No video

Միքայել Նալբանդյան «ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ» Miqayel Nalbandyan «MANKUTYAN ORER»

  Рет қаралды 3,770

R L

R L

Күн бұрын

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ
Մանկությա՜ն օրեր, երազի նման
Անցաք գնացիք, այլ չեք դառնալու.
Ո՜հ դուք երջանիկ, ո՜հ անհոգ օրեր,
Ընդունակ միայն ուրախացնելու:
Ձեզանից հետո եկավ գիտություն
Յուր ծանր հայացքով աշխարհի վերա,
Ամեն բան ընկավ մտածության տակ,
Րոպե չմնաց ազատ կամ ունայն:
Գիտակցությունը հաջորդեց սորան.
Ազգի վիճակը ծանրացավ սրտիս...
Ապոլլոն տվեց ինձ յուր քնարը,
Որպես փարատիչ տրտում ցավերիս:
Ավա՜ղ. այդ քնարն իմ ձեռքում հնչեց
Նույնպես լալագին, նույնպես վշտահար,
Ինչպես իմ սիրտն էր, իմ զգացմունքը.
ՈՒրախացուցիչ չգտա մի լար:
Ես այն ժամանակ միայն զգացի,
Որ այդ ցավերից ազատվելու չեմ,
Որչափ իմ ազգս կը մնա ստրուկ
Օտարների ձեռք, անխոս, տխրադեմ:
Մանկությա՜ն օրեր, ինչո'ւ այդպես շուտ
Թռաք գնացիք, անդարձ հավիթյան.
Ես այն ժամանկ անհոգ ու ազատ
Կարծում էի ինձ աշխարհի իշխան:
Գերության շղթան ինձ զգալի չէր,
Եվ ոչ բռնության անգութ ճանկերը.
Ձեզանից հետո ծանրացան նոքա,
Ո՜հ, անիծում եմ ես այս օրերը:
Լո'ւռ կաց, դու քնար, այլ մի' հնչեր ինձ,
Ապոլլոն, հե'տ առ դարձյալ դու նորան,
Տո'ւր մի այլ մարդու, որ ընդունակ է
Զոհ բերել կյանքը սիրած աղջկան:
Ես պիտի դուրս գամ դեպ հրապարակ
Առանց քնարի, անզարդ խոսքերով.
Ես պիտի գոչեմ, պիտի բողոքեմ,
Խավարի ընդդեմ պատերազմելով:
Ներկա օրերում այլ ի'նչ սև քնար,
Սուր է հարկավոր կտրճի ձեռքին.
Արյո'ւն ու կրա'կ թշնամու վերա,
Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին:
Թո'ղ պատգամախոսը, հնացած Դելֆի,
Յուր եռոտանու վերա փրփրի.
Թո'ղ միջին դարու գաղափարներով
Ամբոխը խաբել ճգնի աշխատի:
Թո'ղ նա թարգմանե զրպարտությունը,
Թո'ղ մխիթարվի ծովի ափերում,
Մենք ազատության ենք միայն թարգման,
Միայն այս խոսքս ունինք բերանում:
"Ո'վ հայր, ո'վ դու հայր, որ երկնքումն ես,
Խնայիր թշվառ մեր անտեր ազգին.
Մի' տար զոհ գնալ թշնամիների".
Նա այլ չէ լսում դելֆյան հարցուկին:

Пікірлер: 5
@tatevhovhannisyan9172
@tatevhovhannisyan9172 5 ай бұрын
Մանկությա՜ն օրեր, երազի նման Անցաք գնացիք, այլ չեք դառնալու․ Ո՜հ դուք երջանիկ, ո՜հ անհոգ օրեր․ Ընդունակ միայն ուրախացնելու։ Ձեզանից հետո եկավ գիտություն Յուր ծանր հայացքով աշխարհի վերա, Ամեն բան ընկավ մտածության տակ, Րոպե չմնաց ազատ կամ ունայն։ Գիտակցությունը հաջորդեց սորան․ Ազգի վիճակը ծանրացավ սրտիս․․․ Ապոլլոն տվեց ինձ յուր քնարը․ Որպես փարատիչ տրտում ցավերիս։ Ավա՜ղ․ այդ քնարը իմ ձեռքում հնչեց Նույնպես լալագին, նույնպես վշտահար, Ինչպես իմ սիրտն էր, իմ զգացմունքը․ Ուրախացուցիչ չգտա մի լար։ Ես այն ժամանակ միայն զգացի, Որ այդ ցավերից ազատվելու չեմ, Որչափ իմ ազգս կը մնա ստրուկ Օտարների ձեռք, անխոս, տխրադեմ։ Մանկությա՜ն օրեր, ինչո՛ւ այդպես շուտ Թռաք գնացիք, անդարձ հավիտյան․ Ես այն ժամանակ անհոգ ու ազատ Կարծում էի ինձ աշխարհի իշխան։
@daviddavtyan5473
@daviddavtyan5473 Жыл бұрын
@kristikmanukyan5411
@kristikmanukyan5411 10 ай бұрын
👍👍🙏
@user-qr5wk9zz4u
@user-qr5wk9zz4u 6 ай бұрын
Ерани айн манкютян орерин
@zaramargret6712
@zaramargret6712 Жыл бұрын
🙏🙏🙏🕯️🕯️🕯️🇦🇲❤️🇦🇲♾️♾️♾️
CHOCKY MILK.. 🤣 #shorts
00:20
Savage Vlogs
Рет қаралды 30 МЛН
The Giant sleep in the town 👹🛏️🏡
00:24
Construction Site
Рет қаралды 19 МЛН
Doing This Instead Of Studying.. 😳
00:12
Jojo Sim
Рет қаралды 36 МЛН
👨‍🔧📐
00:43
Kan Andrey
Рет қаралды 10 МЛН
Մեր մեծերը - Միքայել Նալբանդյան
21:25
Անկեղծ ասած, կարդում է Մխիթար Մոս-Մուշեղյանը
2:36
Union of cultural workers of armenia
Рет қаралды 609
ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ - ՀԱՅԱԴԱՐԱՆ - Թատրոն 32
23:20
32 ԹԱՏՐՈՆ Theatre 32
Рет қаралды 6 М.
H.SHIRAZ  -  GTA
2:22
Ruben Barseghyan
Рет қаралды 115 М.
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ  ' ՔԻՉ ԵՆՔ, ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ '
3:36
CHOCKY MILK.. 🤣 #shorts
00:20
Savage Vlogs
Рет қаралды 30 МЛН