Рет қаралды 22,951
Ռուս-ուկրաինական չդադարող արյունահեղության մասին: Զոհերը երկու կողմից էլ միայն ավելանում են: Այս անգամ թիրախում Ռուսաստանի Դաշնության Ռոստովի, Վորոնեժի, Վոլգոգրադի և Բելգորոդի մարզերն էին. գիշերը դրանք ենթարկվել են ուկրաինական անօդաչուների հարձակման: Ռուսաստանի Հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է որսալ անօդաչու թռչող սարքերը: Վոլգոգրադի և Աստրախանի օդանավակայանները փակ են: Սա Կիեվի պատասխանն էր ռուսական կողմի երեկվա հրթիռային հարձակմանը, երբ 20 մարդ զոհվեց, 100-ը վիրավորվեցին, Մանկական հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով էլ զոհվեց 16 մարդ: