No video

Պարույր Սևակ «ՀԱՅԱՍՏԱՆ» Կարդում է Պարույր Սևակ Paruyr Sevak «HAYASTAN»

  Рет қаралды 3,321

R L

R L

Күн бұрын

ՀԱՅԱՍՏԱՆ
Իմ քաղցրանո՜ւն,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ տառապա՛ծ,
Իմ փառապա՛նծ:
Հների մեջ՝ դու ալեհեր,
Նորերի մեջ՝ նոր ու ջահել.
Դու՝ խաղողի խչմարված վազ,
Վշտերըդ՝ ջուր, ինքըդ ավազ.
Դու՝ բարդենի սաղարթաշատ,
Առուն ի վար փռված փշատ.
Դու՝ կիսավեր ամրոց ու բերդ,
Մագաղաթյա մատյանի թերթ.
Դու՝ Զվարթնոց - ավեր տաճար,
Կոմիտասյան Ծիրանի ծառ.
Դու՝ ջրաղաց խորունկ ձորում,
Դու՝ հորովել անուշ ծորուն,
Փայլ գութանի արծաթ խոփի.
Դու՝ նե՛տ, նիզա՛կ, մկո՛ւնդ կոպիտ,
Դու՝ հայրենի ծխանի ծուխ,
Դու՝ անգի՛ր վեպ, դու՝ Սասնա ծո՜ւռ...
Իմ փառապա՛նծ
Իմ տառապա՛ծ,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ քաղցրանո՜ւն:
Դու՝ մրգերի շտեմարան,
Ոսկեվազյան գինու մառան.
Դու՝ թավշե դեղձ, դու՝ փրփուր հաց,
Արտաշատյան խաղող սևաչ.
Դու՝ Սևանի վառվող կոհակ,
Երևանի սյուն ու խոյակ.
Դու՝ հանգրվան, կանչող փարոս,
Դու՝ հայկական գերբ ու դրոշ.
Խոսուն վկա կոտորածի
Ու վճիտ աչք ցամքած լացի,
Արդարության ահեղ ատյան,
Սրի պատյան,
Սիրո մատյան -
Միշտ հի՛ն ու նո՛ր իմ Հայաստան:

Пікірлер: 5
@user-lh9nx8nu3s
@user-lh9nx8nu3s 5 ай бұрын
Ամեն🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻
@AlvardHakobyan-oz4ob
@AlvardHakobyan-oz4ob Жыл бұрын
❤❤❤
@user-nt5oh9pm3q
@user-nt5oh9pm3q 9 ай бұрын
Իմ թշնամուն չեմ ցանկանում այդքան, ինչքան , Դուք եք տեսել Հայաստան:
@user-yj6mr4gx3g
@user-yj6mr4gx3g 7 ай бұрын
💖💖💖💖💖💖💖🫶🫶🫶👍🙏
@luissargesyan6131
@luissargesyan6131 Жыл бұрын
Анкркнели Мецутюн
Survive 100 Days In Nuclear Bunker, Win $500,000
32:21
MrBeast
Рет қаралды 162 МЛН
Logo Matching Challenge with Alfredo Larin Family! 👍
00:36
BigSchool
Рет қаралды 21 МЛН
Պարույր Սևակ /Պոեզիա /Կարդում է հեղինակը /1962
30:42
Paruyr Sevak. ԿԱՐԴՈՒՄ Է՝ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ:
9:24
Պարույր Սևակ. դարը և բանաստեղծը
40:47
ShoghakatTVcompany
Рет қаралды 34 М.
Հովհ. Շիրազ - Հանճարեղ խելագարը
5:22
Armen Adamyan
Рет қаралды 485 М.