No video

Ուկրաինայի հետ պատերազմում ավելի շատ ռուսաստանցի գեներալ է զոհվել, քան Աֆղանստանում՝ 1 տասնամյակում

  Рет қаралды 5,589

Ամերիկայի Ձայն

Ամերիկայի Ձայն

8 ай бұрын

Փորձագետները խոսում են ռուսական բանակի բարձր հրամկազմում տեղ գտած կորուստների մասին
Վերջերս Ռուսաստանը պաշտոնապես հաստատեց Ուկրաինայում 14-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Զավադսկու մահը, ով նախկինում ղեկավարում էր Կանտեմիրյան գվարդիական տանկային դիվիզիան։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ հղում կատարելով Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևի «Telegram»-յան ալիքում տեղ գտած հաղորդագրությանը։
Ըստ տեղեկությունների, Զավադսկին զոհվել է ականի պայթյունից։ Մահվան վայրի և հանգամանքների մասին տեղեկությունները տարբեր են։
Զավադսկին դարձավ նման կոչումով ռուսաստանցի յոթերորդ զինվորականը, ում մահը հաստատել են ռուսական աղբյուրները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից։
Ռուսաստանի պարագայում նման կորուստներն աննախադեպ են Երկրորդ աշխարհամարտից ի վեր։ Սա ավելին է, քան Աֆղանստանում Խորհրդային Միության վարած պատերազմի 10 տարիներին էր։
Հիշենք, ընդամենը մեկ ամերիկացի գեներալ է զոհվել Իրաքի և Աֆղանստանի պատերազմների ժամանակ, ինը՝ Վիետնամում։
Ուկրաինայում զոհված ռուսաստանյան բարձրաստիճան զինվորականների ցուցակը առաջնորդում է գեներալ-մայոր Անդրեյ Սուխովեցկին։ 41-րդ բանակի հրամանատարի տեղակալը սպանվել է Ուկրաինա ներխուժումից ընդամենը մեկ շաբաթ անց՝ 2022 թվականի փետրվարի 28-ին։
Ռուսաստան Ուկրաինա պատերազմ
«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:
www.amerikayid...
/ amerikayidzayn
/ amerikayidzayn
t.me/Amerikayi...
/ amerikayidzayn

Пікірлер: 4
@user-vj9tu8ix4j
@user-vj9tu8ix4j 8 ай бұрын
ռսին ասենք Շնորհավոր։ ! 🎇🎇🎇
@user-mx7ji2ui4f
@user-mx7ji2ui4f 8 ай бұрын
Մեռաք ռուսաստանի ցավով տառապելով էդպես էլ շարունակեք ապրել։
@MarkAbel-no4tw
@MarkAbel-no4tw 8 ай бұрын
Սա խոսում է մի բանի մասին ,որ Ռուս գեներալներն ու սպաները որպես ավանդույթ կռվում են զինորի հետ ու կողքին :
@hovik8895
@hovik8895 8 ай бұрын
Ամեչիկայի ձայնը 100% անոց ֆեյկ ալիքա
SCHOOLBOY. Последняя часть🤓
00:15
⚡️КАН АНДРЕЙ⚡️
Рет қаралды 11 МЛН
Schoolboy - Часть 2
00:12
⚡️КАН АНДРЕЙ⚡️
Рет қаралды 17 МЛН
WHO CAN RUN FASTER?
00:23
Zhong
Рет қаралды 36 МЛН