Рет қаралды 25,273
#կարտոֆիլ #5tv
Հայերի երկրորդ հացը այնքան է էժանացել, որ կարտոֆիլագործները ափսոսում են ամբողջ տարվա չարչարանքի համար: Եթե անցած տարի մեկ կիլոգրամ կարտոֆիլը հնարավոր էր 500-600 դրամով վաճառել, այս տարի լավագույն գինը 150-ն է: Գնորդի համար դրախտ է, գյուղացու համար՝ անասելի տառապանք:
Պետությունը պահանջարկ-առաջարկ համամասնությունը պահպանելու համար ոչինչ չի արել, գյուղացիներն էլ անցած տարվա 600 դրամ գնով ոգևորված՝ այս տարի ավելացրել են կարտոֆիլի ցանքատարածությունները, կարտոֆիլը տոննաներով լցվել է շուկա ու լճացել:
Բաժանորդագրվեք մեզ՝ bit.ly/3pbzs0J