Վեոլիան մեր սիրուն աչքերի համար չի մտել Հայաստան․ Նոր Հաճնի փորձը

  Рет қаралды 1,103

Epress. am

Epress. am

Ай бұрын

Համայնքային ջրամատակարարման շնորհիվ Նոր Հաճնում խմելու ջուրը շուրջօրյա է, վթարների սպասարկումը՝ արագ, սակագինը՝ ցածր։ Սա միակ համայնքն է, որտեղ Վեոլիա ջուրը դեռ չկա, սպասարկումն իրականացնում է լուծարման եզրին կանգնած Հաճն ջուր ՀՈԱԿ-ը։
Նոր Հաճնի համայնքային կառույցները 2017-ին հրաժարվել են Վեոլիա ջուր մոնոպոլիստ ընկերության հետ պայմանագիր կնքելուց։ Ըստ տեղական ՀՈԱԿ-ի տնօրենի՝ Վեոալիան հաշվի չէր առնում ո՛չ ենթակառուցվածքների մաշվածությունը, ո՛չ էլ դրանով պայմանավորված ջրի բնական կորուստը, համայնքին վերաբերվում էին որպես մասնավոր ընկերության կամ անհատ սպառողի՝ պարտադրելով վճարել նաև փաստացի չօգտագործված ջրի համար։ Պայմանագրից հրաժարվելուց հետո Նոր Հաճնը հայտնվել է սանկցիաների տակ․ ֆրանսիական կորպորացիան մի քանի անգամ դատի է տվել ջրամատակարարման զբաղվող տեղական ՀՈԱԿ-ին, դատարանն ամեն անգամ վճռել է կալանք դնել համայնքային ընկերության հաշիվների վրա և բռնագանձել սպառողներից ստացած գումարները հարկադրաբար։ Տրամաբանությունը հետևյալն էր՝ (թեև պայմանագիր չկա) Վեոլիան այնուամենայնիվ ջուր է մատակարարում ու (թեև պայմանագիր չկա) պետք է վարձատրվի մատակարարած ջրի դիմաց։ Համայնքային կառույցների բարձրաձայնած հարցերն այս տրամաբանությունից դուրս էին մնացել։ Հաճն ջուր ՀՈԱԿ-ը արդեն իսկ սնանկ է ճանաչվել և կանգնած է լուծարման եզրին։
Տեղացիները հերքում են Երևանի քաղաքապետի մեղադրանքները, իբր թե իրենք ջրագող են։ «Վեոլիա ջուրը փորձում է ստեղ մտնել՝ չենք թողել։ Մի անգամ փակել ենք մոստը։ Եթե էլի մտնեն, էլի չենք թողնի», - ասում էին քաղաքի կենտրոնում հավաքված տղամարդիկ։
epress.am/2024/05/20/nor-hach...

Пікірлер: 3
@moonlover296
@moonlover296 Ай бұрын
Կարևոր հարցերը պետք է բարձրաձայնվեն!!!! ու՞ր է նայում պետությունը….
@poxospoxosyan1463
@poxospoxosyan1463 Ай бұрын
Առաջին իսկ օրից ոտից գլուխ խախտումների ու չարաշահումների մեջ թաղված վեոլիան թող հիշի, որ եթե ուրիշի համար փոս ա փորում անպայման ընկնելու ա մեջը, իր հովանավորների հետ միասին։
@Mane-Harutyunyan
@Mane-Harutyunyan Ай бұрын
veolian qcoci a. inch en anelu, ete joghovurdy anhatakan paymanagir el chknqi?
Always be more smart #shorts
00:32
Jin and Hattie
Рет қаралды 41 МЛН
Vivaan  Tanya once again pranked Papa 🤣😇🤣
00:10
seema lamba
Рет қаралды 27 МЛН
Универ. 13 лет спустя - ВСЕ СЕРИИ ПОДРЯД
9:07:11
Комедии 2023
Рет қаралды 6 МЛН
1 or 2?🐄
00:12
Kan Andrey
Рет қаралды 29 МЛН
Always be more smart #shorts
00:32
Jin and Hattie
Рет қаралды 41 МЛН