Рет қаралды 30,676
▶️Լրահոսին կարող եք հետեւել Տելեգրամի մեր ալիքում 👉t.me/GALA_tv_news
Տրակտորիստ կնոջը՝ Գարինե Պետրոսյանին Արցախում շատերն են ճանաչում: Նա ներկայանում է այսպես.
-Պապլավոկ Պետրոսյան:
Թե ինչու «Պապլավոկ», իր պատմությունն ունի: Տրակտորով շուռ է եկել Սարսանգի ջրամբարը, տրակտորը սուզվել է, ինքը՝ փրկվել:
Գարինեն բոլոր պատերազմներին եղել է առաջնագծում, փորել է խրամատներ: Ամենավտանգավոր տեղերում, որտեղ թշնամին շատ մոտ էր, երբ բոլորը հրաժարվում էին պաշտպանական բնագծեր փորել, օգնության էր հասնում Պապլավոկ Պետրոսյանը: Ավելի լավ է մեկ տրակտորիստ զոհվի, քան 18 տարեկան երեխա: Քանի՜ քանիսի կյանք է փրկել, քանի՜ վիրավոր դուրս բերել առաջնագծից, թվարկել չի էլ կարող:
Ասում է՝ հիմա սարսափում է մտնել Եռաբլուր: Ինքը շատերին կճանաչի այնտեղ...
Պապլավոկ Պետրոսյանին հանդիպել ենք Կոտայքի մարզի Ջրառատ համայնքում: Նրա մասին պատմող ծավալուն տեսանյութը կներկայացնենք ավելի ուշ: