Էկո-գյուղում մենք անհող հավաքարարներ ենք. Վարդենուտը դեմ է բիզնես նախագծին

  Рет қаралды 2,731

Epress. am

Epress. am

20 күн бұрын

Արագած լեռան լանջին էկոգյուղ, լեռնադահուկային համալիր և ջրամբար կառուցելու համար Վարդենուտ գյուղի 4400 հա հողերը պետք է վաճառվեն «ՌԻԴ» ընկերությանը։ Սա որոշել է Կառավարությունը 2023 թվականի սեպտեմբերին՝ ներդրումային ծրագրի շահը գերակա համարելով գյուղացի սեփականատերերի շահերի հանդեպ։
Գյուղի բնակիչները, սակայն, համաձայն չեն «ՌԻԴ»-ի առաջարկած ծիծաղելի էժան գնին. հողի մեկ քառակուսի մետրը ընկերությունը 300 դրամ է գնահատել։ Վարդենուտցիները պնդում են, որ սարի լանջի հողն ամենաբերրին է, դա իրենց հիմնական եկամտի աղբյուրն է, և այդտեղով է անցնում խմելու և ոռոգման ջրի մագիստրալը։ Գյուղացիները պահանջում են համաչափ փոխհատուցում և երաշխիքներ, որ ջրի խողովակը չի վնասվի։
«ՌԻԴ»-ը գյուղացիների բողոքներից հետո հայտարարություն է տարածել՝ գինը բարձրացնելու պահանջը համարելով «ապօրինի հարստանալու» փորձ և «շանտաժ» այն դեպքում, երբ հողամասերը «Խորհրդային Միության փլուզումից հետո բաժանվել են անվճար»։
Ըստ գյուղապետի այդ շրջանում սեփական հող ունի մոտ 200 մարդ։
Գնի շուրջ բողոքներից հետո Վարդենուտ է եկել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Վարդենուտցի Հրանտ Գյուրջյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ Պապոյանը հորդորել է գյուղացիներին ընկերության հետ բանակցել և գալ ընդհանուր հայտարարի։
«Եթե դու նախարար ես՝ իրավունքի մարդ, չես կարողանում ընկերությանը ստիպել ինձ ադեկվատ գին տալ, ես ո՞նց ստիպեմ», - հավելել է վարդենուտցի Խաչիկ Իսրայելյանը։
«ՌԻԴ»-ը բանակցությունների չի գնում և անհատական դատական հայցեր է ներկայացրել բոլոր սեփականատերերի դեմ, որոնք հրաժարվում են հողը վաճառել։
«Ես եմ շանատաժ անում, թե «ՌԻԴ»-ը՝ մեզ դատի տալով։ Ես պիտի անկախ գնահատող գտնեմ, վճարեմ նրան, գտնեմ փաստաբան, իրավաբան, այդ ամենի համար վճարեմ մոտ 400 հազար դրամ ու դեռ պարզ չի՝ դատարանում կշահեմ, թե ոչ», - Epress.am-ին ասել է գյուղի բնակիչ Խաչիկ Ավետիսյանը։
Գյուղացիները, ըստ նրա, պատրաստվում են նորից բողոքի ակցիաներ անել՝ փակելով Վանաձոր-Երևան ճանապարհը․
«Թող կառուցեն լեռնադահուկային կենտրոնը՝ սարի վրա, բայց գյուղի հողերը վերցնելու ու վրան էկո-գյուղ կառուցելու իմաստը ո՞րն է։ Եթե ուզում են, թող տրակտոր առնեն, մեզ օգնեն տեխնիկայով և գիտելիքով։ Մեզ առաջարկում են 300 դոլար աշխատավարձ։ Ինչո՞ւ ես իմ հողի վրա աշխատեմ որպես վարձու աշխատող։ Հյուրատներում մեզ գործի չեն վերցնի, դրան ես չեմ հավատում։ Մաքսիմում հավաքարարի գործ առաջարկեն․․․»,- ասում է Խաչիկ Ավետիսյանը։
Գյուղապետարանի պատերին փակցված են «էկո-գյուղի» մոդելավորված նկարները միայն, հստակ աշխատանքային պլան ու ժամանակացույց չկա։ Ինչն էլ առիթ է տալիս լեգենդների տարածմանը, թե ռուսաստանաբնակ Ռուբեն Գրիգորյանին պատկանող «ՌԻԴ» ընկերությունն իրականում չի պատրաստվում կառուցապատում անել. այն գերակա շահից օգտվելով գնում է հողը՝ վերավաճառելու նպատակով։
«ՌԻԴ» ընկերությունից Epress.am-ին հրաժարվեցին հարցազրույց տալ։ Խոստացան, որ մեդիայի համար առաջիկայում կարվի ծրագրի պրեզենտացիա։

Пікірлер: 3
@B-e-a-r
@B-e-a-r 19 күн бұрын
Ձեզ էին մոռացել հարցնեին, թե ինչ պիտի ներդնողը անի: Դուք կառուցեիք:
@v5271n
@v5271n 19 күн бұрын
Չէ, ձեզ էին մոռացել հարցնել, ինչ գյուղացին պիտի իր հողի հետ անի։
@lalaharutunyan8857
@lalaharutunyan8857 15 күн бұрын
Николи апаган ваелек
Vivaan  Tanya once again pranked Papa 🤣😇🤣
00:10
seema lamba
Рет қаралды 27 МЛН
I’m just a kid 🥹🥰 LeoNata family #shorts
00:12
LeoNata Family
Рет қаралды 19 МЛН
Alat Seru Penolong untuk Mimpi Indah Bayi!
00:31
Let's GLOW! Indonesian
Рет қаралды 12 МЛН
Must-have gadget for every toilet! 🤩 #gadget
00:27
GiGaZoom
Рет қаралды 11 МЛН
Գայ գյուղի ռեհանի ջերմոցը
6:24
ShoghakatTVcompany
Рет қаралды 34 М.
Լքված գյուղի վերջին բնակիչները
6:03
Ankyun gumarats 3
Рет қаралды 164 М.
Հայկական ծիրանե երազանքը
7:38
Acba Bank OJSC
Рет қаралды 39 М.
Փռան Հացի Համն ՈՒ Հոտը  Շամշադինում  Выпечённый Хлеб в Армянском Очаге
30:21
ՇԱՄՇԱԴԻՆԻ ՀԱՄԸ ШАМШАДИН SHAMSHADINI HAM
Рет қаралды 375 М.
Կով պահելը խելքի հարց ա.  Վիգենի դրախտը
7:01
Ankyun gumarats 3
Рет қаралды 411 М.
Vivaan  Tanya once again pranked Papa 🤣😇🤣
00:10
seema lamba
Рет қаралды 27 МЛН