Վարչապետը Երևանում ներկա է գտնվել կաթնամթերքի արտադրության գործարանի բացմանը

  Рет қаралды 3,646

A1plus

A1plus

25 күн бұрын

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կաթնամթերքի արտադրության ժամանակակից գործարանի բացմանը:
Վարչապետը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի ուղեկցությամբ շրջել է գործարանում, ծանոթացել ստեղծված պայմաններին և արտադրական հզորություններին: Պատասխանատուների ներկայացմամբ, գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) և «Երեմյան ֆարմի» միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ՝ ներդրումային խոշոր նախագծի շրջանակում: Ընդգծվել է, որ հուշագրով ամրագրված համագործակցության նպատակն է՝ ապահովել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգությունն ու կայուն տնտեսական զարգացումն ագրոարդյունաբերության ոլորտում։
Ներկայացվել է, որ գործարանը ներառում է 2 հեկտար արտադրական տարածք՝ 2500 քմ պահեստային հատված, 1000 քմ սառնարանային տնտեսություն, 6000 քմ կաթի արտադրության գործարան, լաբորատորիաներ և R&D կենտրոն, օրական 150 հզ. լիտր կաթի մշակման ներուժ: Գործարանը հնարավորություն է տալու բազմապատկելու արտադրական հզորությունը՝ ներկայանալ նոր արտադրատեսակներով և դրանք արտահանել միջազգային շուկաներ:
Վարչապետը շնորհավորել է գործարանի բացման առթիվ և նշել, որ միշտ խոսվում է մեր երկրում ստանդարտների ներդրման անհրաժեշտության մասին, և այս ներդրումը ստանդարտի ներդրման օրինակ է, որովհետև այն փոխում է ընկալումն արտադրական ստանդարտների մասին: Նիկոլ Փաշինյանի խոսքով, ստանդարտ սահմանել՝ նշանակում է թանկացնել ապրանքը, բայց թանկացնել ապրանքը, նշանակում է բարձրացնել դրա որակը և համոզմունք ունենալ, որ այն, ինչի վրա գրված է կաթնամթերք՝ այն իսկապես կաթնամթերք է: «Սննդի անվտանգությունը մի խնդիր է, որի հետ մենք բախվում ենք, և շատ հաճախ պատահում է, որ չենք արձանագրում պատճառահետևանքային կապը սննդի անվտանգության ոլորտում եղած խնդիրների և առողջապահության ոլորտում եղած խնդիրների ծավալի միջև, բայց այդ կապը կա, և այդ կապն ակնհայտ է»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ գործարանի կառուցման գաղափարը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության մոտ առաջացել է կորոնավիրուսի համավարակի ճգնաժամի ժամանակ և ընդգծել, որ փոփոխվող աշխարհում կարևոր է կարողանալ ադապտացվել այն փոփոխություններին, որոնք, ըստ էության, կախված չեն մարդու կամքից և կենսունակ մոտեցումն է ադապտացվել պրոցեսին և ադապտացվել ոչ թե գոյատևելու տրամաբանությամբ, այլ օգտագործել առկա դինամիկան՝ զարգացման նոր մակարդակի հասնելու համար: Վարչապետը նաև նշել է, որ խոսքը կոնկրետ ընկերության մասին է, բայց դա այն ռազմավարությունն է, որ կառավարությունը որդեգրել է և կարևոր է, որ այն դրսևորումներ ունենա ոչ միայն քաղաքական մակարդակում, այլև տնտեսական և այլ մակարդակներում:

Пікірлер: 24
@rembo8807
@rembo8807 23 күн бұрын
Դուխով Վարչապետ ջան
@user-qo3v
@user-qo3v 23 күн бұрын
КЕЦЦЦЕС ПАРОН ВАРЧАПЕТ🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲👍👍👍👍
@susannamkrtchyan9187
@susannamkrtchyan9187 23 күн бұрын
MER SIRELI NIKOL PACHINYAN❤❤❤❤❤
@sibarit9996
@sibarit9996 23 күн бұрын
молодцы
@user-xd8bi4np8f
@user-xd8bi4np8f 23 күн бұрын
ШАТ ВОХЧУНЕЛИЕ..ТА АСТВАЦ ТОХ 1000 ГОРЦАРАННЕР АРТАДРУТЮННЕР БАЦВЕН..ДЗУЛАРАННЕР НАЕВ КАРУЦЕК ...
@armenmovsisyan5372
@armenmovsisyan5372 23 күн бұрын
Mer miak u angin Varchapet. Nikol Pashinyan❤❤❤❤
@susannamkrtchyan9187
@susannamkrtchyan9187 23 күн бұрын
😘😘🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏
@susannamkrtchyan9187
@susannamkrtchyan9187 23 күн бұрын
😘💯💯💯💯💯💯💯💯💯💯💯
@susannamkrtchyan9187
@susannamkrtchyan9187 23 күн бұрын
😘❤❤❤❤💯💯💯💯💯💯
@user-pi8jd6jr9v
@user-pi8jd6jr9v 23 күн бұрын
депи араж ете чхангарен таланчинерн лав клини кецес❤
@ArevGevorgyan-bm8gu
@ArevGevorgyan-bm8gu 23 күн бұрын
Ов тниц зрквела тох болоры гнан мтнен тнеры ов кохкина кангнел вор тнериц дусен шпртел мишт ишек мер мер ероснерин😢😢😢
@user-ds4wy4qm8t
@user-ds4wy4qm8t 23 күн бұрын
Морр@ т ццацнем
@pierrevaldo4221
@pierrevaldo4221 23 күн бұрын
Rysi anyn piti chnchvi
@pierrevaldo4221
@pierrevaldo4221 23 күн бұрын
Ara xia et sarq ryseren xosym ay der lav qynem
@user-in8zo8cd9e
@user-in8zo8cd9e 23 күн бұрын
pashoxlun ov pashpanuma turqi boza
@ArevGevorgyan-bm8gu
@ArevGevorgyan-bm8gu 23 күн бұрын
Инчи имя гнацел МАРДКАНЦ тниц техий дурса Шпртела чи мтацум тох танен николакнер иранц тнерта 🙏🙏🙏👍👍👍👍👍
@rembo8807
@rembo8807 23 күн бұрын
Դիմեք ալիին, կլանին ու պուին իրանք այդ մարդկանց տնից զրկել։ Կեցցե մեր Հզոր Վարչապետը, որ էդքան մարդուն ընդունեց ու օգնեց։ Զատո ՀՀից որ միլլիոնից ավել մարդ արտագաղթացրեց կլանը պուի պատվերով , սարքեց թափառական` ոչ մեկ տուն ու օգնություն չի տալիս։ Զատո Հյուսիսային Պողոտայի բնակիչներին որ բոմժ սարքեցին ոչ մեկ փոխհատուցում չտվեց։ Զատո Գյումրու բնակիչները մինչև հիմա դոմիկներում են ապրում որտև կլանը լափեց Հայաստանի եղած չեղածը անունն էլ դրին Արցախ։ Մինչդեռ Արցախը հանձնվել է արդեն 1994ի ղազագրով։ Ո՞վ ա տեսել որ հաղթես ու գնաս հրադադար ստորագրես առանց որևիցե ձեռքբերման։ Ով ա տեսել որ գնաս Արցախը Ադրբեջանի կազմում բնակցես հաղթելուց հետո։ Ղարաբաղի ավանտյուրայի արդյունքում հայ ժողովուրդը դառավ ծերացող ազգ, Արցախի հայերն էլ դառան փախստական։ Եթե որևէ մեկին մեղադրել ապա միայն մեզ։ Մենք եթե ռսին էսքան չսիրեինք էս օրը չէին ընկնի։
@user-vz8pp8ek2c
@user-vz8pp8ek2c 23 күн бұрын
լավ կլինի քիչ հակիրչ խոսե ս
@ArevikHarutyunyan-st5rr
@ArevikHarutyunyan-st5rr 23 күн бұрын
հակրիչ չէ այլ-հակիրճ..
@user-oe4sz6ff3g
@user-oe4sz6ff3g 23 күн бұрын
Бози тхек
@davitharutyunayan7916
@davitharutyunayan7916 22 күн бұрын
Реально, цирк ушёл, клоуны остались!
Շուռնուխի նոր թաղամասը
12:09
A1plus
Рет қаралды 6 М.
FOOLED THE GUARD🤢
00:54
INO
Рет қаралды 11 МЛН
ПООСТЕРЕГИСЬ🙊🙊🙊
00:39
Chapitosiki
Рет қаралды 68 МЛН
Հեռանկար բանավեճ / Herankar Debate / Հաղորդում 02
41:11
Փաշինյանը Կապանում
1:21
A1plus
Рет қаралды 2,5 М.