Рет қаралды 226,861
1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից անցել է 15 տարի, սակայն մինչ օրս ոճրագործության կազմակերպիչների մասին ոչինչ հայտնի չէ: Թեեւ 2000թ. հուլիսի 11-ին առանձին վարույթ անջատվեց մայր գործից՝ հանցագործության հնարավոր կազմակերպիչների, մասնակիցների, օժանդակողների հայտնաբերելու համար,
Սակայն 2 տարի 9 ամիս տեւած նախաքննությունը որեւէ արդյունք չտվեց: Ըստ պաշտոնական գնահատականի, կատարվել են հնարավոր բոլոր անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունները՝ 172 հարցաքննություն, բազմաթիվ առերեսումներ, զննություններ, առգրավումներ, նշանակվել են փորձաքննություններ։ Պահանջվել և ուսումնասիրվել են բազմաքանակ փաստաթղթեր։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ ՀՀ ոստիկանությանը, ազգային անվտանգության ծառայությանը, զինվորական ոստիկանությանը, ինչպես նաև հետաքննության այլ մարմիններին տրվել է 46 հանձնարարություն։