Sousanna Safaryan - Dzayn tour, ov tsovak (Armenian folk song)

  Рет қаралды 5,466

ԱՅԳԱԲԵՐ

ԱՅԳԱԲԵՐ

2 жыл бұрын

«Ձայն տուր, ով ծովակ» երգն է՝ Հայաստանի հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան անսամբլի կատարմամբ: Մենակատար՝ Սուսաննա Սաֆարյան:
Այս երգի խոսքերի հեղինակն է Րաֆֆին (1835-1888), երաժշտությունը գրել է Կոմիտասը:
Կոմիտասի ձեռագրում նշված է. «Նվեր շնորհալի օրիորդ Մարգարիտ Բաբայանին. Կոմիտաս վարդապետ. Ս. Էջմիածին, 1901, նոյեմբեր 12»: Ինչպես նշում է Ռոբերտ Աթայանը (Կոմիտաս. երկերի ժողովածու, հտ. 4), դաշնակահարուհի և երգչուհի Մարգարիտ Բաբայանն այդ ժամանակ դասավանդում էր Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում:
Այս երգ-ռոմանսը ստեղծված է Րաֆֆու «Աղթամարա վանքը» ճանապարհագրական աշխատության վերջաբանի 2-րդ հատվածի խոսքերով: Հայոց ազգային ազատագրության և վերազարթոնքի գաղափարն արտահայտող այդ չափածո վերջաբանը բաղկացած է երեք հատվածից. առաջինը՝ նժդեհ պատանու դիմումն է լուսնակին, երկրորդը՝ ծովակին, երրորդը՝ հայոց մուզային:
Հայտնի է, որ ժողովրդականություն վայելող այս երգ-ռոմանսը Կոմիտասը երբեմն մեներգել է իր համերգներում և ինքն էլ նվագակցել:
Աստանդական պատանին, տանջվելով ծանր ապրումներից, ցանկանում է իր հոգեվիճակին համահունչ տեսնել ծովակին, որի խաղաղությունն ամբողջովին հակապատկերն է իր ներքին խռովքի: Եվ դիմում է զեփյուռներին, որ իր սիրտը կեղեքող վշտերի պես ալեկոծեն ծովակն ու նրա ջրերին խառնեն իր արտասուքը:
Պատանին ուզում է հայոց այս ծովակից իմանալ , թե արդյոք Հայաստանի վիճակը միշտ այսպես երերուն է եղել՝ մե՛րթ նման բուրաստանի, մե՛րթ՝ փշալից անապատի: Մի՞թե իր ազգը միշտ պիտի օտարին ծառա լինի և անարժան՝ նստելու Աստծո աթոռի մոտ: Այստեղ Րաֆֆին հայ ազգի կրած դառնություններն ու տանջանքները, կարծես, համեմատում է Քրիստոսի չարչարանքների հետ, որով նա պետք է արժանի լիներ Աստծո գահին մոտ լինելու:
եվ ապա աստանդական պատանին հայտնում է իր փափագը. Մասսի գագաթին, որպես մի փարոս, ծածանվեր մի դրոշակ, դեպի որը շտապեին աշխարհասփյուռ հայության զավակները, համախմբվեին մայր հողի սրտում վեր խոյացող սրբազան լեռան շուրջը և աստվածային լույսով ու գիտությամբ ծաղկեցնեին հայրենի երկիրը:
Երգի խոսքերը՝
Ձա՛յն տուր, ով ծովակ, ինչո՞ւ լռում ես.
Ողբակից լինել չկամի՞ս դժբախտիս։
Շարժեցե՛ք, զեփյուռք, ալիքը վետ-վետ.
Խառնեք արտասուքս այս ջրերիս հետ։
Հայաստանի մեջ անցքերին վկա,
Սկզբից մինչ այժմ, խնդրեմ, ինձ ասա՛.
Մի՞թե միշտ այսպես կը մնա Հայաստան՝
Փշալից անապատ, երբեմն բուրաստան։
Մի՞թե միշտ այդպես ազգը խղճալի,
Կը լինի ծառա օտար իշխանի,
Մի՞թե Աստուծո աթոռի մոտին
Անարժան է հայն եւ հայի որդին։
Արդյոք գալո՞ւ է մի օր, ժամանակ,
Տեսնել Մասիսի գլխին մի դրոշակ,
Եվ ամեն կողմից պանդուխտ հայազգիք
Դիմել դեպ իրենց սիրուն հայրենիք։
Դժվար այդ. միայն, տեսուչըդ վերին,
Կենդանացրո՛ւ հայության հոգին,
Ծագի՛ր նոցա դու քո լոյս գիտության,
Որով իբր էակ նոքա բանական,
Կը ճանչեն մարդուս կյանքի խորհուրդը,
Կը լինին գործովք տիրոջ փառաբան։

Пікірлер: 11
@karinegrigoryan6495
@karinegrigoryan6495 Ай бұрын
молодцы, браво!!!!! ❤❤❤❤❤❤
@h.a.50
@h.a.50 18 күн бұрын
МЕР ГЕХЕЦКУНИ ИНЧ МАКУР ЗУЛАЛ АНСПАР КАХЦР ЕС ЕРГУМ ДЗАЙТ АНКРКНЕЛИ Е ШНОРАКАЛУТЮН СИРЕЛИ АЙУИ ❤❤❤❤❤❤🇦🇲🌹🌹🌹
@user-in3rm6kq9x
@user-in3rm6kq9x 28 күн бұрын
Գնացի մանկությանս հետքերով😔 Հրաշք եւ հրաշալի կատարում❤
@aydaavagyan517
@aydaavagyan517 2 ай бұрын
Hrashk erg hrash ergchuhu katarmamb ays erga ichkan lses ayynkan klsvi menk hrashk asg eenk enk
@khanummkrtchyan7487
@khanummkrtchyan7487 2 жыл бұрын
Շնորհակալություն
@janjanoian2890
@janjanoian2890 Жыл бұрын
Պատասխան կը լինի օրմը եթէ հայերը իրարու մօտ զգան
@user-jy7rc3cf7j
@user-jy7rc3cf7j 4 ай бұрын
Առանց արցունքի, խորը ցավի հնարավոր չէ լսել
@ArmanBalyanZhorai
@ArmanBalyanZhorai 2 жыл бұрын
🇦🇲🇦🇲🇦🇲
@user-hu2mu5hc3m
@user-hu2mu5hc3m 4 ай бұрын
Մի՞թե միշտ այսպես ազգը խղճալի, այս ցավոտ, դառը կյանքից հետո էլ չեն միանում
@narinekarapetyan13
@narinekarapetyan13 Жыл бұрын
Ինչ քաղցր ու անուշ ձայն։Ճագատագրական երգ ,ու հարցին մինչ օրս չկա պատասխան։🥺😪🇦🇲
@Aygaber
@Aygaber Жыл бұрын
Այնքան ժամանակ, քանի դեռ մեզ հետ կատարվելիքի նախաձեռնությունը մեր ձեռքը չենք վերցրել: «Մի՞թե միշտ այդպես ազգը խղճալի, Կը լինի ծառա օտար իշխանի,», ասվում է երգում: Իսկ մենք այսօր ի՞նչ ենք անում՝ այսպես չլինելու համար: Դեռ շատերս հույսներն մեզ վրա դնելու փոխարեն սպասում ենք, որ սա կամ նա գա, մեզ փրկի: Իսկ սա կամ նա մեզ «փրկելու է» ըստ իր պատկերացումների ու շահի: Մեզնից լավ ոչ ոք չգիտե, թե մեզ ինչ է պետք: Ուրեմն մենք պիտի մեզ հետ կատարվողի պատճառը լինենք, ոչ թե ենթարկվենք ուրիշի որոշմանը:
Dzayn tur Tsovak - Vanno Tadeo - Vahram Tadevosyan
7:51
Argishti Azizyan
Рет қаралды 8 М.
SUSANNA SAFARYAN - TSOVAK
5:38
Planet Print
Рет қаралды 4,9 М.
The child was abused by the clown#Short #Officer Rabbit #angel
00:55
兔子警官
Рет қаралды 25 МЛН
Пробую самое сладкое вещество во Вселенной
00:41
That's how money comes into our family
00:14
Mamasoboliha
Рет қаралды 9 МЛН
I wish I could change THIS fast! 🤣
00:33
America's Got Talent
Рет қаралды 125 МЛН
Zayn Tur Ov Tsovak
6:20
Hayko - Topic
Рет қаралды 12 М.
Alik Gyunashyan ● Dzayn tur ov Tsovak (The Best Vol.)
1:29
Bakr x Бегиш - TYTYN (Mood Video)
3:08
Bakr
Рет қаралды 1,2 МЛН
Kendrick Lamar - Not Like Us
5:55
KendrickLamarVEVO
Рет қаралды 47 МЛН
Erkesh Khasen -  Bir qyz bar M|V
2:43
Еркеш Хасен
Рет қаралды 238 М.
IL’HAN - Pai-pai (lyric video) 2024
3:24
Ilhan Ihsanov
Рет қаралды 193 М.