Рет қаралды 381,280
Մատչելի գին, հուսալիություն, դիմացկունություն, երկարակեցություն. հումքը՝ միջազգային շուկայում բավական թանկարժեք՝ կարբոնի մանրաթել, խոսքը Վանաձորում արտադրվող կոմպոզիտային բալոնների մասին է: Այն հիմնել է "Ռադ Սանե Ատտի" միջազգային ընկերության կողմից ստեղծված ռուս-իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ընկերությունը: Վանաձորում բալոնների արտադրության ընթացքին հետևել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանին մեկ այլ նորամուծություն էլ են ներկայացրել՝ հայ-իրանական համատեղ արտադրության "Սայնա Արմենիա" մակնիշի մեքենան: