Рет қаралды 20,328
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարեկցում է «Սասնա ծռեր» խմբի անդամների ընտանիքներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, թե չէր կարելի նման քայլի գնալ՝ առանց ուսումնասիրելու, թե ինչպես են իրականացնում հեղաշրջում:
«Չարժեր ոչ մի բանի չհասնելու համար գնալ նման քայլի: Դա նույնն է, թե գրպանիցդ հարյուր դոլար ընկնի, իսկ դու այլ գումար չունենաս ապրելու»,-ասաց նա:
Սոցիոլոգի խոսքով՝ առնվազն կես տարի հետո այս ամենը կմոռանանք. «Մի երկու ամիս կձգվի քննությունը, ձմռանը կլինի դատավարությունը, իսկ ձմռանը, գիտեք, հանրահավաքները թույլ են, ուստի կես տարի հետո հայ ժողովուրդը կմոռանա այս ամեն ինչի մասին»: