Երնեկ թե այս Նոր Տարին Lyrics - Rafayel Patkanyan Arrangement - Mavr Mkrtchyan Mix - Harmony Records Armenia ( Razmik Baghdasaryan & Artak Zeynalyan)
Пікірлер: 13
@sipanhakobyan17022 жыл бұрын
Երնեկ, թե այս Նոր Տարին, Վերջ տար հայու ցավերին, Չարը կորչեր ու բարին, Բուն դներ մեր սրտերին։ Երնեկ, թե այս Նոր Տարին, Ազատ շնչեր Հայաստան, Եվ շուրջ Մասիս մեր սարին, Փայլեին արտ, անդաստան։ Երնեկ, թե այս Նոր Տարին, Ոտքի կանգներ Հայաստան, Եւ կիսաքանդ մեր Կարին, Լիներ քաղաք մեր Ոստան։ Երնեկ, թե այս Նոր Տարին, Հայ սրտի մեջ ուժ հոսեր, Ապավինած յուր սրին, Հայը երբեք չսարսեր։ Երնեկ, թե այս Նոր Տարին, Հայ ազգ ի մի գումարվեր, Ի գլուխ Կարնո հայ ամրին Հայու դրոշակ ծածաներ։ Հայե՛ր երբեք չերկմտենք, Կկատարվի այդ ամեն, Եթե իսպառ մենք հանենք Փոքրոգություն մեր սրտեն։