Рет қаралды 12,594
«Կարմիր ծաղիկ մը գարունի»: Խոսք՝ Միսաք Մեծարենցի, երաժշտություն՝ Ռոբերտ Ամիրխանյանի: երգում են Սեդա Ամիր-Կարայանը և Գուրգեն Բավեյանը:
"Karmir tsaghik my garouni" (The red flower of spring). Lyrics by Misaq Metsarents, music by Robert Amirkhanyan. Singing Seda Amir-Karayan and Gurgen Baveyan.
Երգի խոսքերը՝
Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մը ինծի նվիրեցիր.
Ըզգացի թե տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր:
Խանդաղատանք մը հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝
Դողաց սիրո սարսուռն անցավ՝
Ու թովանքը համբույրին հուր:
Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
Ու մետաքսե ուղի մը զիս
Սեր-Ծաղիկին տարավ ածուն:
Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,
Հըմայքներու հույլովն անցավ,
Եվ ուրվական մը կասկածի
Անոր մոտեն երբեք չանցավ: