Ադամ Ֆերգյուսոն․ Պատերազմը՝ առաջընթաց, առաջընթացը՝ մարդու էություն | Դավիթ Իսաջանյան

  Рет қаралды 3,465

:Բուն TV

:Բուն TV

7 ай бұрын

🔹 Ո՞րն է Ֆերգյուսոնյան հարափառի՝ պարադոքսի բովանդակությունը։ Ինչո՞ւ է նա կարծում, որ պատմության կատարելագործ ուժերը նաև ապականագործ ուժեր են, իսկ առաջխաղացումը՝ հետխաղացություն:
🔹 Ո՞վ է պատմության, քաղաքակրթության ու առաջընթացի շարժիչ ուժը՝ մարդ-անհա՞տը, թե՞ մարդկային ցեղի հավաքական հանճարը:
🔹 Ինչպիսի՞ արարած է մարդը՝ եսապաշտ ու ինքասևե՞ռ (Հոբս), երկչոտ ու խաղաղաբարո՞ (Մոնտեսքյո), թե՞ նկրտական ու թեկնածական (ամբիցիոզ) ։
🔹 Ո՞րտեղ փնտրել պատերազմի պատճառները՝ մարդու ներքին կերտության անդաստաններո՞ւմ, թե՞ արտաքին հանգամանքների մեջ:
🔹 Կարելի՞ է ընդդիմահարությունը (կոնֆլիկտը) համարել հանրային համա՛յն կյանքի, կառավարման մեզ ծանոթ բոլո՛ր ձևերի ու հաստատությունների, անգամ իսկ՝ արդի պետության առաջացման գրավականը։
«Պատերազմի և խաղաղության տեսություններ» գիտակարգի չորրորդ թողարկման մեջ Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Դավիթ Իսաջանյանը անդրադառնում է սկովտական լուսավորչության ներկայացուցիչ Ադամ Ֆերգյուսոնին, ի մասնավոր՝ արդիության, արդյունաբերության, առաջընթացի, պատմության, մարդու էության, ընդդիմահարության, պատերազմի և խաղաղության վերաբերյալ նրա խորհրդածություններին։
Ամբողջ շարքը կարող եք դիտել այստեղ՝ bitly.ws/WLTh
#ԲունTV #պատերազմ #խաղաղություն
© Բուն TV
Web: boon.am/
Facebook: / boontvofficial
Telegram: t.me/boon_tv
Instagram: / boon_tv
TikTok: / boon_tv
LinkedIn: / boon-tv-official

Пікірлер: 26
@Brunette0777
@Brunette0777 7 ай бұрын
Ֆերգյուսոնը անծանոթ հեղինակ էր ինձ համար, բայց շատ արդիական թվաց։ Դասակարգային պայքարի տեսության մասը հետաքրքրեց։ Ես կարծում էի, որ այդ ամենը Մարքսիզմով է սկսում։
@user-gp7ek8ft9h
@user-gp7ek8ft9h 7 ай бұрын
Կորովաբիրբ օրենսգետներ ու երկայնամիտ քաղաքական գործիչներ... Անսպասելի բառակապակցություններ են, բայց տպավորիչ։
@heghinealeksanyan2862
@heghinealeksanyan2862 7 ай бұрын
Այս թողարկումը հրաշք է. լրիվ վերասահմանում է տեսության մատուցման մասին պատկերացումներս ու ցանկություն առաջացնում նորից սովորելու համալսարանում, որ լրացվի մինչ այս անհայացք մոտեցումով կարդացածը: Երնեկ սա ակադեմիական ստանդարտ լիներ)
@ShushanikSokhikyan
@ShushanikSokhikyan 7 ай бұрын
Սա ավելի շուտ գեղանկարչություն է ֆերգյուսոնյան մոտիվներով, քան դասախոսություն բառի բուն իմաստով։ Իսկ իրականում՝ անչափ բովանդակալից ու անչափ հղկված։
@anna25906
@anna25906 7 ай бұрын
Մարդիկ նստել ու տրակտատներ են գրել մարդկային էության, բնական վիճակի, առաջընթացի էության, պատմության ընթացքի ու այլ այդպիսի հարցերի շուրջ։ Ուղղակի հիացմունք են առաջացնում։
@teamirina3587
@teamirina3587 7 ай бұрын
Շնորհակալություն
@user-pt8jn8qz9l
@user-pt8jn8qz9l 7 ай бұрын
Առաջընթացի բարեփոխ փայլմունքն ու ցոլացմունքը տեսած մարդիկ կիզվելու են իրենց իսկ բորբոքած ցոլացության բարկ կրակներում: Wow!
@karenohanyan8262
@karenohanyan8262 7 ай бұрын
Քաղաքակիրթ չի նշանակում լինել արվեստի, առևտրի, կրթության ու վարվեցողության ջատագով և հմուտ գիտակ, լինել քաղաքակիրթ նշանակում է ունենալ քաղաքացիական ոգի ու քաղաքական գործունեություն ծավալելու բացարար՝ էֆֆեկտիվ պայմաններ:
@jk1n-pr4wr
@jk1n-pr4wr 7 ай бұрын
Մարդը բնական վիճակում է, երբ արարում է։🤍
@armansyuneci
@armansyuneci 7 ай бұрын
Նոր տերմինները բարդացնում եմ ընկալումը, բայց նաև մտորելու տեղիք են տալիս։ Միանգամից մտածում ես մի քանի ուղղությամբ` թե՛ լեզվի, թե՛ բառիմաստի, թե՛ բուն բովանդակության։
@DinaRubenovna
@DinaRubenovna 7 ай бұрын
Նոր նշաձող է սա հայերեն տեսաբանության համար: Կեցցեք։
@user-pm8bh6ri7c
@user-pm8bh6ri7c 7 ай бұрын
«Կամք առ թարգմանություն», ահա թե ինչպես կվերնագրեի այս շարքը։
@user-qs4uy8mb2r
@user-qs4uy8mb2r 7 ай бұрын
Շատ համոզիչ է կոնֆլիկտը առաջընթացի, պետության, հանրային կառույցների առաջացման գրավական համարելը, բայց ներսս դիմադրում ու չի ընդունում պատերազը մարդկային համարելը։ Պատերազմն ատելի է, անգամ եթե բնական է։ Չենք ուզում առաջընթաց։ Միայն թե պատերազմ չլինի։
@L.Kirakosyan
@L.Kirakosyan 7 ай бұрын
Այս շարքը մի փայլուն բյուրեղ է, դասախոսություններն էլ` դրա նիստերը։ Ամեն անգամ նոր ու անսպասելի մի դիտանկյունից ես սկսում նայել միևնույն հարցին։ Շնորհակալություն։
@user-do5mv7zi5l
@user-do5mv7zi5l 7 ай бұрын
Հեգեմոնը՝ սիգակալ, իսկ սուվերենը՝ գերիշխան: Առաջին անգամ եմ լսում սիգակալ բառը։ Ի՞նչ կազմություն ունի։
@user-ot1gt5iq6x
@user-ot1gt5iq6x 6 ай бұрын
Սիրելի Դավիթ, ես պատմաբան եմ ու ծանոթ եմ Ֆերգյուսոնի տեսությանը։ Անչափ շնորհակալ եմ այս փայլուն դասախոսության համար։ Ֆերգյուսոնը հնչեցնում եք վայելչական հայերենով ու անչափ ճշգրիտ։
@ShushanikSokhikyan
@ShushanikSokhikyan 7 ай бұрын
Մակիավելիազգեցիկ = Մակիավելիի շորեր հագած 😍
@Aris-mo3rq
@Aris-mo3rq 7 ай бұрын
Հայերենը իր ողջ պերճանքով։ Ինչպես կասեր բանախոսը՝ իր ողջ փայլմունքով ու ցոլացությամբ։
@rafikgabrielyan9848
@rafikgabrielyan9848 6 ай бұрын
Շնորհակալություն խիստ գրական լեզվով արված դասախոսության համար։ Ունկնդրի կոգնիտիվ (ճանաչողական) ջանքերի մեծ մասը ծախսվում է բառերի իմաստային ծանրաբեռնվածությունը ընկալելու վրա։ Ինձ մոտ նույն տպավորությունն էր ինչ առաջին անգամ Նարեկացի կարդալիս։ Այս դասախոսությունը պետք է նորից լսել։ Կրկին անգամ շնորհակալություն։
@user-pm8bh6ri7c
@user-pm8bh6ri7c 7 ай бұрын
Բառերը երբեմն ծանրացնում են միտքը, բայց հասկանում եմ` ինչու է այդպես անում։ Երբեմն այս կամ այն տեսական բառի հայերեն թարգմանությունը չի փոխանցում իմաստների ողջ ներկապնակը, ստիպված բացատրում ես հոմանիշների միջոցով։ Բոլոր հոմանիշները միասին փոխանցում են անհրաժեշտ իմաստը։
@user-gj3qx8jr1r
@user-gj3qx8jr1r 6 ай бұрын
Այստեղ բանախոսը գերացանել է ինքն իրեն։ Ինչ լեզու է, ինչ խոսք, ինչ հարստություն։ Լեզվի ու բովանդակության գեղեցիկ հանդիպում։ Շնորհակալություն։
@Vardan.Darbinyan
@Vardan.Darbinyan 7 ай бұрын
Ոնց հեքիաթ, մի շնչով լսեցի։
@AlikHakhverdyan
@AlikHakhverdyan 7 ай бұрын
Brilliant
@elenghasaboghlyan6227
@elenghasaboghlyan6227 7 ай бұрын
Մեծ հաճույքով լսեցի, կսպասեմ հաջորդ թողարկմանը: 👏🏼
@Tigan-uf8ip
@Tigan-uf8ip 7 ай бұрын
Ինչքան ջանք եք ներդնում բառաշինության գործում։ Գովելի է ձեր այս ստեղծագործականությունը։
Неприятная Встреча На Мосту - Полярная звезда #shorts
00:59
Полярная звезда - Kuzey Yıldızı
Рет қаралды 6 МЛН
He sees meat everywhere 😄🥩
00:11
AngLova
Рет қаралды 7 МЛН
Must-have gadget for every toilet! 🤩 #gadget
00:27
GiGaZoom
Рет қаралды 11 МЛН
Հարցազրույց Դանիել Իոաննիսյանի հետ
25:23
Փորձ ու հարց #31․ Ուռուցքաբան
33:19
:Բուն TV
Рет қаралды 436