Կոմիտաս - «Տէր, ողորմեա՜»

  Рет қаралды 625

Margarita Khachatryan

Margarita Khachatryan

6 ай бұрын

Խաչվերացի տոնը Հայ Առաքելական Եկեղեցու 5 տաղավար տոներից վերջինն է։
Այս տեսանյութում հնչում է Կոմիտասի «Տէր, ողորմեա՜» -ն:
Կատարում է Աբովյանի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու երգչախումբը:
Խմբավար՝ Լուսինե Քոչինյան:
Երգեհոնահար՝ Մարգարիտ Խաչատրյան:
Պատարագը հեռարձակվել է ուղիղ եթեր «Կենտրոն» հեռուստաալիքով (17.09.2023):
Վիքիպեդիա - Խաչվերաց, քրիստոնեական տոն, որը տոնվում է Հայ Առաքելական Եկեղեցու, Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչվերացի տոնը սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը։ Խաչվերացը տաղավար հինգերորդ և վերջին տոնն է։
Խորհուրդը
Խաչվերացը տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։
Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի։ Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»։
Պատմություն
Խաչի գերեվարումը
614 թ. Պարսկաստանի Խոսրով Բ Փարվեզ թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում։ Որպես անարգանք քրիստոնյաներին՝ Սուրբ Հարության տաճարից գերեվարվում և Պարսկաստան է տարվում նաև խաչափայտը։ Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում և դառնում քրիստոնյա։ Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի։
Խաչի վերադարձը Երուսաղեմ
628 թ. Բյուզանդիայի Հերակլիոս կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Ս. Խաչը և այն վերադարձնում նախկին վայրը։ Որպես պատմական վկայություն՝ նշենք, որ հայ ժողովուրդն անմասն չէ խաչի ազատագրման գործից։ Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը՝ Մժեժ Գնունու գլխավորությամբ։
Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ՝ Փոքր Ասիայի վրայով, ու բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանով։ Թափորն անցնում է Կարին (Էրզրում) քաղաքով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում, ուր խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, կառուցվում է Խաչավանքի եկեղեցին։ Կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ.Պոլսում պահելուց հետո անձամբ, կառքի մեջ ծնկած, այն ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում և իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով՝ բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում՝ ի տես բոլոր քրիստոնյաների։ Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվեց և սկսվեց մեծ հանդիսավորությամբ տոնվել խաչի բարձրացման հիշատակը՝ Խաչվերացը։
Խաչվերացի տոնման կարգը Հայ Առաքելական Եկեղեցում
Գիշերը կատարվում է հսկում, Սրբությունը դնում են սուրբ Սեղանին։ Քահանաները զգեստավորված գալիս են ատյան և երգում «Որ զանարատ բազուկս Քո» շարականը։ Օրվա երեքսրբյանն է. «Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ, որ խաչեցար վասն մեր, ողորմեա՛ մեզ»։ Ապա Խաչով և Ավետարանով թափոր են կազմում։

Пікірлер: 4
@argishtimkrtchyan9688
@argishtimkrtchyan9688 6 ай бұрын
Հրաշալի
@margaritakhachatryan5836
@margaritakhachatryan5836 6 ай бұрын
Անչափ շնորհակալ ենք։
@gohar4986
@gohar4986 3 ай бұрын
Աստված օրհնի ձեզ
@margaritakhachatryan5836
@margaritakhachatryan5836 3 ай бұрын
Ամեն։ Աստված Ձեզ էլ օրհնի ու պահպանի։
Տէր ողորմեա. Հայր Աղան Երնջակյան
6:01
Հայր Աղան Երնջակյան
Рет қаралды 2,6 МЛН
Էջ Միածինն ի հօրէ, Հրաշափառ Աստուած
2:56
Margarita Khachatryan
Рет қаралды 578
How Many Balloons Does It Take To Fly?
00:18
MrBeast
Рет қаралды 69 МЛН
Became invisible for one day!  #funny #wednesday #memes
00:25
Watch Me
Рет қаралды 56 МЛН
아이스크림으로 체감되는 요즘 물가
00:16
진영민yeongmin
Рет қаралды 55 МЛН
Каха и суп
00:39
К-Media
Рет қаралды 4,8 МЛН
Տեր ողորմեա
6:19
N2A6N0E7
Рет қаралды 260 М.
ՍՈՒՐԲ  ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ԲՈՒԺԻՉ  ԱՂՈԹՔՆԵՐԸ
53:45
Armenian Church in Moscow
Рет қаралды 433 М.
Անահիտ Ամյան և Լյուդվիգ Պետրոսյան - Քո Զոհը  | Կյանքի խոսք եկեղեցի |
5:47
Կյանքի Խոսք Եկեղեցի Փառաբանություն
Рет қаралды 109 М.
How Many Balloons Does It Take To Fly?
00:18
MrBeast
Рет қаралды 69 МЛН