Рет қаралды 378,437
Իմ խաղաղ երեկոն է հիմա
Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ...
Տարիներ, տարիներ կսահեն՚
Կմեռնեն երազները բոլոր -
Քո պա՛տկերը անկեղծ կպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։
Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ -
Սև օրեր ես դեռ շա՜տ կտեսնեմ...
Անունդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ...
Lyrics:Vahan Teryan
Music:Levon Abrahamyan