Пікірлер
@shushanikg9411
@shushanikg9411 9 жыл бұрын
(y) (y) "Զարթուցիչ" կուրսը իր ֆորմատով աննախադեպ է Հայաստանում, որին մասնակցելը պարտադիր է!!!! Կուրսին մասնակցելուց հետո ես սկսեցի արժևորել և ավելի օպտիմալ կառավարել իմ ժամանակը՝ մեկ օրում հասցնում եմ զբաղվել կյանքիս բոլոր ոլորտներով՝ սկսած առողջ ապրելակերպից մինչև անձնային աճ, և, որն ամենակարևորն է, հասկացա, թե իրենից ինչ հզոր ուժ է ներկայացնում ժամանակը: Շատ շնորհակալ եմ կուրսի թրեյներներից՝ Գրիգոր Առաքելյանից և Վահրամ Միրաքյանից, ովքեր բանիմաց են, պատրաստված և բարձր մակարդակով են անցկացնում իրենց բոլոր թրեյնինգները: P.S. և, վերջապես, իրենց պես ընկերներ ունենալն արդեն իսկ մեծ ձեռքբերում է....
@CandykV
@CandykV 9 жыл бұрын
Անձամբ մասնակցել եմ Զարթուցիչի հենց պիլոտային առաջին թրեյնինգին: Մասնակցելու դեպքում հաստատ չեք փոշմանի, քանի որ էսօր Հայաստանում, ճիշտ է, շատ են թրեյնինգները տարբեր մասնագիտություններով, բայց Զարթուցիչը լիովին տարբերվում է իր ֆորմատով: Ցանկացած գիտելիք առանց մոտիվացիայի միայն հիշողությունն է ծանրաբեռնում, իսկ այս դասընթացը գիտելիքներ են, մոտիվացիա, ժամանակի հետաքրքիր ընթացք եւ հաճելի մարդկանց հետ շփում: Էլյա