No video

Berge Turabian sings Aznavour In Armenian-Hier Encore/Yesterday/Դեռ Երեկ

  Рет қаралды 48,293

AznavourInArmenian

AznavourInArmenian

Күн бұрын

Berge Turabian an Armenian-American singer songwriter has masterfully translated 13 of Charles Aznavour's most famous songs into Armenian.
Դեռ երեկ
Դեռ երեկ քսան տարեկան
Օրերս էի մսխում
Ու կյանքի հետ խաղում
Ասես սիրո մի խաղ
Գիշերներ լուսացնում
Առանց զգալու ավաղ
Որ կյանքս էր զուր անցնում
Ծրագրերս դարձան դղյակներ ավազե
Հույսերս մեկ առ մեկ թռան քամուն տրված
Ու չգիտեմ այսօր ու՞ր դեպի ու՞ր վազեմ
Հայացքս երկնքին սիրտս հողին հառած
Դեռ երեկ քսան տարեկան
Օրերս էի վատնում
Կարծելով թե դրանք
Անվերջ են անհատնում եւ ժամանակն անսպառ
Անմիտ վազքի մեջ այդ
Մնացի հեւասպառ
Անցյալն անտեսելով վաղվա հույսով ընդմիշտ
Իմ "ես"-ն էի անվերջ հոլովում ու շեշտում
Ու իմ կարծիքն էի միայն համարում ճիշտ
Երբ ես աշխարհն էի հեշտ ու հանգիստ դատում
Դեռ երեկ քսան տարեկան
Բայց կյանքս զուր անցավ
Անմիտ էի այնքան
Ու իմ սրտում ոչինչ
Այն չթողեց ավաղ
Միայն դեմքիս կնճիռ
Հոգուս ձանձրույթի վախ
Ու սերերս մեռան դեռ անգամ չծնված
Ընկերներս չկան հեռացել են անդարձ
Ու մի անդունդ է խոր ահա բացվել իմ շուրջ
Իմ կյանքն ու իմ ջահել տարիներն էին փուչ
Երբեք չհասկացա
Որն էր վատ որը լավ
Ժպիտս արցունքոտ
Աչքիս մեջ քարացավ
Եվ ու՞ր է ու՞ր հիմա
Անցյալն իմ քսանամյա

Пікірлер: 20
@jenyasarmazyan8139
@jenyasarmazyan8139 Ай бұрын
Շնորհակալություն որ կարողանում ենք լսել Շառլ Ազնավուրի երգերը հայերեն Ձեր հոյակապ կատարմամբ
@levonandreasyan4992
@levonandreasyan4992 7 жыл бұрын
Bravissimo!!! Պերճ Թյուրաբյանի կատարմամբ Շառլ Ազնավուրի այս հոգեպարար երգը ոսկեղենիկ հայերենով չքնաղ է հնչում՝ նրբին ու հիասքանչ թարգմանության և կատարման շնորհիվ։ Ամեն ինչ կատարյալ է իրականացված՝ թե կատարումը, թե երաժշտական նվագակցությունը, թե նկարահանումը։ Սա է իսկական արվեստը․․․
@artdking
@artdking 2 жыл бұрын
Ուրախ եմ որ ձեր ալիքը ինձ հասանելի է, շնորհակալություն հրաշք կատարումների համար,դուք տաղանդ եք
@shotja
@shotja 13 жыл бұрын
Դեռ երեկ...կարծում էի, թե հնարավոր չէ թարգմանել Ազնավուրի երգերը, քանի որ նրանք կկորցնեին իրենց հմայքը... Լսեցի Ձեզ առաջին անգամ հայկական հեռուստատեսությամբ "Երգ երգոց"ում, ու հիացա Ձեր կատարումով, Ձեզանով: Դեռ երեկ... Դուք անչափ մեծ, հայրենասեր եք, քանի որ հային պատմեցիք օտար լեզվով երգվող հայկական սիրո, կարոտի, բաժանման մասին: Ինքս ֆրանսերեն գիտեմ, բայց թե ինչքան հայ երջանկացավ Ազնավուրին հասկանալով ոչ միայն էությամբ, այլև բառ առ բառ... Կեցցեք, հպարտ եմ, որ նման հայրենակից ունեմ: Շ. Հախվերդյան
@anahitpetrosyan1749
@anahitpetrosyan1749 5 ай бұрын
Կեցցե՛ք դուք էլ, հրաշալի գնահատականի համար։
@elizabalayan7660
@elizabalayan7660 4 жыл бұрын
Ձեր յուրաքանչյուր կատարումը հրաշալի է, աշխատանքը` մեծ,շնորհակալություն երգերի գեղեցիկ մատուցման համար
@VahagRush
@VahagRush 13 жыл бұрын
amenasiracs ergeric mekna.. targmanutyun@ lav e stacvel.. Apreq...
@user-wh4ku7mp3p
@user-wh4ku7mp3p Ай бұрын
ՊԱՏԱՀՄԱՄԲ ՄԻՑԱ ԵՎ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ։ ՀՐԱՇՔ ՄԱՐԴ, ՀՐԱՇՔ ԿԱՏԱՐՈՒՄ։ 🎉🎉🎉
@aramavagimyan9180
@aramavagimyan9180 5 жыл бұрын
Հրաշք երգ,գեղեցիկ կատարում
@mariamavetisyan8677
@mariamavetisyan8677 Жыл бұрын
❤❤❤❤❤❤❤❤❤❤
@milongamia
@milongamia 13 жыл бұрын
Thank you Berge! I miss your songs a lot! Shushan Agadjanian, S.F. CA
@antoniosoengas8770
@antoniosoengas8770 9 жыл бұрын
shnorhakalutyun
@anahitpetrosyan1749
@anahitpetrosyan1749 2 жыл бұрын
Thank you! Thank you! Thank you!
@elengrigorian4858
@elengrigorian4858 25 күн бұрын
BRAVO!!!
@meniwanunu
@meniwanunu 14 жыл бұрын
Yo yo Berge, you rock! Excellent song, video, and voice!!!
@aviktopchyan6465
@aviktopchyan6465 3 жыл бұрын
Simply amazing!
@user-ev2cd9ht1m
@user-ev2cd9ht1m 2 ай бұрын
Պարզապես փայլուն՛
@zaramargret6712
@zaramargret6712 6 ай бұрын
👏👏👏💐💐💐
@Gaspar671
@Gaspar671 12 жыл бұрын
քսան տարիներ ետ եկեք Ազնավուրի երգը նորից հմայում է Պերճ Թյուրաբյանի կատարմամբ
@grigorepremyan7794
@grigorepremyan7794 3 жыл бұрын
Դեռ երեկ.........
Berge Turabian sings Aznavour in Armenian-La Bohème/Մեր Բոհեմը
4:08
Нашли чужие сети в озере..💁🏼‍♀️🕸️🎣
00:34
Connoisseur BLIND420
Рет қаралды 3,5 МЛН
Challenge matching picture with Alfredo Larin family! 😁
00:21
BigSchool
Рет қаралды 41 МЛН
Чёрная ДЫРА 🕳️ | WICSUR #shorts
00:49
Бискас
Рет қаралды 4,7 МЛН
Էմմա Պետրոսյան - Դեռ Երեկ / Hier Encore - Ch. Aznavour
3:22
Լինել Իրազեկ
Рет қаралды 3,3 М.
Berge Turabian sings Aznavour in Armenian-La Mamma/Մամա
4:17
AznavourInArmenian
Рет қаралды 80 М.
Srbuk - La Boheme (Erg Ergoc)
4:56
Srbuk
Рет қаралды 219 М.
Seda and Charles Aznavour-Yes Ko Ghimetn Chim Gidi - Sayat Nova.m4v
4:01
Berge Turabian - Im axjkan
3:37
Paruyr Hovakimyan
Рет қаралды 38 М.