Рет қаралды 107,542
AREG TV-ին կարող եք հետևել նաև facebook-ում
/ areggrigtv
Հարցերի և առաջարկների համար՝ aregtvmedia@gmail.com
«Մա՛մ, չնեղանաս, որ ինձ բերեցին, քեզ երդվել էի, որ ոտքով կգամ». այս տողերը քույրը գտել է հերոսաբար զոհված եղբոր հեռախոսից
Հերոսաբար զոհված 19-ամյա Յուրա Հարությունյանի քույրը՝ Նինա Հարությունյանը ArmLife.am-ի հետ զրույցում նշեց, որ իր եղբոր մահից հետո նրա հեռախոսում է հայտնաբերել հետևյալ տողերը․ «Մա՛մ, չնեղանաս, որ ինձ բերեցին, երդվել էի քեզ, որ ոտքով կգամ… Մա՛մ, չնեղանաս, դե չհասցրեցի հրաժեշտի վերջին համբույրը քեզ տամ… Մա՛մ, չնեղանաս այն կոպիտ խոսքի, առածդ բաճկոնը չհագնելու համար… Մա՛մ, չնեղանաս՝ դատարկ սենյակի, պատից կախված նկարիս համար… Մա՜մ, չնեղանաս, օջախս մարեցի, սև գլխաշոր նվիրելու համար…»: Նինա Հարությունյանը տեղեկացրեց, որ եղբայրը վերջին անգամ խոսել է մայրիկի հետ. «Շատ ուրախ էր, բարձր տրամադրություն ուներ», ասում էր՝ իմ մասին շատ եք լսելու: Մահվան առաջին օրը լողացել էր, տաք ճաշ կերել: Անչափ հոգատար, անկեղծ ու բարի էր, մարդկանց միայն ժպիտ պարգևում, կենսախինդ ու շատ ակտիվ, շատ էր սիրում կյանքը: Քույրը նշում է, որ եղբայրը դպրոցում լավ էր սովորում: Դպրոցն ավարտելուց հետո Յուրան ընդունվում է Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղ՝ Ինֆորմատիկայի ու կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, այնուհետև մեկնում ծառայության: Պատերազմի օրերին շատ ոգևորված էր։ Հասցրել էր 5 տանկ ոչնչացնել,1 տրակտոր և 1 ուրալ,որի մեջ 30 թշնամու զինվոր է եղել։ 33 օր պատերազմեց Յուրան ու այնպիսի պատմություն կերտեց, որ ընտանիքին Արցախից զանգեր են գալիս ու պատմում իր հերոսությունների մասին։ Իսկ դասակի հրամանատարը իր անունը ներկայացրել է, որպես մեդալակիր։
Աղբյուրը՝ armlife.am/news/130956.html?f...
#AregTV #ՀերոսիՃամփով