Մեր մեծերը - Մուշեղ Գալշոյան

  Рет қаралды 9,190

Samvel

Samvel

10 жыл бұрын

Մուշեղ Գալշոյան (Մուշեղ Մանուկյան, 1933 - 1980), հայ արձակագիր, լրագրող, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր: Գրական անուն է դարձրել տոհմական Գալշոյան ազգանունը:
Գալշոյանը ծնվել է ու մեծացել Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։
Սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, աշխատել մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։ «Ավանգարդ» թերթում և «Գարուն» ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, գրեց իր առաջին վիպակը՝ «Ձորի Միրոն», որը նրան բերեց հասուն գրողի համարում։ Ձորի Միրոն սասունցի փախստական է, ով կորցրել է ընտանիքը, բոլորի հետ հասել Թալին և տուն կառուցել։ Բայց նրա կառուցած տունը նայում է գյուղի հակառակ կողմը։ Միրոն խռոված է աշխարհից այն ամենի համար, որ կատարվեց իրենց հետ։ Աշխարհը չուզեց նրանց պաշտպանել, իսկ իրենք չկարողացան պաշտպանվել։ Եվ արժանապատվություն ունեցող, նահապետական բարձր ավանդույթներով դաստիարակված մարդն այլևս չի ներում իրեն և ուրիշներին իրենց հետ պատահածի համար։ Փախստականի կերպարի այսպիսի մեկնաբանությունը նորություն էր մեր արձակում։
Գալշոյանը լավ պատմող էր, հետպատերազմյան հայ արձակի լավագույն պատմողներից մեկը։ Սուր դիտողականությամբ, չափի նուրբ զգացումով, նա պատմում էր իր հերոսների մասին, առանց պաթոսի, առանց մանրամասն նկարագրությունների, բայց ստեղծում էր գունեղ, տեսանելի կերպարներ։ Նրա պատմվածքները կարդացողներն անմիջապես պատկերացնում էին այդ համառ, «կող ունեցող» գեղջուկներին, որոնք, օրինակ, կարող էին «հերսոտել» ու քանդել նոր խփված փայտե հատակը, որովհետև սովոր էին ապրել հողի հետ անընդհատ ու անմիջական շփման մեջ, իսկ տախտակը կտրում էր նրանց հողից։ Մեկ ուրիշը կարող էր գիշերվա կեսին, քեֆից հետո, հետ գնալ հրավիրողի տունը և իր կենացը, որ ասել էր գինովցած վիճակում, ետ առնել, որովհետև մարդը արժանի չէր այդ կենացին։ Եվ այլն։ Բոլորն իրենց մեջ պահել են սասունցիական այս գծերը, որոնք փոխված, բնականությունից հեռացած աշխարհում նաև ծիծաղելի ու անտեղի են թվում։ Բայց նրա հերոսներին այդ չի շփոթեցնում։ Նրանք երբեք ծնկի չեն գալիս։ Իրենց կյանքի ցանկացած պահին նրաք կարող են ընդվզել կյանքի ու նրա այն օրենքների դեմ, որոնք աղավաղում են մարդու կյանքն ու կերպարը։
Մուշեղ Գալշոյանը մահացավ 1980-ին, Կաթնաղբյուր գյուղում, հրացանի պատահական կրակոցից, հայրենի դաշտում։ Այդ կրակոցը շատ նման էր այն կրակոցին, որից սպանվեց իր հերոսներից մեկը՝ հովիվ Առաքելը։ Ինչպես Առաքելին, այնպես էլ Գալշոյանին հանգիստ չէր տալիս ֆիդայիների՝ իր այնքան սիրած ազատամարտիկների հիշատակը, և հրացանի այդ պատահական կրակոցների մեջ անպայման կյանքն ինքը խորհրդանշական իմաստ է դնում՝ ընդգծելով Գալշոյանի ու հերոսի հավատարմությունը, կապը ֆիդայական ավանդներին։

Пікірлер: 3
@mehriharutyunyan2010
@mehriharutyunyan2010 3 ай бұрын
👍😪😪
@mariamkaragulyan6037
@mariamkaragulyan6037 Жыл бұрын
😢😢😢😢😢😢😢😢😢😢
@anahitgrigoryan5205
@anahitgrigoryan5205 Жыл бұрын
Արքա
Մեր մեծերը - Կոստան Զարյան
36:19
Samvel
Рет қаралды 7 М.
A teacher captured the cutest moment at the nursery #shorts
00:33
Fabiosa Stories
Рет қаралды 44 МЛН
Summer shower by Secret Vlog
00:17
Secret Vlog
Рет қаралды 12 МЛН
Эффект Карбонаро и нестандартная коробка
01:00
История одного вокалиста
Рет қаралды 10 МЛН
What it feels like cleaning up after a toddler.
00:40
Daniel LaBelle
Рет қаралды 82 МЛН
Մուշեղ Գալշոյան
0:45
Hayk Harutyunyan
Рет қаралды 555
Մեր մեծերը - Իսրայել Օրի
38:52
Samvel
Рет қаралды 9 М.
Մուշեղ Գալշոյան Մամփրե արքան
34:23
Arsen Vardanyan
Рет қаралды 463
ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆ
20:41
Ara Nakhshkaryan
Рет қаралды 6 М.
«Մեր Մեծերը» - Գառզու (Գառնիկ Զուլումյան)
17:08
Ministry Of Diaspora Armenia
Рет қаралды 1 М.
Հրանտ Մաթևոսյան. աշխարհի մերկացած նյարդը
39:55
24.11.14 / Հայադարան - Մուշեղ Իշխան
21:18
Հանրային հեռուստաընկերություն / Արխիվ
Рет қаралды 4,8 М.
ՄԵՐ ՄԵԾԵՐԸ. ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆ
49:10
Artsakh Public TV
Рет қаралды 8 М.
Մուշեղ Գալշոյան
49:46
Taron Ghaplanyan
Рет қаралды 342
A teacher captured the cutest moment at the nursery #shorts
00:33
Fabiosa Stories
Рет қаралды 44 МЛН