Рет қаралды 456,018
Բարձունքը մերն ա կամանդիր, Սարմենը չկա... կյանքի գնով թշնամու կենդանի ուժը ոչնչացրած Սարմենի մասին (ֆոտո)
AREG TV-ին կարող եք հետևել նաև facebook-ում
/ areggrigtv
Հարցերի և առաջարկների համար՝ aregtvmedia@gmail.com
Լուսանկարի ժպտերես տղան՝ Սարմենն է, հայրենիքի սահմանների պաշտպանության համար հերոսաբար զոհված ժամկետային զինծառայող։ Սարմեն Այվազյանի մորը՝ տիկին Ռուզանին պատմել են՝ հրամանատարի հարցին, թե ո՞վ թշնամու խրամատը մի քանի նռնակ կգցի, իր որդին առաջինն է արձագանքել ու հրամանները կյանքի գնով կատարել՝ ոչնչացնելով թշնամու կենդանի ուժը։
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հրապարակել էր Սարմենի կյանքի վերջին րոպեների խոսակցությունները հրամանատարի հետ։
«-Դրանց խրամատը մի քանի գրանատ պիտի գցվի, ո՞վ կա արծիվներ
-Ես կանեմ կամանդիր...
-Էդ ովա՞...
-Ես եմ կամանդիր...
-Այ տղա ես ռացիայով ի՞նչ իմանամ ես-ը ովա
-Սարմեննա կամանդիր
-Հա, Սարմեն ջան, դե ծոցդ, ջեբերդ որտեղ կարաս, գրանատ լից ու զեկուցի...
-Հասա կամանդիր, բայց չեմ կարողանում լավ մոտենամ կրակում են
-Տղերք Պեկայով մաղեք դրանց յաչեյկեն, զգուշ եղեք ցածր չխփեք
-Հասա կամանդիր
- Քցի տղես, քցի ու հետ սողա
- Քցեցի, տնքում, ոռնում են
- Շատ էի՞ն
- Հա կամանդիր շատ շատ էին ոնց որ
-Դե հետ արի բալես, ապրես
-Բա կատրոլնի՞ն կամանդիր
-Պետք չի հետ արի տղես...
-Սարմե՞ն, ձեն հանի տղես
-Տղերք ի՞նչ եք տեսնում
- Կամանդիր ոնց որ խփեցին, Սարմենին
- Հա կամանդիր, իրանց յաչեյկի դեմնա
- Հանեք տղուն...
-Հանեցինք կամանդիր, չկա մեր Սարմենը
-Ախ...
-Կամանդիր, սաղին մորթելա, խրամատը ազատ էր, երևի վիրավոր մեկն էր խփել վերջին շնչում
...բարձունքը մերնա կամանդիր, բարձունքը մերնա Սարմենը չկա...»։
Սարմենը Այվազյանը Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղից էր, 19 տարեկան, երկու քույրերի ավագ եղբայրը։ NEWS.am-ի հետ զրույցում տիկին Ռուզանն ասում է՝ որդին «Հայոց պատմություն» առարկան էր շատ սիրում, կարդացել էր բոլոր պատմավեպերը։
ՆՅՈՒԹԻ ՀՂՈՒՄԸ՝ news.am/arm/news/609641.html
---
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՂՈՒՄԸ՝ / 1641735702698905