Рет қаралды 114,788
62-ամյա Լիդա Հովհաննիսյանը Ծակքար գյուղի ընդարձակ սեփական տանը միայնակ է ապրում: Թեև ունի ամուսին և երկու որդի, սակայն նրանք տարվա
մեծ մասը Ռուսաստանում են՝ արտագնա աշխատանքի: Ամուսինը՝ Սամվելը, տանից բացակայում է արդեն 36 տարի: Եղել են տարիներ, որ ընդհանրապես Հայաստան չի վերադարձել: Հեռավորությունն ու ժամանակն իրենց անդառնալի հետքն են թողել ամուսինների հարաբերությունների վրա, եւ այսօր տիկին Լիդան ամուսնուն այլեւս չի սպասում: