Ինչքան հւզիչ ներթափանծող ձայն! Ոչ ոգ չւնի այդպիսի զրնգւն տեմբր....Միակն էր....
@karinesokratian51405 жыл бұрын
ԳԱՐՈՒՆ Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել, Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին. - Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել, Ուզում եմ անուշ փայփայել մեկին։ Այնպե՛ս գգվող է երեկոն անափ, Ծաղիկներն այնպես նազով են փակվում. - Շուրջըս վառված է մի անուշ տագնապ, Մի նոր հուզում է սիրտըս մրրկում... Անտես զանգերի կարկաչն եմ լսում, Ւմ բացված սրտում հնչում է մի երգ. -Կարծես թե մեկը ինձ է երազում, Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք... Վահան Տերյան 1908