Մեր մեծերը - Միքայել Նալբանդյան

  Рет қаралды 13,533

Samvel

Samvel

10 жыл бұрын

Միքայել Նալբանդյան (1829 թ. նոյեմբերի 14 - 1866 թ. մարտի 31) հայ գրող և բանաստեղծ։ Նալբանդյանը Հայաստանի Հանրապետության ազգային հիմնի բառերի հեղինակն է։
Միքայել Նալբանդյանը 1837-45 թթ-ին սովորել է Նոր Նախիջևանում` ճանաչված մանկավարժ Գաբրիել Պատկանյանի դպրոցում: 1848-53 թթ-ին աշխատել է Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդարանում (Քիշնև) որպես քարտուղար, 1853 թ-ին մեկնել է Մոսկվա: Նույն թվականին Սանկտ Պետերբուրգի համալսարանում քննություններ է հանձնել և ստացել հայոց լեզվի ուսուցչի վկայական, ապա Մոսկվայի Լազարյան ճեմարանում աշխատել է որպես հայոց լեզվի ուսուցիչ: 1854--58 թթ-ին եղել է ազատ ունկնդիր Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում: 1860 թ-ին Սանկտ Պետերբուրգի համալսարանում ստացել է արևելյան բանասիրության թեկնածուի գիտական աստիճան:
1858 թ-ից Նալբանդյանը Ստեփանոս Նազարյանի հետ Մոսկվայում հրատարակել է «Հյուսիսափայլ» ամսագիրը, որտեղ տպագրվել են նրա հրապարակախոսական, քննադատական հոդվածները, վեպերը, գրական լեզվին և այլ հարցերի նվիրված աշխատությունները:
Նալբանդյանը 1860 թ-ին մեկնել է Հնդկաստան՝ հնդկահայ վաճառական Մասեհ Բաբաջանի՝ Նոր Նախիջևանի համայնքին կտակած ժառանգությունն ստանալու նպատակով: Ուղևորության ընթացքում եղել է Վրաստանում, Հայաստանում և Թուրքիայում, հանդիպել է հայ մշակույթի մի շարք գործիչների, Իտալիայում՝ գարիբալդիականների, Լոնդոնում՝ ռուս վտարանդի հեղափոխականների (Ալեքսանդր Գերցեն, Նիկոլայ Օգարյով, Միխայիլ Բակունին) հետ: Նրա նպատակը համաեվրոպական ազատագրական շարժման մեջ նաև հայ ժողովրդի ազատագրության հարցն ընդգրկելն էր: Այս տեսակետից Նալբանդյանն առավել կարևորել է ազգերի ազատագրական պայքարը ցարական Ռուսաստանում՝ համոզված, որ կայսրության փլուզումն ազատագրություն կբերի բազմաթիվ ազգերի, այդ թվում՝ հայերին:
1862 թ-ին Նալբանդյանը վերադարձել է ուղևորությունից, մասնակցել «Զեմլյա ի վոլյա» կազմակերպության ընդհատակյա գործունեությանը, ձերբակալվել է` Լոնդոնում ռուս հեղափոխականների հետ համագործակցելու մեղադրանքով և բանտարկվել Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցում: 1865 թ-ին, արդեն թոքախտով հիվանդ, աքսորվել է Սարատովի նահանգի Կամիշին քաղաքը, որտեղ էլ մահացել է:

Пікірлер: 12
@zaramargret6712
@zaramargret6712 11 ай бұрын
Խոնարհումս և հավերժ հիշատակ Մ Նալբանդյանին🙏🙏🙏♾️♾️♾️💐💐💐 Ոչ մի երկիր մեր կարիքը չունի և մինչև հիմա ոչինչ չի փոխվել, այո մենք մեր հույսը մեզ վրա պետք է դնենք🇦🇲❤️🇦🇲♾️♾️♾️
@WagArch10258
@WagArch10258 6 ай бұрын
Наш гений..!👏Վաղարչ: ❤
@WagArch10258
@WagArch10258 6 ай бұрын
❤👏🌊👉☠🐑
@zaramargret6712
@zaramargret6712 11 ай бұрын
,,Ով ժամանակից առաջ է ընկնում, դրա համար էլ չեն ներում նրանց,, ահա ինչպիսին են մեր մեջի նախանձ ու չարամիտ ,,հայերը,, բոլոր ժամանակներում
@IbnAlBassam
@IbnAlBassam 9 жыл бұрын
13:40 Միքայել Նալբանդյան " Akhachum em ekhbayr, chmoranal indz ays otarutyan mej, chmoranal, vor es ays bolore kashum em azgi hamar..." Armenian great patriot and freedom fighter who was care about Armenian nation until his death
@harutniazyan6209
@harutniazyan6209 4 жыл бұрын
30:06
@edgarsargsian2001
@edgarsargsian2001 2 жыл бұрын
Իսկ գիտեք որ նա մասոն է եղել? Եթե այո տվեք նյութեր խնդրեմ🙏🏻
@nigeronipeperoni929
@nigeronipeperoni929 2 жыл бұрын
Masona exel?
@edgarsargsian2001
@edgarsargsian2001 2 жыл бұрын
@@nigeronipeperoni929 այո
@nigeronipeperoni929
@nigeronipeperoni929 2 жыл бұрын
@@edgarsargsian2001 apacuyc
@WagArch10258
@WagArch10258 6 ай бұрын
​@@edgarsargsian2001Иди в лужу, откуда произошел по своей легенде, туречина.
@arine9389
@arine9389 5 ай бұрын
Դա տականք ռսի տարածած քարոզնա։ Ինքն իրա բռնապետների հետ ողջ աշխարհը խառնեց իրար, համաշխարհային տեռորիզմի և կեղծիքների հովանավորնա ու իրա արածները գցումա բոլորի վրա, ճիշտ իրա վիժվածք ճտի, ալիևի պես
Մեր մեծերը - Սահակ Ա Պարթև
36:15
Samvel
Рет қаралды 9 М.
Մեր մեծերը - Վիլյամ Սարոյան
20:25
Samvel
Рет қаралды 10 М.
Wait for the last one! 👀
00:28
Josh Horton
Рет қаралды 156 МЛН
HOW DID HE WIN? 😱
00:33
Topper Guild
Рет қаралды 39 МЛН
Միքայել Նալբանդյան. ազատություն կերտողը
24:03
Մեր Պատմությունը
Рет қаралды 334
ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ - ՀԱՅԱԴԱՐԱՆ - Թատրոն 32
23:20
32 ԹԱՏՐՈՆ Theatre 32
Рет қаралды 6 М.
Մեր մեծերը - Իսրայել Օրի
38:52
Samvel
Рет қаралды 9 М.
Մեր մեծերը - Ղևոնդ Ալիշան
29:57
Samvel
Рет қаралды 10 М.
Wait for the last one! 👀
00:28
Josh Horton
Рет қаралды 156 МЛН