեցիկ,կիրթ եւ իրական զրույցից❤❤❤
@zinadzavaryan509
@zinadzavaryan509 Жыл бұрын
Ես կնախընտրեի իմ եկեղեցու մրոտ պատերը․․․ինչքան իմաստ կա այս խոսքերի մեջ❤
@Aliex-sd6mc
@Aliex-sd6mc Жыл бұрын
Kaseq vor ropen a??
@zinadzavaryan509
@zinadzavaryan509 Жыл бұрын
@@Aliex-sd6mc 1:37:06
@aleksandryanarev
@aleksandryanarev Жыл бұрын
​@@Aliex-sd6mc 1:37:33 🤍
@user-fq7lh2vg9t
@user-fq7lh2vg9t Жыл бұрын
Հիացած եմ,հուզված. այսքան գրագետ,կիրթ,նրբանկատ մարդկանց հազվադեպ կլսենք,կտեսնենք...
@user-vd7wg7pk6f
@user-vd7wg7pk6f Жыл бұрын
Ու քանի դեռ կա իսկական ՀԱՅԻ ու ՀԱՅՐԵՆԱՍԵՐ մարդու Ձեր տեսակը, հարգարժան Նազենի, կա նաև հույսի մի աղոտ շող, որ ամեն ինչ դեռ կորցրած չէ։Ինչպես միշտ `մեկ շնչով դիտեցի։❤
@NazeniHovhannisyanOfficial
@NazeniHovhannisyanOfficial Жыл бұрын
Անասելի շնորհակալ եմ !! Հավատացեք, էնքան Ամուր, կամքով ու որակով հայեր կան, մենք ուղղակի բոլորս ցավից փակվում ենք, երբ ԻՐԱՐ պետք է գտնենք, իրարով ապրենք ու իրարից բռնվենք !!
@Laura-ob8oc
@Laura-ob8oc Жыл бұрын
Սիրելի Մարջան ցանկամ քեզ քո սրտի ուզած երազանքի իրականացում ։ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ քեզ ու քո արմատներին, որոնք քո ծնողներն են և դու ճյուղերը որ վեր են բարձրացրել, մնա՛ միշտ վեհ ու երջանիկ, ողջունում եմ բոլորիտ։
@MerineMuradyan-vb9sq
@MerineMuradyan-vb9sq Жыл бұрын
❤️‍🩹• Ու ես հասկացա, որ աշխարհում ոչինչ չես գտնի երկրորդ անգամ և դրա համար ուզեցի գոռալ. ''Մի կորցրեք, մարդիկ !''❤️‍🩹
@user-do5qr1bm9x
@user-do5qr1bm9x Жыл бұрын
Байц чгитес инчу Мардик шат ен чарацел.Драниц им огин шат е цавум у узум Ес горас Мард ехек Мардик...
@user-df4uw3uy8d
@user-df4uw3uy8d Жыл бұрын
Սիրելի Մարջան և Նազենի, բարձրաձայնեցիք մեր վիշտն ու ապրումները😢։ Աստված տա մի օր կունենանք ԱՆԱՆՁՆԱԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ🙏🙏🙏։ Ապրում եմ Սախալինում☀️☀️☀️
@gayanemargaryan2067
@gayanemargaryan2067 7 ай бұрын
Հրաշալի հաղորդում , կիրթ , գրագետ , հրաշք Նազենին իր հրաշք հյուրերի հետ ։
@NazeniHovhannisyanOfficial
@NazeniHovhannisyanOfficial Жыл бұрын
ՆՇԵՔ խնդրում եմ, ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՔ նայել) ⭐️❤️ Էնքան սիրուն եք գրում իմ յութուբյան էջում, էնքան ջերմ ու տաք եք մեկնաբանում, էնքան անչար ու անմաղձ )) Երջանկացնում եք❤️ Մարջին մի իր տեսնելու ենք Հոլիվուդյան մեծ էկրաններին, ես հավատում եմ)) Իր օվկիանոսի պես լայն ներաշխարհը սահման չի ճանաչում: #Կամրջենք իրար Սիրով ու շնորհակալությամբ ❤
@arevikmargaryan364
@arevikmargaryan364 Жыл бұрын
ԱՄՆ, բայց Հայրենիքին մշտապես կամրջված 💚
@sonaavagyan4844
@sonaavagyan4844 Жыл бұрын
USA, aynqan tpavorvat em vor aysor ekrord angam em comment grum arden, es erbeq vochmi tex chem grum comments, bayc estex uxaki uzum em anverj grel u asel Shnorhakal enq Nazeni jan espesi stacvat haxordman hamar. Duq hiasqanch eq uxaki❤ Marjanin shat shat sirum em u anhamber spasum eyi❤❤❤ medea vor hayeren tarerov chem grel !
@anikirakosyan9911
@anikirakosyan9911 Жыл бұрын
Իսկ մենք հանդիպել ենք Տյումենի մշակույթի կենտրոնում)))🙈
@gayanevardanyan5184
@gayanevardanyan5184 Жыл бұрын
Եվս մեկ անգամ, մի շնչով նայեցի թողարկումը։ Սիրելի Մարջան, հանկարծ չփոխվես, մեր երկիրն իրոք ունի ճշմարիտ, սրտացավ և գրագետ խոսքի կարիքը, ինչպիսին քոնն է։ Ուրախ եմ, որ գտել ես քո միակին, որը կիսում է քո հույզերն ու գաղափարները՝ մեր օրերին դա հազվադեպ է լինում ❤ Երջանկություն եմ մաղթում քեզ և նորանոր հաջողություններ՝ տաղանդաշատ ՄԱՐԴ։ Դե իսկ Նազենին կարողանում է միշտ իր հյուրերին ներկայացնել մի լրիվ ուրիշ անկյունից, որի համար իրեն շատ շնորհակալ ենք։ Խաղաղություն մեր երկրին, Աստծո օրհնությամբ՝ մի օր վերջանա հայ ազգի այս սև գիծը …
@tosyaharutyunyan4035
@tosyaharutyunyan4035 Жыл бұрын
ՌԴ Նիժնի Նովգորոդ, 😊 միշտ հետևում եմ ու հիանում
@Kakush1971
@Kakush1971 Жыл бұрын
Նայում եմ Նազենիի Կամուրջները և ուզում եմ վերադառնալ իմ հարազատ քաղաք Երևան։ Գրագետ ու հայրենասեր Հայուհիներ🙏👏❤️21 տարի ապրում եմ Մոսկվայում։
@nunehovsepyan9563
@nunehovsepyan9563 Жыл бұрын
Շնորհակալ եմ Նազենի ջան։Շնորհակալ եմ Մարջանին նոր գույներով ճանաչելու համար։Դուք հրաշք եք։
@sonayan6322
@sonayan6322 Жыл бұрын
Աստվա՜ծ իմ ինչ հրաշք եք դուք Մարջան ջան , ինչքա՜ն խոհեմություն ՚ւ իմաստություն կա ձեր մեջ , դե մեր գեղեցկուհի Նազենին էլ լրացնում է իր համով-հոտով Ձեզ։ Ապրե՛ք դուք
@milenasargsyan5256
@milenasargsyan5256 Жыл бұрын
Երկու տաղանդ մի տեղում❤երկուսն էլ գեղեցիկ,կիրթ,մարդկային կերպով ներկայացրեցին։Շնորհակալություն լավ տրամադրություն փոխանցելու համար❤
@anika4864
@anika4864 Жыл бұрын
Назени! Благодарю Вас за глоток "свежего воздуха", за культуру, свет❤ Благодарю Вас и Ваших гостей!
@user-jd3nt5bl8h
@user-jd3nt5bl8h Жыл бұрын
Շատ շնորհակալ ենք Նազենի ջան ի շնորհիվ ձեզ ավելի մոտիկից ենք ճանաչում շատ դերասանների, երգիչների ուղղակի հիացած ենք 🥰❤❤❤
@annavaryan8770
@annavaryan8770 Жыл бұрын
Հրաշալի ՄԱՐԴԻԿ շունչս պահած նայեցի, որսացի ձեր արտաբերած ամեն միտքն ու բառը։ Ու այո , ես գերադասում եմ իմ մրոտ եկեղեցու պատերը…❤️❤️ Շնորհակալություն…
@tosyaharutyunyan4035
@tosyaharutyunyan4035 Жыл бұрын
Ինչքան եմ սիրում Նազենի Հովհաննիսյանին❤, այնքան լսելի է իր խոսքը😊😊
@ananyananna
@ananyananna Жыл бұрын
Շատ հաճելի զրույց էր Նազենի ջան ❤շնորհակալություն 🥰
@anikhachatryan4085
@anikhachatryan4085 Жыл бұрын
Դե իսկ Մեծարենցի` Նազենիի մատուցման համար հատուկ շնորհակալություն...
@kristiMelMir
@kristiMelMir Жыл бұрын
Շնորհակալ եմ,սիրելի՛ Նազենի,ինչպես միշտ յուրահատուկ,դիպուկ ու իհարկե գեղեցիկ։Իսկ Մարջանը՝անկեղծ ու արդար մի մարդ,որին ինձ համար նորովի բացահայտեցի։Հրաշալի հաղորդում💙
@Li55ka
@Li55ka Жыл бұрын
Ум и красота это Назени. Обожаю Вашу грамотную речь❤
@merygrigoryan6723
@merygrigoryan6723 Жыл бұрын
Հիանալի էր, խոսքեր չունեմ, ևս մեկ անգամ բացահայտեցի Մարջանի այդքան սիրված լինելու փաստը❤❤❤ Շնորհակալություն նաև քեզ Նազենի❤
@zaruhivardanyan6061
@zaruhivardanyan6061 Жыл бұрын
Շատ լացեցի, բայց շատ հաճելի էր Մարջանին լսելը։ Որպեսզի Հայաստանն իր արժեքներով կանգուն մնա, Մարջանն ու իր նմանները պիտի վերադառնան❤
@armineantonyan9914
@armineantonyan9914 Жыл бұрын
Մարդուն չճանաչելով, երբ նայում ես նմանատիպ հաղորդումներ, սկսում ես ավելի լավ ճանաչել ու գնահատել։ Շնորհակալ եմ, որ ունենք Ձեր նման գրագետ ու հայրենասեր մարդիկ❤
@you-px7xq
@you-px7xq Жыл бұрын
Ինչքա՜ն գրագիտություն, կանացիություն և արվեստ կա՝ ամփոփված է ձեր երկուսի մեջ😍
@anikirakosyan9911
@anikirakosyan9911 Жыл бұрын
Մարջանը գժվելիք է. յուրահատուկ, տարբերվող, հրաշալի... Նազենիիի, ինչ լավ է, որ դու էլ ես ստաբիլ հրաշալի 😍
@lianaharutyunyan2345
@lianaharutyunyan2345 Жыл бұрын
Դադիվանքի կադրերը դիտելու ժամանակ ակամայից աչքերիցս արցունքներ հոսեցին: Ես երազում եմ գնամ ու տեսնեմ այդ հրաշքը հայ հողի վրա: Շնորհակալ եմ Ջեզ այսպիսի խորքային հարցազրույցի ու մեր սրտերում դիտման ժամանակ առաջացրած հուզումների համար:
@anna-xs9ee
@anna-xs9ee Жыл бұрын
Ինչպիսի հաճույք… Ձեզ նայել, լսել ❤ Չէի ուզում, որ վերջանար հաղորդումը… երկու գեղեցկուհի, կիրթ կանայք, այսքան պարզ ու անկեղծ զրույց… մի խոսքով բոմբություն ❤ Սիրում եմ Ձեզ շատ ❤️
@varduhigevorgyan2322
@varduhigevorgyan2322 Жыл бұрын
Հաճելի էր❤ շատ սիրված Մարջան Ավետիսյան❤Դե Նազենին էլ անկրկնելի
@edikgulyan8899
@edikgulyan8899 Жыл бұрын
Իզուր չէ,որ ես Մարջանին շատ եմ սիրում❤
@mariavardanyan169
@mariavardanyan169 Жыл бұрын
Եվ դու այնքան ես հայ ու Հայաստան, Որ մինչև անգամ Հայաստանից դուրս Քո անցած բոլոր ճանապարհները Հայաստանոտ են։❤ Շնորհակալ ենք էսքան Հայ մնալու համար
@ruzanmnacakanyan681
@ruzanmnacakanyan681 Жыл бұрын
Միշտ կանացի ,միշտ էլԵգանտ,կիրթ ու բացառիկ հայուհի , և պարզապԵս լավ մարդ 👍👌Մարջան ԱվԵտիսյան ջան Ես ձԵզ շատ սիրում ու միշտ սիրով սպասում Ենք թԵ էկրաննԵրին և թԵ մԵծ բԵմԵրում 💋💖ՆազԵնի ջան ՁԵզ էլ մԵծ շնորհակալություն սիրԵլիս որ դուք կաք 👍👌💋💋💖💖
@burik5472
@burik5472 Жыл бұрын
Սիրելի Մարջան սիրելի Նազենի ես ձեզ լսելուց մեծ հաճույք ստացա, շատ շնորհակալ եմ որ ունենք ձեզ նման հաճելի ու կիրթ զրուցակիցներ, մեծ բավականություն ստացա, իսկ զրույցի վերջում հուզվեցի ձեզ հետ միասին։ Շնորհակալ եմ հաղորդումը կազմակերպողից։
@naremuradyan8416
@naremuradyan8416 Жыл бұрын
Փաստորեն,կարող եմ գրեթե երկու ժամ նստել, ինչ-որ բան դիտել ու չզգալ,թե ինչպես է ժամանակն անցնում...Շնորհակալություն
@user-mk1cx3bh7v
@user-mk1cx3bh7v Жыл бұрын
Շատ եմ սիրում և Նազենիին և Մարջանին երկուստեք խելացի կիրթ գրագետ հայրենասեր տիկնա՛յք եք
@user-xt3yl8hm1c
@user-xt3yl8hm1c Жыл бұрын
Շատ եմ սիրում ձեզ, երկուսիդ էլ, գեղեցիկ, տաղանդավոր ։Շնորհակալություն, որ ձեր լինելությամբ շատ սիրուն գույներ եք ավելացնում իմ, ձեր,մեր հայրենիքում։Շնորհակալ եմ։
@MMM-ej7dl
@MMM-ej7dl Жыл бұрын
Ուրախ եմ որ խաղացել եմ Ռիտա Սարգսյանի դերը,այլ ոչ թե այս կնոջ։Շնորհակալություն Մարջան Ավետիսյան,դուք հրաշք մարդ եք։
@arevikmargaryan364
@arevikmargaryan364 Жыл бұрын
Սուրճս դրեցի, նստեցի դիտելու։ Մարջանը՝ հրաշալի դերասանուհի, իսկական ՀԱՅ❤
@NazeniHovhannisyanOfficial
@NazeniHovhannisyanOfficial Жыл бұрын
Անուշ վայելեք ) 💜
@arevikmargaryan364
@arevikmargaryan364 Жыл бұрын
@@NazeniHovhannisyanOfficial վայելեցի, հուզվեցի… Բոլոր ստացված կամուրջներից ամենա-ամենաստացվածն է։ 1 ժամ 43 րոպե մի շնչով նայեցի՝ Վահե Շահվերդյանի մասին հիշողություններից մինչեւ Արցախ, հետո ֆիլմեր ու էլի Արցախ ու Հայրենիք։ Մարջանը գանձ է, ինչպես գանձ է ՆԱԽՇՈՒՆ Շուշին։ Բոմժանոցը Արցախը բեռ համարող լալաների ու լալայանմանների հոգին ա ու անհայրենիք էությունը։ Շնորհակալություն հաղորդման համար, շնորհակալություն, որ կաք 💚
@ruzanvaragavan5856
@ruzanvaragavan5856 Жыл бұрын
2 խորը մշակույթ ունեցող խելացի ու գեղեցիկ կանայք , դուք պետք է զավակներ ունենաք իւ նրանց փոխանցեք Ձեր արժեհամակարգը ու հոգին։ Շատ եմ սիրում Մարջին, տաղանդավոր ու խորը մարդուն։ Դե իսկ Նազենին՝ ինչպես միշտ իր բարձունքում է👋👋👋
@user-ul9fy7vk6d
@user-ul9fy7vk6d Жыл бұрын
Նազենիին շատ եմ սիրում,Նազենի ջան դու պարծանք ես և երանելի։Ենքան կուզեմ շատ Նազենիներ ունենանք։❤
@user-hr3mv1do7y
@user-hr3mv1do7y Жыл бұрын
Ինչ խորը զրույց ստացվեց։Հենց այսպիսի մարդանց լսելով մենք քիչ-քիչ վերադարնանք մեր հայկականությանը:Հետեվում եմ ձեզ Ռուսաստանից
@anahitarutyunyan8259
@anahitarutyunyan8259 Жыл бұрын
Ինչ լավա,որ դու կաս, հրաշք Նազենի!!!միշտ կիրթ,խելացի ,գրագետ……🌺🌺🌺🌺🌺
@anahit.s.92
@anahit.s.92 Жыл бұрын
Շատ լավն եք, գրագետ, խելացի, հայեցի, ինչ հաճելի է տեսնել 2 կանանց ովքեր խոսում են բարձր արժեքներից, այլ ոչ թե նստած քննարկում խաղողին, որին չի հասնում դունչները։
@hripsimebadasyan1712
@hripsimebadasyan1712 Жыл бұрын
Հրաշք ֆիլմ է ես դիտել եմ և Ասեմ շաաաատ շաաաատ եմ հուզվել😭Նազենի ջաաան մերսի քեզ որ նման հետաքրքիր մադկանց հետ եք ստեղծում կամուրջները և ասեմ շատ բան ենք սովորում❤❤❤❤
@marineasryan6865
@marineasryan6865 Жыл бұрын
Մարջանն տեսակը շատ առանձնահատուկ է, ու անհրաժեշտ մեզ ❤❤❤
@12485
@12485 Жыл бұрын
Ես շատ եմ հարգում Ձեզ, սիրելի Մարջան։ Բայց, խնդրում եմ Ձեզ, անաչառ եղեք, մի դիտանկյունից մի նայեք բոլոր հարցերին։ Դուք առաջարկում եք, որ մենք աչք փակենք մեր պետության գրեթե 30 տարվա սխալների, ճակատագրական սխալների վրա։ Մեզ ուղղակի խափել են, ստորաբար խափել։
@armenuhihovsepyan9733
@armenuhihovsepyan9733 Жыл бұрын
Դե լավ տիկին,ոչ ոք 30 տարին չի մոռանում,բայց չի կարելի 5 տարվա կործանումը ու անպատվությունը հա արդարացնել դրանով։ Ձեր ասածը երկրի ներկայիս թրքածին ղեկավար օբյեկտի ասածից ոչնչով չի տարբերվում։ Նորից մեղավորներ ու ոչ մի պատասխանատու քո իսկ "ղեկավարած" երկրում։
@pilmakgo3974
@pilmakgo3974 Жыл бұрын
Մեծ բավականություն ստացա լիացած բավարարված տեսած կին բայց ինչքան համեստ զուսպ ու կանացի մեր սիրելի Մարջիկ ❤❤❤ ոնց տիկին Տամառան կասեր ախր շատ կին կին ես😊❤
@LusineMkhitaryan-qx8sp
@LusineMkhitaryan-qx8sp Жыл бұрын
Շատ -շաաատ հագեցած զրույց ... անկեղծ ասած երևի սպասում էի այսպիսի հայրենասեր մարդկանց երկխոսության՝ հասկանալու համար, որ դու մենակ չես այդպիսին։ Շատ սիրում եմ Մարջանին և հաճելի էր ... շնորհակալություն Նազ
@mariaxechumyan
@mariaxechumyan Жыл бұрын
Երկուստել շաաաատ լավն եք։Շատ եմ սիրում ձեր մարդ տեսակը❤։Շնորհակալություն ձեզ հայ լինելու ու մնալու համար։❤
@anaitamalian7074
@anaitamalian7074 7 ай бұрын
Մեծ սիրով դիտեցի Ձեր հարգազրույցը, հատկապես Նազենիի գրագետ խոսքը, հաճույք եմ ստանում նրան լսելուց, սիրում եմ բոլորիդ❤❤❤❤💥💥💥👌👌
@naraarshakyan1535
@naraarshakyan1535 Жыл бұрын
Անչափ հուզիչ ու իրական զրույց էր, շնորհակալ եմ ձեզ ❤❤❤ Ու երանի ձեր նման մտածողները շատ լինեին 🙏🙏🙏
@suzanmargaryan1167
@suzanmargaryan1167 Жыл бұрын
Ես շաաաաաաաաաաաաատ վաղուց այսքան գրագետ, բովանդակալից, ՀԱՅԵՐԵՆ ու այսքան հաճելի ու էկրանին մեխող հաղորդում չէի դիտել: Նազենի Հովհաննիսյանի մասին կարելի է շատ գրել, ասել, նրան կարելի երկաաաաաաաաար լսել ու նայել: Իսկ Մարջան Ավետիսյանը՝ այդքան հայրենասեր, պետության ու մեր ազգի անձնական ու անձնական երջանկությամբ ու ապագայով անհանգիստ մարդ ու տաղանդավոր դերասան: Խնդրում եմ շարունակեք ձեր հաղորդումը: Մեր երկրին ու ազգին շաաատ են պետք նման հաղորդումներ:
@An-qg1nm
@An-qg1nm Жыл бұрын
Հայերով ,ամենա Նազենիի հետ❤️💕
@user-ww5nj8rl4u
@user-ww5nj8rl4u Жыл бұрын
Արդեն առանց նաելու ❤❤❤❤❤❤👍👍👍👍👍👍Նազենի Մարջան հոտավետ մի փունջ😘
@NazeniHovhannisyanOfficial
@NazeniHovhannisyanOfficial Жыл бұрын
Խնդրում եմ անպայման դիտեք մինչև վերջ ու գրեք !! Թեև շնորհակալ եմ արդեն տված սիրո համար)
@user-ww5nj8rl4u
@user-ww5nj8rl4u Жыл бұрын
Դուք Հրաշք եք ես երեկ արդեն նաել եմ Նազենիս ❤❤❤դիտումը Մոսկվա քաղաքից
@heghnarmanukyan9053
@heghnarmanukyan9053 Жыл бұрын
Սիրելի Մարջան Կանացիություն, հայրենասիրություն, փոթորիկ ու խաղաղություն... սեր եք ճառագում ❤❤
@Ed.Ev.
@Ed.Ev. Жыл бұрын
Նազենի ջան ,մի շնչով նայում եմ Ձեր բոլոր հաղորդումները ❤️:Ամեն անգամ նորովի բացահայտում եմ Ձեր ամենաՄԱՐԴ լինելը:Իսկ Մարջանի մասին թերևս միայն կասեմ հրաշք դերասանուհի և հրաշալի ՄԱՐԴ💋💋💋
@st3836
@st3836 Жыл бұрын
Ես համաձայն եմ Մարջանի հետ, իմ հայրենիքի նույնիսկ հողից շինած մատուռի մի փոշեհատիկն արժի աշխարհի բոլոր հրաշալիքները։ երբեք չեմ երազել բուրգեր տեսնել կամ թաջ մահալներ, դրանք ինձ չեն երջանկացնի
@elyanoragevorgyan9742
@elyanoragevorgyan9742 Жыл бұрын
Ցավոք նայում եմ Ֆրանսիայից, բայց հաջորդը Հայաստանիցս հավերժ Էսքան հայեցի, էսքան կիրթ Դուք հրաշք եք❤
@cogiksargsyan6076
@cogiksargsyan6076 Жыл бұрын
Վախ ինչ լավն եք,հրաշալի եք։Երանի Ձեր նման հայեցի մտածող և հայեցի քայլողները շա՜տ լինեյին։Սթափ դատողությամբ մարդկանց կարիք ունենք։Ես անսահման հուսահատ եմ և չեմ կարող մի լույսի կետ գտնել այս գարշելի իրականության մեջ։Հաճելի էր լսել երկու հրաշք հայուհիների։💞
@alinanalbandyan8944
@alinanalbandyan8944 Жыл бұрын
Նազենի ջան, ես նայում եմ Աշտարակից,շատ եմ սիրում Ձեզ և Մարջանին:Ու հենց Մարջանն ասեց, որ իր հոգատարությունը նյարդայնացնում է մարդկանց,ես անմիջապես համեմատեցի ինձ հետ, որովհետև ես էլ զգում եմ, որ ճնշում է մարդկանց իմ հոգատարությունը
@yeranuhielizbaryan388
@yeranuhielizbaryan388 Жыл бұрын
Շատ հուզիչ հաղորդում էր. վերջում ուժեղ պոռթկում... Կարոտ ենք նման գրագետ խոսքի ❤❤❤❤
@irinayeghiazaryan4891
@irinayeghiazaryan4891 Жыл бұрын
Անանձնական երջանկություն ապրեցի, քանի որ մենք՝ հայերս ունենք Ձեզ, հարգելի Նազենի և Մարջան ջաներ։ Հոգևոր ծարավս հագեցրիք ասօր։ Շնորհակալություն❤
@NazeniHovhannisyanOfficial
@NazeniHovhannisyanOfficial Жыл бұрын
Դուք եք, դու՜ք ու նման սիրով մեր սրտերը բուժողներն են երջանկացնում... Շնորհակալ եմ ի սրտե !!!
@ellasepkhanyan4556
@ellasepkhanyan4556 Жыл бұрын
Սեր Մարջան ❤ Անչափ հաճելի է դիտել:
@MarishSekhpeyan-kg7zr
@MarishSekhpeyan-kg7zr Жыл бұрын
Նազենի ջան ինչքան հաճելի է դիտելը ձեզ, Մարջան ջաննն հիանալի մարդ, հայրենիք սիրող, գնահատող, Տեր Աստված խաղաղություն տուր երկրիս, ուժ մեր հայ ժողովրդին, որպեսզի կարողանան ճիշտ անցնեն այս դժվար ճանապարհը և գնանք դեպի առաջ, ու չկորցնենք մեր արժեքները,կրոնը, մշակույթը, երկիրը 🙏🙏🙏🙏🙏😊
@nats227
@nats227 Жыл бұрын
Շնորհակալություն, սիրելի Մարջան, առողջ տրամաբանության և նեռին նզովելու և ատելու համար, ըստ այդմ խիստ համակարծիք ենք, և դա ինչ- որ չափով մխիթարական է
@user-kp7ym8do2g
@user-kp7ym8do2g Жыл бұрын
Отар.еркрум.лсецн.дез.баваканут.ю.стаца.шноракал.ем.дез.цанканум.ем.завакнер.уненак.дер.тесак.шарунакви
@satpoghosyan8348
@satpoghosyan8348 Жыл бұрын
Ահա եւ վերջ եւ մեկ «Կամուրջ»-ի։ Հիշեցի Երեւանիս փողոց-ը, ձեր հետ մտովի եղա Արամի փողոցում, հիացա, ծիծաղեցի , արժեքավոր մեջբերում-ր լսեցի վարպետի մասին։ Հուզվեցի , լաց եղա, զգացի ամեն մի արցունքի գինը։ Հարգարաժան Նազենի Հովհաննիսյան ջան ամեն անգամ ձեր «Կամուրջ»-ի շնորհիվ բացահայտում եմ ինձ համար անբացահայտը, անհայտը, լսում, ոգեւորվում ձեր հյուր-ի անկեղծ-մբ, եւ ինչու չէ նաեւ , մտահորիզոն-սս լայնացնում եմ, գաղափարապես աճում եմ, եւ լցվում մի անասելի սիրով դեպի հայրենիք, դեպի ՄԱՐԴ տեսակն, որին բացահայտում եմ ձեր շնորհիվ։ Մարջան Ավետիսյան հուզառատ, ուժեղ, խոհեմ , հայրենասեր , խաղաղասեր , եւ ինչպես «Կամուրջ»-մ լսեցի հոգատար ՄԱՅՐԻԿ։ Սիրեեեեեեմ🫶💯
@anahitbabayan4813
@anahitbabayan4813 Жыл бұрын
Անսահման հաճելի էր լսել, տեսնել, հիանալ, ճանաչել❤❤❤❤❤ Հիմա ավելի քան կարևոր է մեզ փսիխոզի հասցրած թեմաները բացել, խոսել, անդրադառնալ..ապրել: Շնորհակալ եմ կրկին ու կրկին, վայելեցի, սովորեցի ու լիացա: ❤❤❤❤❤❤❤❤❤❤❤ Ձեզ ուժ ու եռանդ, որ մեր երեկոները ավելի հաժախ թարմ օդով լցնեք
@alinahakobjan7945
@alinahakobjan7945 10 ай бұрын
Երկուսիտ էլ շատ եմ սիրում ։Գրագետ ու զարգացաց աղջիկներ որոնցից շատ բան կա սովորելու։Կամորջներ հաղորդումը պետք է երկար կյանք ունենա , որովհետև բացահայտումներ է արվում տաղանդավոր մարդկանց կյանքից
@Star-710
@Star-710 Жыл бұрын
Մարջան Ավեսիսյանը հրաշալի դերասանուհի է, մաքուր ու պարզ ներաշխարհով, ոչ մի պաթոս ու մեծամտություն, այս տաղանդաշատ կնոջ ու դերասանուհու մեջ։ Մեծագույն արտիստ կլիներ եթե մեր իրականությունը չլիներ։ ❤
@meriarakelyan3830
@meriarakelyan3830 Жыл бұрын
Առաջին անգամ տեսա իմ սիրելի կերպար դարձած տիկին Տամարայի հակառակ կողմը։Ասել որ հիացած եմ,դա չասել ոչինչ։Հպարտ եմ ձեզանով սիրելի Մարջան ու Նազենի։Հաջողություն Ձեզ այս ազգանվեր գործում🌸
@axunikmarkosya846
@axunikmarkosya846 Жыл бұрын
Շնորհակալություն հայեցի խոսքի համար , հայկական արժեքները բարձրաձայնելու համար և շնորհակալություն ապագայի հանդեպ հույսի համար ։ Շատ հաճելի է ձեզ տեսնել և լսել
@user-mu4mc5im6f
@user-mu4mc5im6f Жыл бұрын
Շնորհակալություն ձեզ`երկուսիդ,մի շնչով նայեցի,և էլի կնայեմ,քանի որ մի անգամը շատ քիչ է, սովորելու շատ բան կա❤❤ Սիրում եմ Ձեր տեսակը 🙏
@sativard6922
@sativard6922 Жыл бұрын
Մարջան Մարջան Մար ջանննն ,դու փայլել ես իմ համար դեռ սովորական սերիալի միջից,ես տեղ հասկացա ,որ Դու տաղանդ ես ,Երեվանցիները չնեղանան🙂բայց հեռվից եկողները ավելի տաղանդավոր են😊 Սիրում եմ տեսակդ
@chogikparoyan2935
@chogikparoyan2935 Жыл бұрын
Շնորհակալություն Նազենի ջան, հրաշալի հաղորդում է
@user-nm6xl9xi7k
@user-nm6xl9xi7k Жыл бұрын
Բառերն ու. Հույզերը միախառնվեցին, դարձան լռություն ու լաց։Մարջանի դերասանական կարիերային. շատ. ծանոթ չեմ, վերջերս մի պոստ կարդացի նրա. Կողմից. Գրած շատ զարմացա ու. Հուզվեցի։ Այսօր.Մարջանը. Մեր Ամենանուրբ ամենացավոտ բաներից խոսեց։ սիրելի Մարջան. Քո. Բերանով շատերիս. Հոգու. Ճիչը լսվեց։ ես էլ եմ օտարության մեջ , երազում եմ. Վերադառնալ իմ. ՄՐՈՏ Եկեղեցու պատերին։ պատերազմից. Հետո. Մղձավանջը. Չի վերջացել, քանի կան. Մարդիկ որոնց համար հայրենիքը բարձրագույն արժեք է. Ամեն ինչ կորած չէ։ Մարջանի. գրագետ անկեղծ խոսքից հետո. Դժվար է. Որևէ բան ասել. Ուղղակի կասեմ անգամ. Մտքից. Որ. Կարող է ինքնաթիը. Վայրեջք կատարել իմ. Չքնաղ հայրենիքում. Ուրիշ. Անվան տակ մտագնում է. Ուղեղս ու կյանքը. Դառնում անիմաստ. Բեռ։ կներեք. Երկար. Գրելուս համար։ Նազենի ջան. Ապրես դուք հրաշք էք…..Չէէէէ ամեն ինչ դեռ կորած չի….ամենքիս անանձնական երջանկություն
@jannaabazyan4031
@jannaabazyan4031 Жыл бұрын
Ինչքան լավն եք Դուք։❤❤❤Իսկական հայրենասեր հայուհիներ❤❤❤
@anaitmuradian5950
@anaitmuradian5950 Жыл бұрын
Как приятно смотреть на умных, развитых людей. Спасибо Вам, Назени ❤️Смотрю из Глендейла. Скучаю по своей Родине, по родному Еревану 😢
@arevsahradyan9629
@arevsahradyan9629 Жыл бұрын
Քանի դեռ մեր ազգի մեջ կան նման մտածող, մտահոգ և բանիմաց մարդիկ, մեր ազգը երբեք չի ընկրկելու։ Մարջան Դուք հիասքանչ մարդ եք, հարցազրույցի ողջ ընթացքում Ձեզ հետ ապրեցի Ձեր էմոցիաներն ու մտահոգությունները։ Մեր չքնաղ Նազենի, Ձեզ շնորհակալություն, որ մեզ հնարավորություն եք տալիս մեր տաղանդաշատ աստղերին այս կողմից ճանաչելու, Դուք ուղղակի հրաշք եք։ Շնորհակալ եմ երկուսիդ էլ այս ապրումների համար։
@maneesayan
@maneesayan Жыл бұрын
Ես հոգով ձեզ հետ էի,անչափ շնորհակալ եմ ձեզ,հայուհինե'րս
@user-ow5fg2jp1i
@user-ow5fg2jp1i Жыл бұрын
Շատ հաճելի եք ու խիստ կանացի , զրույցն էլ հաճելի , շնորհակալություն Ձեզ , երկրին խաղաղություն , մեր զինվորներին անփորձանք ծառայություն
@gn5429
@gn5429 Жыл бұрын
Սիրելիներս, շատ հաճելի էր ձեզ լսելը։Շատ են էմոցիաներս։ Ես մեկնաբանություններ չեմ գրում, բայց չկարողացա անտարբեր մնալ։ Մարջան ջան ձեզ շատ ենք սիրում։ Մի քանի տարի է, ինչ ապրում եմ Գերմանիայում, բայց հայրենիքիս հետ կապված յուրաքանչյուր բան շատ ծանր եմ տանում։ Երբեմն վիրավորվում եմ տեսնելով մարդկանց, որոնք գտնվում են Հայաստանում,բայց շատ թեթև են նայում այդ հարցերին(ի ուրախություն քչերն են այդպիսին)։ Մեր դեպքում դրսում ապրողներիս մոտ գումարվում է նաև կարոտը և գալիս է մի սարսափելի զգացողություն։
@user-tk3lr3sw6z
@user-tk3lr3sw6z Жыл бұрын
Մարդ հաճույք է ստանում լսելով Ձեր գրագետ ու բազմիմաստ զրույցը ❤❤ Սիրելի Մարջանը շատ խորն է ու բարի , բայց իսկապես Տիկին Տամարա կերպարով ենք ճանաչում Ձեզ😅💗
@anushvoskanyan9328
@anushvoskanyan9328 Жыл бұрын
Մի տեսակ ավելի ես հայանում էս անծայրածիր անապատ օտարության մեջ ժամանակ առ ժամանակ օազիսի պես հայությունդ մեջդ նորոգող այս զրույցներով… Սիրում եմ Ձեզ, երկուսիդ էլ❤❤.առանձնահատուկ հմայքով եք օժտված!! Շնորհակալ եմ զրույցի համար❤❤ … Իսպանիայից
@shakekh839
@shakekh839 Жыл бұрын
Մարջան ջան շատ կանացի եք, հաճելի, գեղեցիկ, հայրենասեր և տաղանդավոր… շնորհակալ եմ Ձեզ շատ❤ Հրաշալի հաղորդում էր… հաճելի էր հաճաչել Ձեր հոգին… ամենաբարին Ձեզ❤
@dav444
@dav444 Жыл бұрын
Շնորհակալություն Նազենի Հովհաննիսյան❤
@siranushstepanyan4236
@siranushstepanyan4236 Жыл бұрын
Նազենի ջան շատ հաճելի է ձեր մասնակցությամբ ցանկացած հաղորդում։Շատ եմ ափսոսում որ այլևս չկա "Ամենախելացին"։
@Anahit74
@Anahit74 Жыл бұрын
Մարջան ջան, հիացած եմ ձեզնով և տարօրինակ նմանություն տեսա ձեր և իմ միջև ,նախ դառնալ խաղաղություն աղավնի ,ապագայում վռնդել որոշ մարդկանց և պարզել ,որ եղել եմ հայրենասեր և իմ եկեղեցու "խղճուկ" պատերը չեմ փոխի օտարի գանձերի հետ։
@gyumri-moscow8969
@gyumri-moscow8969 Жыл бұрын
Հարգելիս, հայոց եկեղեցու պատերը ամենևին խղճուկ չեն։ Դրանք որքան հնամենի, նույնքան ամուր են, քանզի կառուցվել են հայի ձեռքով, ազգի հավերժության հույսով, Աստվածային գոյության հավատով, կյանքի սիրով։ Հայոց եկեղեցին հզոր է։
@Anahit74
@Anahit74 Жыл бұрын
@@gyumri-moscow8969Ուրախ եմ ,որ դուք ևս նույն կարծիքին եք։ Ինձ եք՞ ասում,ով Հայ Եկեղեցու զինվորն է դարձել և մարդկանց բերում է մեր Եկեղեցի։Ես ուզեցի ասել, որ նույնիսկ ամենաշքեղ օտար Եկեղեցին չեմ փոխի իմ պարզ և հարազատ Եկեղեցու , Հայրենիքի հետ ։ Ես ունենալով հնարավորություն, չեմ լքում երկիրս ։Եկեղեցին իմ տունն է ,ինձ քարկոծում են ,որ այսքան մնում եմ Եկեղեցում ,որի համար Փառք Ամենակալին։Հումորով ինձ Տեր Մայր ու Հայր են ասում ։🙂Իմ օրը սկսվում Է Նարեկով և Աստվածաշնչով։Ես մարդկանց ցույց եմ տալիս մեր Եկեղեցու հզորությունը ։Մականունս "աղանդավոր " է ,քանի որ դրանց դարձի է բերում 🙂Պահքս ազգիս դարձի համար է ,ոչ թե ինձ համար։ Գյումրի տանելիս մարդկանց Սուրբ Նշանի և Յոթ Վերքի նմանությունը և տարբերությունն եմ պատմում։🙂
@user-tn3qk7ne7e
@user-tn3qk7ne7e Жыл бұрын
Մարջան ,Նազենի ջան ձեզ այնքան անկարագրելի հաճույքով դիտեցի ու շատ բաներ... սովորեցի։ Շատ շնորհակալ եմ։ Մարջան մի բան ասեմ ելի ես 16 տարի է ապրում եմ Գերմանիայում ու ես իմ եսի հետ միշտ կռվում եմ որ իմ մյուս եսն ինձ աստիճանաբար մարում է։ ❤ Ամենա լավն ու բարին ձեզ։ Ձեզ 2իտ շատ սիրում եմ Ինձ կասեք թե ինչպես կարող եմ Գարուն ա ֆիլմն դիտեմ ։ Նախապես շնորհակալություն։
@glglng28
@glglng28 Жыл бұрын
Գերագույն հաճույք է լսել կիրթ, գրագետ մարդու խոսքը, կարոտ ենք մնացել
100😭🎉 #thankyou
00:28
はじめしゃちょー(hajime)
Рет қаралды 40 МЛН
NO NO NO YES! (50 MLN SUBSCRIBERS CHALLENGE!) #shorts
00:26
PANDA BOI
Рет қаралды 102 МЛН
Կերպարից դուրս. Սոֆի Դևոյան
32:36
Armenian Public TV
Рет қаралды 64 М.
Կերպարից դուրս. Հասմիկ Պապյան
31:48
Armenian Public TV
Рет қаралды 12 М.
Կերպարից դուրս. Դավիթ Հակոբյան
33:22
Armenian Public TV
Рет қаралды 20 М.
Կերպարից դուրս. Նարինե Գրիգորյան
34:29
Armenian Public TV
Рет қаралды 17 М.