Սինաբոն կամ դարչինով քաղցր բուլկիներ - Синабон - Tasty Cinabon recipe

  Рет қаралды 19,546

Համով Խոհանոց Cooking

Համով Խոհանոց Cooking

4 жыл бұрын

Այսօր առավոտս այսպիսին էր, բուրավետ ու քաղցր։ Այո, սինաբոնը դարչինով հասարակ քաղցրեղեն չէ: Այս շատ համեղ թխվածքն արդեն երկար տարիներ է համանուն բրենդի այցեքարտն է: Իսկ մեքսիկական «Expansion Magazine» պարբերականի կողմից «Սինաբոնը» ճանաչվել է կյանքի 50 ամենամեծ հաճույքներից մեկը։😄🙈
Ասում եմ բաղադրատոմս թողնե՞մ ։
Եվ ուրեմն սկսեցինք
300 մլ տաք կաթ
1թ/գ չոր խմորիչ
100 գ շաքարավազ
2 հատ ձու
80 գ կարագ
2գ վանիլին
500-600 գ ալյուր
Միջուկ՝
3֊4 ճ/գ դարչին
3ճ/գ շաքարավազ
30 գ կարագ
Դրոժը լցնել տաք կաթի մեջ, ավելացնել 1ճ/գ շաքարավազ և թողնել, մինչև դրոժը փրփրի:
Ձվերը հարել շաքարավազի հետ, ավելացնել հալեցրած կարագը, դրոժով կաթը և խառնել: Հետո աստիճանաբար ավելացնել ալյուրը և խմոր հունցել, որից հետո ծածկել և դնել տաք տեղ՝ բարձրանալու համար 1ժամ։
Երբ խմորը 2 անգամ կաճի, դնել այն ալյուր շաղ տված հարթության վրա, ծածկել և թողնել 10 րոպե: Տարայի մեջ խառնել շաքարավազը և դարչինը։
Բացել խմորը 40×50 չափի: Վրան քսել կարագ, տարածել շաքարավազի և դարչինի խառնուրդը։
Փաթաթել ռուլետի նման և կտրատել մասերի։ Բուլկիները դնել կաղապարի մեջ, ծածկել և թողնել 15 րոպե: Տաքացնել ջեռոցը մինչև 200 աստիճան։ Բուլկիները թխում ենք մոտ 20 րոպե։
***
Կրեմի համար՝ հարել 100 գ սերուցքային պանիրը, 50գ կաթը, 150 գ շաքարի փոշին և վանիլինը։
Քանի դեռ բուլկիները տաք են, վրան առատորեն կրեմ ենք քսում։
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ և չեք մոռանում ❤ դնել։

Пікірлер: 24
@hvybuu
@hvybuu 6 ай бұрын
Հոլովակի երաժշտությունը Ձեր ձայնից բարձրա
@arminestepanyan6095
@arminestepanyan6095 3 жыл бұрын
Shaaaat em sirum,u shat hamex tesq uni Gayane jan😘😘👍👍👍👍
@cookingshowinarm
@cookingshowinarm 3 жыл бұрын
Մերսի Արմինե ջան, շատ լավ է ստացվում, անպայման փորձեք❤👍
@loosinehpetrosian3496
@loosinehpetrosian3496 2 жыл бұрын
Երաժշտության ձայնը շատ բարձր է։
@cookingshowinarm
@cookingshowinarm 2 жыл бұрын
Շնորհակալություն, հաջորդ տեսանյութերում արդեն ուղղել եմ այդ թերությունը։Ցավոք այստեղ այլևս ուղղել չի լինի
@lusysstepanyan7755
@lusysstepanyan7755 2 жыл бұрын
Kati poxaren jur klini
@lilitsahakyan8496
@lilitsahakyan8496 2 жыл бұрын
Erashtutyune inchia senc barcr dzer dzayne chi lsvum
@stellapetrosyan4786
@stellapetrosyan4786 3 жыл бұрын
Իսկ վերջում կրեմը առանց պանիր կլինի ՞
@linamusinian4828
@linamusinian4828 2 жыл бұрын
????
@lilitsaribekyan8237
@lilitsaribekyan8237 2 жыл бұрын
Իսկ պարտադիր է դարչինով?
@cookingshowinarm
@cookingshowinarm 2 жыл бұрын
Սինաբոնը հենց դարչինով է լինում, բայց հանգիստ կարող եք չանել դաչչին, եթե չեք սիրում, էլի համեղ կլինի
@hay__axjik8561
@hay__axjik8561 3 жыл бұрын
Կասեք ինչ խմորիչ եք օգտացործում՞
@cookingshowinarm
@cookingshowinarm 3 жыл бұрын
Բարև Ձեզ, խմորիչը չոր խմորիչ է , խմորիչը պետք է լինի թարմ նոր բացված պաչկայով, եթե բացում եք հետո մնաղածը թողնում շատ շուտ հնանում է։
@hay__axjik8561
@hay__axjik8561 3 жыл бұрын
Բարև ձեզ՝ ինձ մոտ խմորը չի բարձրանում չգիտեմ ինչու՞՞((((
@cookingshowinarm
@cookingshowinarm 3 жыл бұрын
Անուն չգիտեմ այ էս վիդեոյում ցույց եմ տալիս ինչ խմորիչ եմ օգտագործում, միշտ այդ ֆիրմայինն եմ վերցնում kzfaq.info/get/bejne/pKqlqc-jutTRaWg.html 1:13 րոպեն կարող եք նայել
@arpiarpi879
@arpiarpi879 3 жыл бұрын
klini darchini tex kakao lcnenq es uxxaki tanel chem karoxanum darchini hot@
@cookingshowinarm
@cookingshowinarm 3 жыл бұрын
Կլինի ինչու չի լինի , ձերն էլ շոկոլադե կլինի
@nareebaberyann6201
@nareebaberyann6201 4 жыл бұрын
Չենք կարող միքսեռով հարել, ալյուրը լցնելիս՞
@cookingshowinarm
@cookingshowinarm 4 жыл бұрын
Սովորաբար դրոժով խմորները չեն հարում 🤔
@cookingshowinarm
@cookingshowinarm 4 жыл бұрын
Եթե Ձեր միքսեռը խմոր ստանալու գլխիկով է, երևի կլինի
@nareebaberyann6201
@nareebaberyann6201 4 жыл бұрын
Shnorhakal em shat, isk xmory duq vortex eq drel, inch taq maymannnerum a urel eli
@cookingshowinarm
@cookingshowinarm 3 жыл бұрын
Ես սովորավար ջեռոցը 10 աստիճանով միացնում եմ ու դնում են բերանը փակ ջեռոցում, մեկ ժամում շատ արագ լավ բարձրանում է😘, բայց շատ տաք չանեք, որ չեփի 🙈
@arpitovmasyan4171
@arpitovmasyan4171 3 жыл бұрын
Ասում եք կաթ բայց տվյալների մեջ Կարագ եք գրել
@cookingshowinarm
@cookingshowinarm 3 жыл бұрын
Շնորհակալ եմ նկատելու համար, արդեն ուղղեցի կաթ է
Cinnamon Rolls (Buns)
8:03
Thy Than
Рет қаралды 2 МЛН
Playing hide and seek with my dog 🐶
00:25
Zach King
Рет қаралды 28 МЛН
Who has won ?? 😀 #shortvideo #lizzyisaeva
00:24
Lizzy Isaeva
Рет қаралды 64 МЛН
Smart Sigma Kid #funny #sigma #comedy
00:25
CRAZY GREAPA
Рет қаралды 37 МЛН
Now THIS is entertainment! 🤣
00:59
America's Got Talent
Рет қаралды 36 МЛН
Սիննաբոն Բուլկիներ հատուկ բաղադրատոմսով / Cinnabon bulkiner
8:36
Համեղ Բաղադրատոմսեր Լուսինեից
Рет қаралды 18 М.
Delicious cinnamon rolls with simple ingredients, always an impressive result
9:26
سفيرة الطبخ ام انوار
Рет қаралды 5 МЛН
DELICIOUS SINNABONS WITH GENTLE CREAM / MELTING BUNS with cinnamon.
15:25
Liza Glinskaya
Рет қаралды 4,2 МЛН
Playing hide and seek with my dog 🐶
00:25
Zach King
Рет қаралды 28 МЛН